Aller au contenu principal

Մարիա Աննա Իսպանացի


Մարիա Աննա Իսպանացի


Մարիա Աննա Իսպանացի (իսպ.՝ María Ana de España, օգոստոսի 18, 1606(1606-08-18), Էլ Էսկորիալ - մայիսի 13, 1646(1646-05-13), Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Սրբազան Հռոմեական կայսրություն), իսպանացի ինֆանտա, Սրբազան Հռոմեական կայսրության և Հունգարիայի թագավոր Ֆերդինանդ III-ի առաջին կինը։

Ծնողներ

Մարիա Աննան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի և Մարգարիտա Ավստրիացու կրտսեր դուստրն է՝ Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացու և Պորտուգալիայի թագավոր Ֆիլիպ IV-ի քույրը։

Ամուսնություն

1620-ական թվականներին Կառլ I-ը այցելում է Մադրիդ, որպեսզի հանդիպի Մարիա Աննա Իսպանացու հետ։ Սակայն նրանց միությունը չի ստացվում, քանի որ Կառլ I-ը հրաժարվում է ընդունել կաթոլիկությունը, իսկ Մարիա Աննան բացառում է հերետիկոսի հետ ամուսնությունը։

1631 թ. փետրվարի 20-ին Մարիա Աննան ամուսնացել է իր կուզենի՝ ապագա Ֆերդինանդ III-ի հետ, ով ուներ 6 երեխա։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մարիա Աննա Իսպանացի by Wikipedia (Historical)


PEUGEOT 205