Aller au contenu principal

Զակոպանեի ոճ


Զակոպանեի ոճ


Զակոպանեի ոճ (լեհ.՝ Styl zakopiański), արվեստի ոճ, որն առավել տեսանելի է ճարտարապետության մեջ, կարելի է նաև հանդիպել կահույքի և այլ առարկաների մոտ։ Ստեղծվել է ոգեշնչված Լեհաստանի Պոդհալե լեռնային տարածաշրջանի արվեստի ոճով։ Կարպատյան լեռների շենքերի վրա նկարելու ավանդույթը ստեղծել է Ստանիսլավ Վիտկևիչը, ով ծնվել է Լիտվայի Պաշայուս գյուղում և այժմ համարվում է գուրալների հիմնական ավանդույթներից մեկը։

Ստեղծում

Երբ 19-րդ դարում Պոդհալե մարզը դարձավ զբոսաշրջային տարածք, Զակոպանեի բնակչության թիվն սկսեց աճել։ Նոր ունևոր բնակիչների համար կառուցվեցին շվեյցարական, հետագայում ավստրո-հունգարական շալեների ոճով նոր տներ։

Զիգմունտ Գնատովսկու առանձնատունը նախագծելու համար ընտրվեց արվեստի քննադատ, ճարտարապետ, նկարիչ, վիպասան և լրագրող Ստանիսլավ Վիտկևիչը, ով որոշեց օտար ոճերի փոխարեն կիրառել Պոդհալեի բնիկ գուրալների ավանդույթներին բնորոշ տարրեր։ Հիմնվելով Կարպատների ազգային ճարտարապետության վրա՝ Վիտկևիչը որպես մոդել օգտագործեց գուրալների գյուղի առավել համեստ, բայց հարուստ զարդարանքներով տները։ Հետագայում համադրելով մոդեռն տարրեր՝ ստացավ «Զակոպանեի ոճը»։ Կոլիբա հայտնի առանձնատունը կառուցվել է 1892-1894 թվականներին և մինչև այժմ գտնվում է Զակոպանե լեռնային առողջարանի Կոսիոլիսկա փողոցում։

Լեհաստանի լեռներից դուրս

Զակոպանեի ոճը ժողովրդականություն է ձեռք բերել նաև Լեհաստանի լեռներից դուրս։ Վարշավայի տարածքում փորձեր արվեցին ոճը հարմարեցնել աղյուսով շինարարությանը։ Նմանօրինակ շարքերից են Չեսլավ Դոմանևսկու նախագծած գնացքի կայարանները և Վարշավայի կենտրոնում գտնվող թաունհաուսը։ 1900 թվականին Կրակովում բնակվող երիտասարդ ճարտարապետ Ֆրանցիշեկ Մոնչինսկին հաղթել է փարիզյան "Moniteur des Architectes" ամսագրի կողմից հայտարարված միջազգային ճարտարապետական Զակոպանեի ոճով առանձնատուն նախագծելու մրցույթում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Edyta Barucka, Redefining Polishness: The Revival of Crafts in Galicia around 1900, Acta Slavica Iaponica, Tomus 28, pp. 71‒99


Text submitted to CC-BY-SA license. Source: Զակոպանեի ոճ by Wikipedia (Historical)