Aller au contenu principal

Զինանշան


Զինանշան


Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

Յուրահատուկ է պետություններին, ազնվականական կամ իշխանական տներին, պետության կազմի մեջ մտնող վարչա-տարածքային միավորներին (մարզ, նահանգ, գավառ, քաղաք և այլն), համքարություններին, երբեմն նաև առանձին անձանց և արտացոլում է դրանց վարչական, աշխարհագրական, տնտեսական, կենցաղային, անհատական և այլ առանձնահատկություններ։ Պատկերվում է կնիքների, դրամների, մեդալների, դրոշների, ռազմի առարկաների (վահան, սաղավարտ, դրոշ և այլն), ճարտարապետական հուշարձանների և այլնի վրա։

Պատմություն

Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում (կենդանիների տոտեմական կամ տոհմի հովանավորների պատկերներ), այնուհետև ակնառու երևում են հին աշխարհի ժողովուրդների թողած բազմաթիվ խորհրդանշանային պատկերներում։

Տես նաև

  • Հայաստանի զինանշան
  • Երևանի զինանշան
  • Արցախի Հանրապետության զինանշան



Text submitted to CC-BY-SA license. Source: Զինանշան by Wikipedia (Historical)


INVESTIGATION