Aller au contenu principal

Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը


Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը


Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը (անգլ.՝ Batman Beyond: Return of the Joker, Ավստրալիայում և Եվրոպայում նաև հայտնի է որպես Batman of the Future: Return of the Joker), ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2000 թվականին, «Direct-to-video» տարբերակով։ Հիմնված է սուպերհերոս Բեթմենի և նրա թշնամի Ջոկերի մասին պատմող կոմիքսների վրա։ Այն թողարկվել է «Ապագայի Բեթմենը» մուլտսերիալի «Kings' Ransom» էպիզոդից հետո։

Մինչ թողարկվելը ֆիլմը շատ է փոփոխվել՝ բռնի տեսարանները և երկխոսությունները փոխվել են։ Հետագայում չփոփոխված տարբերակը թողարկվել է DVD տարբերակով PG-13 վարկանիշով։ Ռուսաստանում ֆիլմը թարգմանվել է «Мост-Видео» կինոընկերության և ТВ-3 հեռուստաալիքի կողմից։

Սյուժե

Հանկարծակի Գոթեմ սիթի է վերադառնում վտանգավոր հանցագործ Ջոկերը, որին մահացած էին համարում։ Նրան դիմադրում է նոր բեթմենը՝ Թերի ՄակԳիննիսը։ Նա փորձում է կանգնեցնել գողությունները, որոնք իրականացնում էր Ջոկերի խումբը, բայց դա նրան չի հաջողվում։ Ծեր Բրյուս Ուեյնը վերադարձել էր իր ընկերությունը ղեկավարելու, Ջոկերը գալիս է այդ ընկերություն և Ուեյնի ելույթի ժամանակ ներս մտնում, այդպիսով հայտնելով իր ողջ լինելու մասին։ Այդ ընթացքում Ջոկերի խումբը լաբորատորիայից գողանում է սարքերը։ Թերին փորձում է պարզել, թե ինչու է Ջոկերը այդպես ատում Բրյուսին և այնպես է ստացվում, որ Բեթմեն Ուեյնը իր թշնամիներից ամենաքիչը գիտի խելագար ծաղրածուի մասին։ Բացատրությունների փոխարեն Բրյուսը Թերիից պահանջում է հետ վերադարձնել չղջիկի հագուստը, նրանք վիճաում են և ՄակԳիննիսը հեռանում է։ Դրանից հետո Ջոկերը հարձակվում է Բեթմենի քարանձավի վրա, իսկ նրա խումբը փորձում է առեվանգել Թերիի ընկերուհուն՝ Դանային։ Ուեյնին և նրա շանը թունավորում են ծիծաղի դեղով։ ՄակԳիննիսը կռվելով Ջոկերի հետ, պետք է պարզեր թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ և թե Ջոկերի գաղտնիքի հետ ինչ կապ ունեն Բրյուսը, Բարբարա Գորդոնը և Թիմ Դրեյքը։

Հնչյունավորողներ

  • Ուիլլ Ֆրիդլ — Թերենս «Թերրի» ՄակԳիննիս / Ապագայի Բեթմենը
  • Քեվին Կոնրոյ — Բրյուս Ուեյն / Բեթմեն
  • Մարկ Հեմիլ — Ջոկեր և Ջորդան Պրայս
  • Էնջի Հերմոն — Կոմիսար Բարբարա Գորդոն
  • Դին Ստոկվել — չափահաս Թիմ Դրեյք
  • Տառա Սթրոնգ — Բարբարա Գորդոն / Բեթգյորլ
  • Արլին Սորկին — Հարլի Քուին
  • Մեթյու Վալենսիա — Թիմ Դրեյք / Ռոբին
  • Մելլիսա Ջոան Հարթ — Դիլիա և Դիդրի Դենիս / Դի-Դի
  • Դոն Հարվի — Չարլզ Բանվ / Չուկո
  • Մայքլ Ռոզենբաում — Ստյուրտ Կարտեր Ուինտրոպ Երրորդ / Վամպիր
  • Ֆրենկ Ուելկեր — Վուֆ, Մարդ-բորենի, շուն Էյս
  • Հենրի Ռոուլինզ — Բենջամին Նոկս / Բոնկ
  • Թոմ Լորեն — Դանա Թեն
  • Թերի Գար — Մերի ՄակԳիննիս
  • Ռայան Օ'Դոնոհյու] — Մեթյու «Մեթ» ՄակԳիննիս
  • Ռեյչել Լի Կուկ — Չելսի Կաննիգեմ
  • Վերնի Ուոտսոն Ջոնսոն — Ջոյս Քար
  • Մերի Շեր — Թիմ Դրեյքի կին
  • Մարկ Ջոնաթան Դեվիս — լրագրող
  • Բրյուս Թիմ — թիկնապահ
  • Ջեյսոն Սթենֆորդ — հանցագործ
  • Անդրեա Ռոմանո — Ջեյ Ջեյ / Ջոկեր կրտսեր
  • Սեթ Գրին — Նելսոն Նեշ

Սաունդթրեք

Ալբոմի ձայնագրման մասնակիցներ

  • Քրիսթոֆեր Քարթեր — սինթեզատոր, դրամ-պրոգրամինգ, նվագածմբի դիրիժոր
  • Կոիտի Ֆուկադա — կիթառ, էլեկտրոնային դաշնամուր
  • Սակի Կարկաս — կիթառ
  • Գաբրիել Մոզես — կիթառ
  • Orpheos — կիթառ
  • Ջոն Բատտոն — բաս
  • Արբրահամ Լեյբորել կրտսեր — drum loops
  • Ջոն «JR» Ռոբինսոն — թմբուկներ
  • Ուեյն Ստատիկ — վոկալ
  • Մայքլ Մակկյուշեն, Լարի Ռենչ — գործիքավորում
  • Պատտի Զիմմիտիի, Դեբբի Դաց Պայլ - նվագախմբի կարգավորողներ
  • Մակո Սուջիշի — ձայնագրման ինժեներ (էլեկտրական և բաս կիթառներ)
  • Սանդեր Դեյոնգ — ձայնագրման ինժեներ
  • Էրիկ Սերաֆին — թմբուկներ
  • Ռոբերտ Ֆերնանդես — ձայնագրման ինժեներ, միքսեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • ««Batman Beyond: Return Of The Joker (2000)»». на сайте DC Comics. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  • ««Return Of The Joker»». на сайте BatmanYTB.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  • Batman Beyond: Return Of The Joker(անգլ.) Discogs կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը by Wikipedia (Historical)