Aller au contenu principal

Լոլիտա (ֆիլմ, 1997)


Լոլիտա (ֆիլմ, 1997)


«Լոլիտա», 1997 թվականի գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Վլադիմիր Նաբոկովի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը ընդհանուր առմամբ դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից, սակայն չի ունեցել մեծ շահույթ։

Ֆիլմը կառուցված է որպես դատապարտյալի պատմություն։

1947 թվականին ֆրանսերենի պրոֆեսոր Հումբերտ Հումբերտը (Ջերեմի Այրոնս), ով 14 տարեկանում շոկ էր ապրել իր սիրած աղջկա կորստի պատճառով (որը նույնպես 14 տարեկան էր և մահացավ տիֆից) տեղափոխվում է Նոր Անգլիա։

Նա սենյակ է վարձում այրի Շառլոտտա Գեյզի (Մելանի Գրիֆիտ) և նրա տասներկուամյա դստեր՝ Լոլիտայի (Դոմինիկ Սուեյն) տանը։

Ժամանակի ընթացքում Հումբերտի մոտ զգացմունքներ են առաջանում Լոլիտայի հանդեպ, քանի որ նա համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ։ Լոլիտան (ում ամբողջական անունը Դոլորես է) ասում է Հումբերտին, որ նրան սիրահարված է իր մայրը։

Շուտով դա հաստատվում է. Շառլոտտան ասում է, որ Հումբերտը կամ պետք է ամուսնանա իր հետ, կամ լքի տունը։ Հումբերտը ստիպված է համաձայնվել, քանի որ նա ցանկանում է մոտ լինել Լոլիտային։ Սակայն ոչ մի խոսք չի կարող գնալ Շառլոտտայի հանդեպ սիրո մասին. նա օրագիր է պահում, որի մեջ գրում է իր և Շառլոտտայի հարաբերությունների մասին, որոնք հանդուրժում է միայն Լոլիտայի մասին մտածելով։

Մի անգամ, երբ Լոլիտան ամառային ճամբարում էր, իսկ ամուսինը տանը չէր, Շառլոտտան կարդում է նրա օրագիրը։ Երբ Հումբերտը գալիս է, Շառլոտտան հիստերիայի մեջ է ընկնում, իսկ նա փորձում է համոզել, որ դրանք գրականական սևագրություններ են։ Շառլոտտան սաստիկ հուզված վազում է տնից, որպեսզի Լոլիտային նամակ ուղարկի այն սարսափելի ճշմարտության մասին, թե ով է իրականում Հումբերտը և ինչ մտքեր ունի։ Սակայն նա հենց իր տան դիմաց ընկնում է մեքենայի տակ և մահանում։

Հումբերտը դառնում է Դոլորեսի խնամակալը։ Նա գնում է ճամբար և սկսում է երկրում մեքենայով շրջագայել Լոլիտայի հետ՝ նրան զբաղեցնելու համար։ Հումբերտը սկզբում չի համարձակվում դիպչել նրան, սակայն Դոլորեսը ամեն ինչ հասկանում է և նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Պարզվում է, որ Հումբերտը ամենևին էլ նրա առաջին տղամարդը չէ։ Լոլիտան պատմում է ճամբարում մի տղայի հետ իր մտերմության մասին։

Հումբերտին անընդհատ թվում է, որ նրանց հետևում են։ Կասկածում է մի տղամարդու, ում հետ մի քանի անգամ խոսում է Լոլիտան։ Հումբերտը նկատում է, որ վերջինս դեմ չէ նրա հետապնդմանը։ Արվեստների դպրոցում սովորելու ժամանակ Լոլիտան, ով երազում էր դառնալ պարուհի, համառորեն պնդում է, որ պետք է խաղա մի ներկայացման մեջ, որի հեղինակը, ինչպես ավելի ուշ պարզվում է, այն նույն տղամարդն է՝ Քլեր Քուիլթին (Ֆրենկ Լանջելլա)։

Երբ սուր ինֆեկցիայով վարակված Դոլորեսը հիվանդանոցում պառկած է լինում, այդ տղամարդը, ներկայանալով որպես իր հորեղբայր և լավ վճարելով, վերցնում է նրան և տանում իբր թե ռանչո՝ պապիկի մոտ։ Այդպես Լոլիտան հանկարծակի և երկար ժամանակով անհետանում է Հումբերտի կյանքից։ Հումբերտը ծեծում է բժիշկներին, ովքեր թույլ էին տվել Լոլիտային փախչել «հորեղբոր» հետ, այնուհետև չկարողանալով նրանց գտնել, վերադառնում է տուն, ալկոհոլ խմում և երկար ժամանակ է հատկացնում ատրճանակով մարզումներին։

Երեք տարի անց Հումբերտը նամակ է ստանում Լոլիտայից, որտեղ գումար է խնդրում և հայտնում է, որ ամուսնացել է ու հղի է։ Հումբերտը գալիս է նրա մոտ և զրուցում, երբ նրա ամուսինը աշխատանքի էր։ Լոլիտան ապրում է աղքատության մեջ, սակայն մերժում է Հումբերտի հետ փախչելու առաջարկը։

Նա պատմում է, որ սկզբում իրոք դեմ չէր Քուիլթիի կողմից հետապնդումներին, սակայն հետո սկսում է ատել նրան, երբ հասկանում է, որ նա պեդոֆիլ է։ Քուիլթիից հեռանալուց հետո, Լոլիտան ընկնում է թափառումների և աղքատության մեջ, սակայն այժմ հույս ունի նոր կյանք սկսել իրենից տարիքով մեծ ամուսնու հետ։ Հումբերտը տալիս է նրան 4000 դոլար և հեռանում է։

Նա ծրագրում է Քլեր Քուիլթիի սպանությունը։ Արդունքում Հումբերտը սպանում է Քուիլթիին նրա սեփական տանը։ Նա առանց դիմադրության հանձնվում է ոստիկաններին։

1950 թվականի աշնան վերջին Հումբերտը մահանում է սրտամկանի ինֆարկտից՝ բանտում, իսկ Լոլիտան մահանում է մի քանի շաբաթ անց՝ ծննդաբերության ժամանակ։

  • Ջերեմի Այրոնս — Հումբերտ Հումբերտ
  • Դոմինիկ Սուեյն — Լոլիտա (Դոլորես Գեյզ)
  • Մելանի Գրիֆիտ — Շառլոտտա Գեյզ
  • Ֆրենկ Լանջելլա — Քլեր Քուիլթի
  • 1999 — առաջադրում «MTV» մրցանակի՝ լավագույն համբույր կատեգորիայում (Ջերեմի Այրոնս, Դոմինիկ Սուեյն)։
  • Լոլիտայի դերը կատարելու համար հրավիրվել է Նատալի Փորտմանը, ով սակայն լինելով հավատացյալ հուդայական, հրաժրվել է։
  • Գլխավոր հերոսուհի Լոլիտան ըստ սցենարի 12 տարեկան է, իսկ դերասանուհի Դոմինիկ Սուեյնը նկարահանումների սկզբին 15 տարեկան էր։
  • DVD տարբերակով լիցենզիոն թողարկումը ներառում է հավելյալ նյութեր. 8 ջնջված դրվագ, քասթինգ, ֆիլմ ֆիլմի մասին, թրեյլեր, տեղեկություն դերասանների մասին և այլն։
  • Լոլիտա ֆիլմը գուգլ փլեյում
  • Լոլիտա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոլիտա (ֆիլմ, 1997) by Wikipedia (Historical)