Aller au contenu principal

Վարուժան Մանուկյան


Վարուժան Մանուկյան


Վարուժան Արծրունի Մանուկյան (նոյեմբերի 28, 1968(1968-11-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2016)։

Դերասան Արծրուն Մանուկյանի որդին է, դերասանուհի Նարինե Ալեքսանյանի ամուսինը։

Կենսագրություն

Վարուժան Մանուկյանը ծնվել է Երևանում դերասան Արծրուն Մանուկյանի ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Գայի անվան միջնակարգ դպրոցը, 1992 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1992-1994 թվականներին աշխատել է «Մետրո» թատրոնում։ Աշխատել է «ԱՐ», Հայաստանի հանրային, Հայկական երկրորդ հեռուստաընկերություններում։ 2001 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան։

Ներկայացումներ

  • Ոստիկան՝ Ժիրայր Անանյանի «Մեր տան տերերը»
    • Վարոս՝ «Տե'ր, մի թող մեզ անտեր»
  • Ջոն ՝ Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա»
    • Երաժիշտ՝ «Էսպես մինչև երբ»
  • Բալզումինով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
  • Իվան Վասիլևիչ՝ Անտոն Չեխովի «Արջ, առաջարկություն»
  • Թոթոլ՝ Ժորա Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշները»
  • Ռոբերտ՝ Մ. Կոմուլետի «Սիրային իրարանցում»
  • Փայլակ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար»
    • Լևոն՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Գելի Գեյ՝ Բերտոլդ Բրեխտի «Ինչ այն զինվորը, ինչ այս»
  • Իմաստուն՝ Մոլիերի «Չամուսնանաք պարոնայք... եթե կարող եք»
  • Դատապաշտպան՝ Ժան Անույի «Շրջազգեստով գեներալները»
  • Վահրամ Փափազյան`Մարո Մադոյան Ալաջաջյանի «Վաղը ուշ կլինի»
  • Ալեքսի հայրը`Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառ»
  • Գող` Դարիո Ֆոի «Իմ կինը, Ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը»
  • Մատուցող՝ Ժ. Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում»
  • Ռասիդաս՝ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»
  • Զոլոտնիկով՝ Ֆ. Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս»
  • Միկլե՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Քրիստ Մանարյանի «Ոսկեջրած ձկնիկը»
  • «Եվ երկնքից երեք աթոռ ընկավ»
  • «Տերն ու ծառան»
  • Ջեկ` Մարո Մադոյան֊Ալաջաջյան «Չինացին էլ կարող է հայ լինել»

Ֆիլմեր

  • «Մեծ պատմություն փոքր քաղաքում», 2006
  • «Կորցված և գտնված Հայաստանում», 2010
  • «Հրաձիգ 4», 2015
  • «Ճամբարում», 2016

Հեռուստասերիալ

  • «Իմ տունը քո տունը չէ», 2011
  • «Ժիրայր Գլենց», 2019
  • «Փափուկ խաղալիք», 2020

Հումորային ծրագրեր

  • «Մի կաթիլ մեղր»
  • «Իրական պատմություններ»
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Պարգևներ, մրցանակներ

  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, 2008
  • Հայաստանի վաստակավոր արտիստ, 2016

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Վարուժան Մանուկյան by Wikipedia (Historical)



INVESTIGATION