Aller au contenu principal

Մագնուս Մանսկե


Մագնուս Մանսկե


Մագնուս Մանսկե (գերմ.՝ Magnus Manske, մայիսի 24, 1974(1974-05-24), Քյոլն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Քեմբրիջի Սենգեր ինստիտուտի ավագ գիտաշխատող և MediaWiki-ի առաջին տարբերակի ծրագրավորողներից մեկը։

Կենսագրություն

Մագնուս Մանսկեն Քյոլնի համալսարանում ուսումնասիրել է կենսաքիմիա։ 2006 թվականին համալսարանն ավարտել է փիլիսոփայության դոկտորի կոչումով։

Մագնուսը 2007 թվականից աշխատում է Սենգեր ինստիտուտում, սակայն շարունակում է զարգացնել Վիքիպեդիայի և Վիքիդատայի գործիքները։

2012 թվականին եղել է Nature անգլիական գիտական շաբաթագրի հոդվածների համահեղինակ։ Հոդվածները վերաբերում էին մալարիայի դեմ պայքարին։

Բացի այդ հոդվածների, Մագնուս այլ հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է։

MediaWiki

Լինելով ուսանող, Մագնուս Մանսկեն այն առաջին խմբագիրներից էր, ով իր ներդրումն ունեցավ Նուպեդիայում (Վիքիպեդիայի նախորդը)։ Բայց դրա սահմանակփակ լինելու պատճառով մշակել է UseModWiki-ի Perl-վիքիշարժիչի PHP-փոխարինիչ, որը կոչվել է Phase II, իսկ ավելի ուշ կատարելագործում է Lee Daniel Crocker-ը, որը հետագայում վերանվանում է MediaWiki:

Մագնուս Մանսկեի տարբերակով հայտնվել են անվանատարածքներ և սպասակրող էջեր (ներառյալ հսկացանկը և մասնակցի ներդրումները)։

Մրցանակներ

2002 թվականի հունվար 25-ին, երբ Անգլերեն Վիքիպեդիան տեղափոխվեց Phase II, այդ օրը հռչակվեց Մագնուս Մանսկեի օր։

Համարվում է Գերմաներեն Վիքիպեդիայի առաջին հոդվածի ստեղծողը, որը գրվել է 2001 թվականի մայիսին և պատմում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի մասին։

2010 թվականին Մագնուս Մանսկեն ճանաչվել է MediaWiki-ի հիմնական մշակողներից մեկը և պարգևատրվել Stug Award մրցանակով։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Sumana Harihareswara, Guillaume Paumier MediaWiki // The Architecture of Open Source Applications, Volume II / Amy Brown, Greg Wilson. — Kristian Hermansen, 2012. — 374 с. — ISBN 1105571815
  • Darren W Logan, Massimo Sandal, Paul P Gardner, Magnus Manske, Alex Bateman, Ten Simple Rules for Editing Wikipedia, PLoS Comput Biol, 2010/9/30 ([1] + [2])

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք(անգլ.)
  • Բլոգ(անգլ.)
  • en:User:Magnus Manske(անգլ.)
  • de:Benutzer:Magnus Manske(գերմ.)
  • d:User:Magnus Manske(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Մագնուս Մանսկե by Wikipedia (Historical)