Aller au contenu principal

Գրեյս Ջոնս


Գրեյս Ջոնս


Բեվերլի Գրեյս Ջոնս (անգլ.՝ Beverly Grace Jones, մայիսի 19, 1948(1948-05-19), Սպենիշ թաուն, Միդլսեքս, Ճամայկա), արմատներով Ճամայկայից ամերիկացի երգչուհի, կինոդերասանուհի, մոդել։

Կենսագրություն

Մանկություն Ճամայկայում

Գրեյսը ծնվել է Ճամայկայում՝ Սփենիշ Թաունում 1948 թվականի մայիսի 19-ին՝ եկեղեցական քարոզչի և քաղաքագետի ընտանիքում։ Մինչ ծնողներն աշխատում էին Միացյալ Նահանգներում, Գրեյսին, քույրերին և եղբայրներին խնամում և դաստիարակում էին տատիկն ու պապիկը։ Ջոնսը շատ խիստ դաստիարակություն է ստանում ճամայկյան հիսունականների եկեղեցու ազդեցության ներքո։ Նա այցելում էր եկեղեցի շաբաթական երեք անգամ։ Ընտանիքի երկու կողմերն էլ, թե՛ հայրական, թե՛ մայրական կողմերը հավատացյալներ էին։ Գրեյս Ջոնսի ընտանիքում շատ եպիսկոպոսներ կային՝ պապը, ապուպապը, եղբայրը՝ Նոելը նույնպես դարձավ եպիսկոպոս։

Փոքրիկ Ջոնսը շատ ամաչկոտ աղջնակ էր, որն ուներ միայն մեկ ընկերուհի՝ դասընկերուհին։ Դասընկերները հաճախ էին բարկացնում Գրեյսին՝ անվանելով նրան «բարակ փայտ»։ Ջոնսը զբաղվում էր սպորտով և հանգստություն էր գտնում հայրենի Ճամայկայի բնության գրկում։

Պատանեկություն ԱՄՆ-ում և կարիերայի սկիզբ

Գրեյս Ջոնսը երբ դարձավ 13 տարեկան, ընտանիքի հետ միասին տեղափոխվեցին Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաք։ Այստեղ նա ապրեց ծնողների հետ։ Ջոնսը դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակեց Սիրակյուսի համալսարանում։ Այստեղ նա ուսանում էր իսպաներեն, որտեղ դարձավ լեզվի մասնագետ (Spanish major): Համալսարանում Ջոնսին ուշադրություն դարձրեց դրամայի պրոֆեսորը, ով առաջարկեց աշխատել իր հետ Ֆիլադելֆիայում մի պիեսի աշխատանքներում։ Ջոնսը համաձայնեց և մեկնեց նրա հետ։ Երբ Գրեյսը դարձավ տասնութ տարեկան, տեղափոխվեց Նյու Յորք։ Այստեղ պայմանագիր կնքեց «Wilhelmina Modelling agency» ընկերության հետ և սկսեց որպես մոդել աշխատել։ Հետո տեղափոխվեց Փարիզ 1970 թվականին։ Փարիզի նորաձևության աշխարհը միանգամից ուշադրություն դարձրեց անսովոր խափշիկ Ջոնսի վրա։ Իվ Սեն Լորենը, Կլոդ Մոնտանան և Կենզո Տակադան անմիջապես նրան դարձրին պոդիումի մոդել։ Գրեյսը սկսեց նկարահանվել Elle, Vogue, Stern ամսագրերի համար։ Նրա հետ աշխատեցին այնպիսի լուսանկարիչների, որպիսիք էին Հելմուտ Նյուտոնը, Գի Բուրդենը և Հանս Ֆեյերը։ Փարիզյան տարիներին նա տուն վարձակալեց Ջերի Հոլի և Ջեսիկա Լենգի հետ։ Վերջիններս հաճախակի էին այցելում 1970-1980-ականներին «Club Sept» փարիզյան ամենահայտնի գեյ-ակումբներից մեկը. այստեղ շփվում էին Ջորջիո Արմանիի և Կարլ Լագերֆելդի հետ։

Առաջին դիսկո-ալբոմներ, համագործակցություն Թոմ Մուլտոնի հետ

Գրեյս Ջոնսն իր երաժշտական կարիերան սկսեց Նյու Յորքի գեյ-ակումբներում։ Նա խիստ ուշադրություն էր դարձնում իր արտաքին տեսքի և հանդերձանքի վրա ու հաճախակի համասեռական իմիջով էր հանդես գալիս։ Իր առաջին պայմանագիրը Գրեյս Ջոնսը ստորագրեց «Island Records» լեյբլի հետ դիսկո ժանրում։ Նրա պրոդյուսերը դարձավ Թոմ Մուլտոնը։ Վերջինս աշխատում էր Ֆիլադելֆիայի «Sigma Sound Studios» ընկերությունում։ Գրեյսի դեբյուտային ալբոմը դարձավ «Portfolio», որը լույս ընծայվեց 1977 թվականին։ Ալբոմը պարունակում էր երեք երգ բրոդվեյյան մյուզիքլներից։ Ալբոմի երկրորդ երեսին նույնպես կային երգեր։

Արտիստականություն

Իմիջ

Գրեյս Ջոնսը հայտնի է իր անդրոգին տեսքով, այսինքն նա կարողանում է և՛ տղամարդու տեսքով բեմ բարձրանալ, և՛ կնոջ։ Նրան բնորոշ է քառակուսի սանրվածքը և կոշտուկոպիտ հանդերձանքը։ Ի դեպ, զգեստների դիզայները Ժան Պոլ Գուդն է (անգլ.՝ Jean-Paul Goude): Ջոնսը հայտնի է իր էքսցենտրիկ խառնվածքով։ Ցայսօր էլ նա հայտնի է իր արտառոց և տարօրինակ կերպարով, որը խորը ազդեցություն է թողել շատ արտիստների վրա, այդ թվում՝ Էնի Լենոքսի, Լեդի Գագայի, Ռիհաննայի, Brazilian Girls, Գրայմսի, Ռոշին Մյորֆիի, Նայլ Ռոջերսի, Santigold և Basement Jaxx:

Գրեյս Ջոնսը 2013 թվականին Guardian ամսագրի կողմից դարձավ 50 լավ հագնվող կանանցից մեկը (հիսունամյա կանանց շրջանում)։

Ձայն

Գրեյս Ջոնսը հանդես է գալիս կոնտրալտո ձայնատեսակով։ Կատարում է երկու եղանակով։ Առաջինը մոնոտոն կիսաձայն երգելու ոճն է, ինչպես "Private Life", "Walking in the Rain" և "The Apple Stretching": Երկրորդը գրեթե սոպրանո կատարումն է, ինչպես հետևյալ երգերում՝ "La Vie en Rose", "Slave to the Rhythm" և "Victor Should Have Been a Jazz Musician": Երգչուհու ձայնը երկուսուկես օկտավայի է հասնում։

Անձնական կյանք

Ջոնսը ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսինը պրոդյուսեր Քրիս Ստենլին էր։ Վերջինիս հետ ամուսնացավ 1989 թվականին։ Երկրորդ ամուսնությունը 1996 թվականին էր թիկնապահ Աթիլա Ալտոնբեյի հետ։

Լուսանկարիչ Ժան Պոլ Գուդի հետ Գրեյս ունի զավակ՝ Պաուլուն։ Վերջինս երեխա ունենալով տատիկ է դարձրել Գրեյսին։

Երգչուհին չորս տարի անընդմեջ հանդիպել է շվեդ դերասան Դոլֆ Լունդգրենի հետ, ով աշխատում էր որպես թիկնապահ սիդնեյյան ակումբներից մեկում և հետագայում դարձավ Գրեյսի անձնական թիկնապահը։
1990 թվականից Գրեյսը սկսեց հանդիպել դանիացի դերասան Սվեն Օլե Տորսենի հետ։ Երկուսի միջև հարաբերությունները շարունակվեցին ընդհուպ 2007 թվականը։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • Portfolio (1977)
  • Fame (1978)
  • Muse (1979)
  • Warm Leatherette (1980)
  • Nightclubbing (1981)
  • Living My Life (1982)
  • Slave to the Rhythm (1985)
  • Island Life(1985)
  • Inside Story (1986)
  • Bulletproof Heart (1989)
  • The Ultimate (1993)
  • Hurricane (2008)

Ֆիլմագրություն

  • 1973 — Գորդոնի պատերազմը /Gordon’s War/ Մերի
  • 1975 — Պահպանեք աչքերը /Attention les yeux!/ Սուիդի
  • 1981 — Մահացու վրեժխնդրություն/Deadly Vengeance/ Սլիկի ընկերուհին
  • 1984 — Քոնան-Ավերողը /Conan the Destroyer/ Զուլա
  • 1985 — Հայացք սպանությանը/A View to a Kill / Մեյ Դեյ
  • 1986 — Վամպ /Vamp/ Քաթրինա
  • 1987 — Ուղիղ դժոխքից /Straight to Hell/ Սոնյա
  • 1987 — Սիեստա /Siesta/ Կոնչիտա
  • 1992 — Բումերանգ /Boomerang/ Սթրեյնջ
  • 1995 — Դաջվածք/Cyber Bandits/ Մասակո
  • 1998 — ՄակՔինսի կղզին/McCinsey’s Island/ Ալանսո Ռիխտեր
  • 1999 — Palmer’s Pick Up/ Միսիս Ռեմո
  • 1999—2002 — Գազանների տիրակալը (սերիալ) /BeastMaster/ Նոկինջա
  • 2001 — Միջնաբերդ/Shaka Zulu: The Citadel/ Թագուհի
  • 2002 — Pavarotti & Friends 2002 for Angola/ Հրավիրյալ աստղ
  • 2008 — Ֆա՛լկո, գրողը տանի, մենք դեռ ողջ ենք /Falco — Verdammt, wir leben noch!/ Կելներին
  • 2008 — Չելսին սառույցով /Chelsea on the Rocks/ Բիվ

Հետաքրքիր փաստեր

  • 1988 թվականին Գրեյս Ջոնսին շնորհվում է «Ոսկե ազնվամորի» որպես երկրորդ պլանի կնոջ վատագույն դեր «Սիեստա» ֆիլմի համար։
  • 2015 թվականին Ջոնսը լույս է ընծայում մեմուարների ժողովածուն՝ «Երբեք չեմ գրելու մեմուարներ» վերնագրով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Грейс Джонс(չաշխատող հղում)(անգլ.) на сайте All Music Guide(անգլ.)
  • „Grace Jones: A One Man Show“ von 1981 auf vimeo.com
  • Գրեյս Ջոնս AllMusic կայքում
  • „Grace Jones ist zurück. Bei uns regieren die Frauen“, FAZ, 27. Oktober 2008, mit Bilderstrecke
  • „Grace Jones – das singende Raubtier“, Tagesspiegel, 16. März 2009
  • „Die Frau in der Lederhaut“, FAZ, 19. Mai 2010, mit Fotoserie
  • Grace Jones, la tête au carré Արխիվացված 2016-09-14 Wayback Machine sur liberation.fr

Text submitted to CC-BY-SA license. Source: Գրեյս Ջոնս by Wikipedia (Historical)