Aller au contenu principal

ԲոԱ


ԲոԱ


ԲոԱ (անգլ.՝ BoA, ամբողջական անունը Կվոն Բոա է, նոյեմբերի 5, 1986(1986-11-05), Գուրի, Գյոնգի, Հարավային Կորեա)՝ կորեացի երգչուհի, հայտնի է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Ծնվել և մեծացել է Կուրիում, Հարավային Կորեայում։ Երգչուհին լայն ճանաչում ձեռք բերեց SM Entertainment ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո, որը գտել է նրան, երբ Բոան իր ավագ եղբոր հետ եկել էր «տալանտների որոնում» փորձին։

2000 թվականին, երկու տարի սովորելուց հետո, թողարկում է իր առաջին ճապոներեն առաջնելույթային ալբոմը, որն անվանվում է Listen To My Heart։

Գործունեություն

Ստացվեց այնպես, որ երգչուհին պետք է բեմ դուրս գար հիփ-հոփ և R&B ժանրերով, ինչպես Նելլին և Ջանետ Ջեկսոնը։ Երգերի բառերը և երաժշտությունը պետք է գրեր հենց ինքը։ Երգչուհին առաջինը սկսում է աշխատել իր Liten to My Heart ալբոմի երգերի բառերի վրա, առաջին երգը որը գրել է անվանել է՝«Nothing’s Gonna Change»։

ԲոԱ-ն խոսում է՝ ճապոներեն և անգլերեն, իր հարազատ լեզվի հետ մեկտեղ և երգ է գրել չինական բարբառով։

Առաջնաելույթ և կարիերայի սկիզբ

2000 թվականին ԲոԱ-ն 13 տարեկանում բարձրացավ բեմ։ 2000 թվականի օգոստոսի 25 -ին ստեղծեց նոր ալբոմ «ID; Peace B» անվանումով։ Ալբոմը շատ հաջող էր։ Ընդգրկվել է Top 10 of the South Korean charts և վաճառվել է 156,000 units։ Նույն թվականին աղջիկը պատրաստվում է Ճապոնիայում իր առաջին ելույթին։ 2001 թվականի սկզբին ԲոԱն թողարկում է իր նոր առաջին մինի ալբոմը՝«Don’t Start Now»։

Աղջիկը չի ավարտել ուսումը դպրոցում Ճապոնիայում կայացած առաջնաելույթի պատճառով։ ԲոԱ-ի ծնողները դեմ էին երգչուհու կարիերային, բայց շարժվեցին աղջկա ցանկությամբ, օգնելով նրան։ 2002 թվականի մարտի 13 -ին ԲոԱն թողարկում է իր առաջին ճապոնական մինի ալբոմը «Listen to my heart» անվանումով։

2003-2008

2003 թվականի վերջին ԲոԱն քիչ դադար է տալիս ճապոնական գործունեությանը և վերադառնում է կորեական երաժշտական բեմը իր երկրորդ մինի ալբոմով «Miracle»։

ԲոԱի երկրորդ ճապոնական ալբոմը՝ Valenti (2003), դարձավ նրա լավագույն վաճառքի ալբոմը, ինչպես նաև, ավելի քան 1.249.000 օրինակով վաճառվածը։

2004 թվականին երգչուհին թողարկում է իր չորրորդ կորեական մինի ալբոմը՝«My Name»։ Ալբոմում ընդգրկված են ճապոնական երկու երգեր։ 2004 թվականի սեպտեմբերին՝ դառնում է տասնմեկերորդ հարավկորեական ամենաշատ վաճառքի ենթարկված ալբոմը ։

2005 թվականի Girls on Top ալբոմն այդքան էլ վաճառված չէր քան թե նախորդ ալբոմը 113,000, համենայնդեպս այն ստացավ տասնչորսերորդ ալբոմը հարավկորեական ամենավաճառված ալբոմներից։

2006 թվականի փետրվարին ԲոԱն թողարկում է իր նոր ճապոնական ալբոմը՝ «Outgrow»։

2007 թվականի սկզբին երգչուհին թողարկում է իր հինգերորդ ճապոնական ալբոմը։ 2008 թվականին ԲոԱն թողարկում է իր վեցերորդ ալբոմը «The Face»։ Այդ ժամանակից սկսած երգչուհին ստանում է «K-Pop ի թագուհի» անվանումը։

2012-2014

2012 թվականին, 2 տարի դադարից հետո ԲոԱն վերադառնում է կորեական էստրադա և թողարկում իր յոթերերդ ալբոմը։

2013 թվականի նոյեմբերի 17-26-ը երգչուհին առաջին անգամ մենահամերգներ տվեց Սեուլում

Համերգները անցան «BoA Special Live 2013 — Here I Am» անունով։ Համերգների ժամանակ, կատարողուհին նոր երգ ներկայացրեց «Disturbance» և հունվարի 28- ին դուրս եկավ պաշտոնական երգը։

Երգչուհին նաև նկարահանվեց ֆիլմում։

2014 թվականին Avex Trax ասաց, որ ԲոԱն թողարկում է 37-րդ ճապոնական երգը՝«Masayume Chasing»։ Իսկ թողարկվեց 2010 թվականի հուլիսի 23- ին։

2015 թվական

2014 թվականի դեկտեմբերի 31 -ին հայտարարվեց, որ Բոան թողարկելու է իր 8-րդ կորեական ալբոմը։

Ապրիլի 30- ին հայտնվեց, որ նրա ութերորդ ալբոմի անունը կլինի Kiss My Lips, իսկ ալբոմը դուրս կգա մայիսի 12 -ին։

Սկավառակագրություն

Կորեական սկավառակագրություն

  • 2000։ ID; Peace B
  • 2002։ No. 1
  • 2003։ Atlantis Princess
  • 2004։ My Name
  • 2005։ Girls on Top
  • 2010։ Hurricane Venus
  • 2012։ Only One
  • 2015։ Kiss My Lips

Ճապոնական սկավառակագրություն

  • 2002։ Listen to My Heart
  • 2003։ Valenti
  • 2004։ Love & Honesty
  • 2006։ Outgrow
  • 2007։ Made in Twenty
  • 2008։ The Face
  • 2010։ Identity
  • 2014։ Who's Back?

Անգլիական սկավառակագրություն

  • 2009։ BoA

Ֆիլմագրություն

Ֆիլմ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: ԲոԱ by Wikipedia (Historical)



ghbass