Aller au contenu principal

Բարոկկո (ֆիլմ)


Բարոկկո (ֆիլմ)


Բարոկկո (ֆր.՝ Barocco)՝ ֆրանսիական կինոֆիլմ, որի ռեժիսորը Անդրե Տեշինեն է։ «Սեզարի» եռակի մրցանակակիր (լավագույն օպերատոր, կոմպոզիտոր, երկրորդ պլանի դերասան), ներկայացված է եղել ևս 6 անվանակարգերում։ Վարձույթի է դուրս բերվել 1976 թվականի դեկտեմբերի 8-ին։

Սյուժե

Ֆիլմի գործողությունները կատարվում են Ամստերդամում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում միջակ բռնցքամարտիկ Սամսոնին առաջարկվում է վարկաբեկել թեկնածուներից մեկին՝ պատմելով, թե ինչպես է նա երեխա ժամանակ բռնությունների ենթարկվել։ Այդ նույն ժամանակ մյուս թեկնածուն Սամսոնին մեծ փողեր է առաջարկում վերջինիս լռության դիմաց։ Սամսոնը որոշում է խաբել երկուսին՝ պարզապես իր սիրելիի՝ Լաուրայի հետ փախչելով արտասահման։ Նրանք պայմանավորվում են հանդիպել կայարանում, բայց Սամսոնին առևանգում և սպանում են։ Սամսոնին սպանողը, ով զարմանալիորեն նման էր Սամսոնին, սկսում է հետապնդել Լաուրային, բայց արդյունքում նրանք սիրահարվում են և միասին փախչում հալածանքներից հեռու։

Հետաքրքիր փաստեր

  • Ժերար Դեպարդիեն այս ֆիլմում միաժամանակ երկու դեր է խաղում՝ մարմնավորելով Սամսոնին և վարձու մարդասպանին։

Մրցանակներ և անվանակարգեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Բարոկկո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Բարոկկո(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Բարոկկո (ֆիլմ) by Wikipedia (Historical)


INVESTIGATION