Aller au contenu principal

Ռոն Լիվինգստոն


Ռոն Լիվինգստոն


Ռոնալդ «Ռոն» Ժոզեֆ Լիվինգստոն (անգլ.՝ Ronald Joseph Livingston, հունիսի 5, 1967(1967-06-05), Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Գրասենյակային տարածք» և «Եղբայրների բանդա» ֆիլմերից, որոնք համարվում են նրա երկու լավագույն աշխատանքները։

Վաղ տարիները

Ռոն Լիվինգստոնը ծնվել է Սիդար Ռեփիդս քաղաքում։ Նա Լյութերական քահանա Լինդայի (ծնվ․ Ռինաս) և ավիացիոն (օդատիեզերային) ինժեներ Քարթ Լիվինգստոնի որդին է։ Նրա կրտսեր եղբայրը նույնպես դերասան է, քույրը՝ Ջենիֆեր Լիվինգստոնը և իր կնոջ եղբայրը՝ Մայք Թոմսոնը «WKBT-DT» հեռուստաալիքի Վիսկոնսկի նահանգի Լա Քրոս քաղաքի հեռուստատեսային լրատվության անհատականություններ են։ Ավարտել է Այովա նահանգի Մարիոն քաղաքի դպրոցը, հաճախել է Եյլի համալսարանը, արվեստի ոլորտում հասել բակալավրի աստիճանի։ Լիվինգստոնը իր առաջին թատերաան փորձը կատարել է Սիդար Ռեփիդսի թատրոնում, որտեղ նրան ընդգրկել են դպրոցական մի միջոցառման ժամանակ նրա ելույթը տեսնելուց հետո։ Լիվինգստոնը տեղափոխվել է Չիկագո և ընդգրկվել տեղի թատրոնում։

Կարիերա

Լվինգստոնն առաջինանգամ նկարահանվել է «Անկեղծ զրույց» ֆիլմում 1992թ․, նրա խաղընկերն է եղել Դոլլի Փարթոնը։ Տեղափոխվել է Լոս Անջելես և նկարահանվել «Some Folks Call It a Sling Blade» և «Ցածր կյանք» ֆիլմերում։ 1996թ․ նկարահանվել է «Ըմպողը» ֆիլմում։ Պիտեր Գիբոնս դերով նկարահանվել է Մայք Ջադջի հեղինակած «Գրասենյակային տարածք» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ջենիֆեր Էնիսթոնը։ Նկարահանվել է նաև HBO հեռուստաալքի Եղբայրների բանդա մինիսերիալում մարմնավորելով Լեվիզ Նեքսոնին, ով Դանի Ուոլբերգի և Դեյմիան Լեվիզի հակառակորդն է։ Շարունակելով խաղալ գեղեցիկ տղաների կերպարներ, նա մարմնավորել է հոլիվուդյան գործակալի «Ադապտացիա» ֆիլմում (2002թ․), հայտնի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինի «Կալանատուն» ֆիլմում նա մարմնավորել է խաղատան տիրոջ կարպարը (2003թ․), կերտել է ուսուցիչների կերպարներ «Ձմեռային արևադարձ» և «Գեղեցիկ համոզմունք» ֆիլմերում (երկուսն էլ 2005թ․)։ Նա նաև նկարահանվել է կատակերգու գրող Ջեք Բերգերի կերպարում «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում և Հաուս (հեռուստասերիալ) «Լինել թե չլինել» էպիզոդում։ 2006 թվականին նկարահանվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի Մեթ Ֆլեներիի դերում Fox Broadcasting Company հեռուստաընկերության կողմից հեռարձակված «Հակասություններ» հեռուստասերիալում։ 2007 թվականի ամռանը Լիվինգստոնը հայտնվեց բրոդվեյյան բեմում պրոդյուսեր, ռեժիսոր Նեյլ Լաբութի «Մի մութ-մութ տան մեջ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ թողարկված «MCC Theater» կինոընկերության կողմից, որտեղ նրա խաղընկերներն էին Ֆրեդեդերիկ Ուելլերը և Լուիզա Կրաուզեն։ Ցուցադրությունը տևեց մայիսից հուլիս ամիսների Նյու Յորքի «Լյուսի Լորտել թատրոն»ում։ 2007 թվականի նոյեմբերին խաղացել է վիետնամուհու թրաֆիքինգի մասին պատմող «Հոլլի» ֆիլմում, որի իրադարձությունները տեղի էին ունենում Կամբոջայում։ 2009թ․ նա մարնմավորել է բորտմեխանիկ Մադուքս Դեններին «Ընդդեմ ձգողականության» հեռուստասերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին եթերաշրջանից հետո։ 2010 թվականին նկարահանվել է Ջեյ Ռոուչի հեղինակած «Հիմարների ճաշը» կատակերգական ֆիլմում։ 2013 թվականի փետրվանի 23-ին «Entertainment Weekly» ամսագիրը հաստատեց, որ նա նկարահանվելու է HBO հեռուստաալիքի «Գաղտնի կայսրություն» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ 2013 թվականին Լիվինգստոնը նկարահանվել է «Խմող ընկերները» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են Օլիվիա Ուայլդը, Ջեյք Ջոնսոնը և Աննա Քենդրիկը։ Քննադատների կողմից «Խմող ընկերները» հեռուստասերիալը քննադատների կողիմից արժանացել է դրական կարծիքների։

Անձնական կյանքը

Լիվինգստոնի և «Հակասություններ»-ի աստղ Ռոզմարի դե Ուիթի միջև հարաբերությունները սկեսել են հեռուստասերիալի հետ կապված մի քանի հանդիպումներից հետո։ Երեք տարի հետո՝ 2009թ․ նոյեմբերի 2-ին Սան Ֆրանցիսկոյում նրանք ամուսնանում են։ Նա նախկինում նշանված է եղել դերասանուհի Լիզա Շերիդանի հետ։ 2013թ․ մայիսին Լիվինգստոնը և իր կինը հայտարարել են, որ որդեգրել են մի աղջիկ՝ Գրեյսի Ջեյմս Լիվինգստոնը, ով ծնվել է 2013թ․ ապրիլի 29-ին։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

Հեռուտատեսություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռոն Լիվինգստոն by Wikipedia (Historical)