Aller au contenu principal

Սրբո Իվանովսկի


Սրբո Իվանովսկի


Սրբո Իվանովսկի (մակեդոներեն՝ Србо Ивановски, 1928, Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 12, 2014(2014-03-12), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր։

Ծնվել է 1928 թվականին Շտիպ քաղաքում։ Սկոպյեի համալսարանում ստացել է բանասիրական կրթություն։ Հրատարակվել սկսել է Մակեդոնիայի ազատագրումից հետո։

Լույս են տեսել Իվանովսկու «Լիրիկա» (1950), «Հանդիպումներ և անջատումներ» (1953), «Սպիտակ ճիչեր» (1957) բանաստեղծությունների գրքերը, «Կինը պատուհանի մոտ» (1956), «Ափի դիմաց» (1969) խորագրերը կրող, պատմվածքների ժողովածուները, «Միայնակները» վեպը (1958):

Հետագայում հրատարակվել է «Փրփուր և լեռներ» (1971) բանաստեղծությունների գիրքը, իսկ 1976 թվականին Սարաևոյում սերբախորվաթերեն՝ «Կախարդված ճամփորդը» երգերի գիրքը։

Իվանովսկին հայտնի է որպես Սերգեյ Եսենինի թարգմանիչ, թարգմանել է նաև հարավսլավական շատ բանաստեղծների։

Սրբո Իվանովսկին հայերեն

  • Հին կանաչ ֆորդը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 98-108։ Թարգմ.՝ Գ. Խաչատրյան։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սրբո Իվանովսկի by Wikipedia (Historical)