Aller au contenu principal

Last Friday Night (T.G.I.F.)


Last Friday Night (T.G.I.F.)


«Last Friday Night (T.G.I.F.)», ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Քեյթի Փերրիի երգը փոփ ռոք ժանրում։ Երգը գրել է Փերրին Dr. Luke-ի, Max Martin-ի, Bonnie McKee-ի մասնակցությամբ։ Երգի թողարկումը կայացել է 2011 թվականի հունիսի 6-ին, տեսահոլովակը թողարկվել է հունիսի 14-ին։ Երգը հասել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և 2011 թվականին գլխավորել է Canadian Hot 100 հիթ-շքերթը։ Թողարկվել է նաև երգի ալտերնատիվ տարբերակը Միսսի Էլլիոտտի մասնակցությամբ։

«T.G.I.F.» հապավումը նշանակում է «Thank God It’s Friday» (Փառք Աստծուն, ուրբաթ է)։

«Last Friday Night (T.G.I.F.)» երգի երաժշտական տեսահոլովակում Քեյթի Փերրիի նկարահանվել են մի շարք հայտնի անձինք, ինչպիսիք են Ռեբեկա Բլեկը, (հանրաճանաչ է դարձել 2011 թվականի մարտին «Friday» երգ և այդ երգի՝ վիրուսային դարձած տեսահոլովակի շնորհիվ), Քորի Ֆելդմանը, Դեբբի Գիբսոնը, Քեննի Ջիը, Hanson խումբը, Քևին Մաքհեյլը և Դարեն Քրիսը (հայտնի է դարձել «Երգչախումբ» հեռուստասերիալի շնորհիվ)։

Շապիկ

«Last Friday Night (T.G.I.F.)» սինգլի շապիկի ձևավորման համար օգտագործվել են տեսարաններ երաժշտական տեսահոլովակից, որոնք ցույց են տալիս Քեթիի կերպարը սկզբում և վերջում։ Նկարը ձևավորված է նեոնային գույներով 80-ականների ոճով։

Քննադատների արձագանքը

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ Allmusic կայքի գրախոսը ընդգրկել է երգը այդ ալբոմի լավագույն երգերի մեջ և ասել է, որ Փերրին նմանակում է երգչուհի Kesha-ին 'Last Friday Night (T.G.I.F.)'-ում։ Now Magazine ամսագիրը գրել է, որ «Երգչուհին ոչ շուտ ասել է, թե «Last Friday Night (T.G.I.F.)»-ն «I Gotta Feeling» սինգլի իր տարբերակն է։ Ցոփ խնջույքից հետո համացանցում հայտնված նկարներին վերաբերող երգը հիշեցնում է Լեդի Գագայի «Just Dance» երգը, որում խոսվում է բանալիների և հեռախոսի կորցնելու մասին։ Երգը պահպանում է հավասարակշռություն Քեթիի արտաքին գրավչության և նրա հիմար, համեստ հրապույրի միջև»։ Երգը զբաղեցրել է 1-ն հորիզոնականը Billboard հիթ-շքերթի "2011 թվականի պոտենցիալ հիթերի" շարքում։ Երգը դարձել է առաջինը այդ ցանկում, որը ունեցել է առևտրային հաջողություններ։

Վաճառք

Երգը վերադարձել է Billboard Hot 100 հիթ-շքերթ՝ զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը, սակայն օգոստոսի 10-ին բարձրացել է երկու հորիզոնականով։ Օգոստոսի 10-ին երգը վաճառվել է 1,881,000 օրինակով։ Այն դարձել է չորրորդ չարթփոփերը Billboard-ի Mainstream Top 40-ում «Teenage Dream» ալբոմի երգերի շարքում։ Դրա շնորհիվ ալբոմը ճանաչվել է միակը, որի 5 երգերը հասել են այդ հիթ-շքերթի գագաթնակետին։

Կանադայում երգը հասել է առաջին հորիզոնականի 2011 թվականի օգոստոսի 3-ին՝ դառնալով Փերրիի վեցերորդ #1 հիթը։ Մեծ Բրիտանիայում երգը հասել է գագաթնակետին 9 համարի ներքո։

2011 թվականի օգոստոսի 18-ին «Last Friday Night (T.G.I.F.)» երգըը դարձել է ալբոմի հինգերորդ սինգլը, որին հաջողվել է գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Մինչ այդ պահը նման ալբոմ եղել է Մայքլ Ջեքսոնի Bad ալբոմը։

Երգացանկ

  • Պրոմո CD սինգլ
  1. «Last Friday Night (T.G.I.F.)» (ալբոմային տարբերակ) — 3:52
  2. «Last Friday Night (T.G.I.F.)» (գործիքային) — 3:48
  • Պրոմո CD սինգլ — ռեմիքսներ
  1. «Last Friday Night (T.G.I.F.)» (Sidney Samson Dub) — 6:04
  2. «Last Friday Night (T.G.I.F.)» (Sidney Samson Club Mix) — 6:19
  3. «Last Friday Night (T.G.I.F.)» (Sidney Samson Extended Edit) — 4:12
  • Թվային ներբեռնում — ռեմիքս
  1. «Last Friday Night (T.G.I.F.)» (Միսի Էլիոթի մասնակցությամբ) — 3:58

Հիթ-շքերթներ

Հավաստագրումներ

Ռադիոյի և ֆիզիկական թողարման պատմություն

Մրցանակներ

2011 թվականի սեպտեմբերի 7-ին VH1 հեռուստաալիքը ճանաչել է "Last Friday Night (T.G.I.F.)" երգը 2011 թվականի ամռան գլխավոր երգ՝ հիմնվելով 14 շաբաթվա ընթացքում երգի ու նրա տեսահոլովակի վաճառքների վիճակագրության, դիտումների և լսումների վերաբերյալ եղած տվյալների վրա (Billboard, iTunes, Last.fm, YouTube և VH1):

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Last Friday Night (T.G.I.F.) by Wikipedia (Historical)