Aller au contenu principal

Հուղարկավորությունից հետո


Հուղարկավորությունից հետո


«Հուղարկավորությունից հետո» (անգլ.՝ After the Funeral), Ագաթա Քրիստի դետեկտիվ վեպը Էրքյուլ Պուարոյի ստեղծագործությունների շարքից, որն առաջին անգամ 1953 թվականին հրապարակվել է ԱՄՆ-ում «Funerals are Fatal» անվանումով։ Նույն տարում վեպը տպագրվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչությունում՝ իր իրական անվանումով։

Սյուժե

Ռիչարդ Էբերնետիի հուղարկավորությունից հետո, ընտանիքի մնացած անդամները հավաքվում են ծանոթանալու կտակին։ Նրա մահը հանկարծակի էր, սակայն սպասելի։ Ասում էին, որ նրա մահը բնական է եղել։ Կորայի բավական անտակտ «Նրան սպանել են, այնպես չէ՞» հայտարարությունից հետո, ընտանիքի փաստաբանը սկսում է կասկածել, հանցագործության կատարման մեջ և որոշում է հետաքննություն սկսել։ Հուղարկավորությունից վերադառնալուց հետո, Կորա Լենսկենեն կացինի հարվածով սպանված էր։ Դա գողության նման չէր։ Փաստաբան Էնտուիլսը հրավիրում է Պուարոյին, ով իր հերթին խնդրում է իր հին ընկեր Գոբիին, որ օգնի հետաքննության հարցում։

Գործող անձինք

  • Էրքյուլ Պուարո — բելգիական խուզարկու
  • Պարոն Էնտուիսլ — Էբերնետի ընտանիքի փաստաբան
  • Տեսուչ Մորտոն — խուզարկու
  • Պարոն Գոբի — մասնավոր խուզարկու
  • Ռիչարդ Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Կորա Լենսկենե — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, նկարչուհի
  • Տիկին Գիլկրիստ — Կորայի գործընկերուհի
  • Ջորջ Կրոսսֆիլդ — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Մայքլ Շեին — դերասան
  • Ռոզամունդ Շեին — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, դերասանուհի
  • Հելեն Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Տիմոթի Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, հաշմանդամ
  • Մոդ Էբերնետի — Տիմոթիի կինը
  • Սյուզեն Բենկս — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Գրիգորի Բենկս — Սյուզենի ամուսինը, քիմիկոս

Էկրանավորում և այլ ադապտացիաներ

Վեպի հիման վրա նկարահանվել է լիամետրաժ ֆիլմ, որը դուրս է եկել 1963 թվականին «Murder at the Gallop» վերնագրով։ Ըստ սցենարի՝ Էրքյուլ Պուարոն փոխվել է տիկին Մարփլի, որը խաղում էր հայտնի բրիտանացի դերասանուհի Մարգարետ Ռուտերֆոլդը։ Վեպը հիման վրա 2006 թվականին նկարահանվել է բրիտանական «Ագաթա Քրիստի Պուարոն» հեռուստասերիալի 10-րդ եթերաշրջանի դրվագներից մեկը]։

Ադապտացիան պարունակում է մի քանի փոփոխություններ․

  • Ֆիլմում Կորան ամուսնացած էր իտալացու հետ, ոչ թե ֆրանսիացու, այդ իսկ պատճառով փոխվում է նրա ազգանունը, վեպում՝ Լենսկենե, իսկ ֆիլմում Գոլաչինո։ Ֆիլմում ամուսինը դեռ ողջ է, իսկ վեպում վաղուց մահացել է։
  • Վերջում պարզվում է, որ նկարը Ռեմբրանդի աշխատանքն է, այլ ոչ Վերմեերինը։
  • Թիմոթիի քայլելու ունակությունը արտացոլվում է միայն վերջում, սակայն գրքում այն, որ նա հաշմանդամություն չունի, հայտնի էր հենց սկզբից։
  • Պարզվում է, որ Ջորջը Հելենի տղան է։ Սյուզանը ամուսնացած չէր, սակայն թաղման հաջորդ օրը նա ու Ջորջն, ովքեր արդեն սիրահարված են միմյանց, եղել են Լիչետ հյուրանոցում և զբաղվել սիրով։

Արտաքին հղումներ

  • «После похорон» (англ). Официальный сайт Агаты Кристи. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Հուղարկավորությունից հետո by Wikipedia (Historical)


ghbass