Aller au contenu principal

Պետար Մազև


Պետար Մազև


Պետար Մազև (մակեդոներեն՝ Петар Мазев, փետրվարի 10, 1927(1927-02-10), Կավադարցի, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 13, 1993(1993-03-13), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ակադեմիական նկարիչ։ Համարվում է հետպատերազմյան այն նկարիչներից, որոնք նոր ուժ ու եռանդ բերեցին մակեդոնական ժամանակակից արվեստ։

Կենսագրություն

Պետար Մազևը ծնվել է 1927 թվականին Կավադարցիում։ 1953 թվականին ավարտել է Բելգրադի գեղարվեստի ակադեմիան (Զորան Պետրովիչի դասարան)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում։ Եղել է "Mugri" գեղարվեստական խմբի անդամ։

Մազևի նկարներում առկա է էքսպրեսիոնիզմ, սակայն մինչև էքսպրեսիոնիզմին անցնելը Մազևն անցել է իր սպիտակ ու ջերմ փուլերով։ 1960-ականների կեսին Մազևը սկսեց իր ոչ-պատկերավոր նկարներում ներառել խլացված գույներ՝ մատուցված խիտ և անհարթ իմպաստոներով՝ օգտագործելով այրված փայտե սալեր, ապակի, մետաղական թերթեր, ավազ։ Մազևը ստեղծել է նաև որմնանկարներ, խճանկարներ ու կերամիկական աշխատանքներ։

Մահացել է 1993 թվականին Սկոպյեում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • ArtFacts - Petar Mazev


Text submitted to CC-BY-SA license. Source: Պետար Մազև by Wikipedia (Historical)


ghbass