Aller au contenu principal

Միրանդա Օտտո


Միրանդա Օտտո


Միրանդա Օտտո (անգլ.՝ Miranda Otto, դեկտեմբերի 16, 1967, Բրիսբեն, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Ավելի հայտնի է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմում Էովինի դերով, որը արքա Թեոդենի զարմուհին էր։

Վաղ տարիներ

Միրանդա Օտտոն ծնվել է դերասանի ընտանիքում։ Հայրը ավտրալացի հայտնի դերասան Բարի Օտտոն է։ Մայրը՝ Լինդսեյ Օտտոն, աղջկա ծնվելուց հետո թողել է դերասանի կարիերան։ Միրանդայի խորթ քույրը՝ Գրեյսի Օտտոն, նույնպես դերասանուհի է։ Միրանդան մեծացել է Նյուքասլում և Բրիսբենում, որոշ ժամանակ էլ ապրել է Հոնկոնգում։ 1973 թվականին Միրանդայի ծնողները բաժանվել են, սակայն հայրը պահել է շփումը ընտանիքի հետ։ Դա ազդեցություն է ունեցել Միրանդայի մասնագիտական կողմնորոշման վրա, չնայած որ փոքր տարիքում ցանկանում էր բալետի պարուհի դառնալ։ Միրանդան աձակուրդները հոր մոտ՝ Սիդնեյում էր անցկացնում, և հենց նա էլ զարգացնում էր Միրաբդայի դերասանական տաղանդը։ Փոքր տարիքում Օտտոն և իր ընկերները սցենարներ էին գրում և զգեստներ էին գծագրում։ Միրանդան խաղում էր Նիմրոդի թատրոնում, որի շնորհիվ կարողանում է ծանոթանալ Ֆեյս Մարտինի հետ, ով էլ նրան առաջարկում է խաղալ «Էմմայի պատերազմը» դրամայում։

Միրանդան դեռահասության շրջանում նույնպես ցանկանում էր զբաղվել բալետով, սակայն ստիպված էր հրաժարվել այդ մտքից, քանի որ ողնաշարի ծռումներ ուներ։

Կարիերա

Վաղ տարիներ

Առաջին դերը կինոյում Միրանդան ստացել է 1986 թվականին։ 1990 թվականին նա ավարտում է ուսումը Սիդնեյի դրամատիկ թատրոնում, որից հետո 1991 թվականին դեր է ստանում «Աղջիկը, որը ուշացել էր» ֆիլմում։

Հոլիվուդ

Միրանդան կարիերայի նոր շրջանում դերեր ստացավ հոլիվուդյան կինոնկարներում՝ «Բարակ կարմիր գիծ» (1998) և «Ի՞նչ է թաքցնում սուտը» (2000)։

Օտտոն մեծ ճանաչում ձեռք բերեց Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմում Էովինի դերը։ Մինչ նկարահանումները Միրանդան սովորում էր ձիավարժություն և սուսերամարտ։

Հեռուստատեսությունում նա նկարահանվել է ամերիկյան «Կաշեմիրային մաֆիա» սերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին սեզոնից հետո։ 2014 թվականին նկարահանվել է «Ես Ֆրանկենշտեյնն եմ» ֆիլմում, իսկ 2015 թվականին՝ գերմանական «Հայրենիք» սերիալում։

Թատրոնային կյանք

Միրանդայի առաջխաղացումը Սիդնեյի թատրոնում սկսվել է 1986 թվականին։

Անձնական կյանք

1997 թվականից Միրանդա Օտտոն հանդիպում էր դերասան Ռիչարդ Ռոքսբերգի հետ, սակայն 2000 թվականին նրանք բաժանվում են։ 2003 թվականին Միրանադան ամուսնանում է դերասան Փիթեր Օ՛Բրայանի հետ։ 2005 թվականի ապրիլի 1-ին նրանք ունենում են Դարսիին։

Մրցանակներ և անվանակարգեր

  • 1992 — 2 մրցանակ «AFI Award»: «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» («Մեր վերջին օրերը») и «Լավագույն դերասանուհի» («Աղջիկը, ով ուշացել էր») անվանակարգերում։
  • 1997 — «AFI Award» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • 1998 — «AFI Award» մրցանակ «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • 1999 — «Արբանյակ» մրցանակ в категории «Դերասանական լավագույն անսամբլ» («Բարակ կարմիր գիծ»).
  • 2004 — «Broadcast Film Critics Association Awards» մրցանակ «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում («Մատանիների տիրակալը։ թագավորի վերադարձը»)։
  • 2004 — «ԱՄՆ-ի դերասանների մրցանակ» «Դերասանական լավագույն անսամբլ» («Մատանիների տիրակալը․ Թագավորի վերադարձը»)։
  • 2004 — «Սատուրն» մրցանակ «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» անվանակարգում («Մատանիների տիրակալը․ Թագավորի վերադարձը»)։
  • 2005 — «Logie Awards» «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • 2005 — «AFI Award» մրցանակ «Լավագույն դերասանուհի հեռուստատեսությունում» անվանակարգում։

Արտաքին հղումներ

  • Էջը «Կինոպոիսկ» կայքում
  • Միրանդա Օտտոյի կենսագրությունը Արխիվացված 2016-08-19 Wayback Machine
Collection James Bond 007

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Միրանդա Օտտո by Wikipedia (Historical)



PEUGEOT 205