Aller au contenu principal

Վիլլի Աեմս


Վիլլի Աեմս


Վիլլի Աեմսը (անգլ.՝ Willie Aames, ի ծնե անունը Ալբերտ Ուիլյամ Ութտոն, հուլիսի 15, 1960(1960-07-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ֆիլմի և հեռուստահաղորդման ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ։ Նա հայտնի է 1970-ականների «Ութը բավական է» հեռուստասերիալում Թոմի Բրեդֆորդի դերով, 1980-ականների «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերով և «Bibleman» (1995-2003) direct-to-video սերիաներում։

Կյանք

Աեմսը ծնվել է Նյուփորթ Բիչում, Կալիֆորնիա։ Նա հաճախում էր Կալիֆորնիայի Հանթինգթոն Բիչ քաղաքի Էդիսոնի ավագ դպրոցը, երգչախումբ և Մադրիգալ անսամբլը։

Կարիերա

Աեմսը սկսեց խաղալ 1960-ականների վերջերին՝ որպես երեխա-դերասան և հայտնվեց Gunsmoke, «Դիսնեյի հրաշալի աշխարհը», «Ադամ-12» և «Էդիի հոր դատավճիռը» շոուներում։ 1971-ին նա ստեղծեց Լեոնարդ Ունգերի դերը՝ Ֆելիքս Ունգերի (Թոնի Ռանդոլ) որդուն, ABC հեռուստաընկերության «Տարօրինակ զույգը» կոմեդիայի մի մասում, որը հետագայում խաղացել է Լեյֆ Գարեթը։ Հաջորդ տարի նա մարմնավորեց Ջեմի Բոյլի կերպարը «Սպասիր մինչև հայրդ տուն վերադառնա» անիմացիոն սիթքոմում։

Նա հյուր էր տարբեր հեռուստանախագծերում, այդ թվում «Վալթոնները»։ 1974 թվականին նա կրկնօրինակել է Բենջամին Ֆրանկլինին՝ «Բենջամին Ֆրանկլին» մինի սերիալում։ Հաջորդ տարի, նա գլխավոր դերը կիսեց «Շվեյցարիայի Ռոբինսոն ընտանիքը» ֆիլմում։ 1977 թվականին նա ստացավ Թոմի Բրեդֆորդի դերը «Ութը բավական է» կոմեդիա-դրամայում։ Այս ընթացքում նա նվագում էր «Վիլլի Աեմս և Դրախտ» խմբում, որպես մենակատար և կիթառահար։ Երբ Աեմսը միջնակարգ դպրոցում էր, խումբը CBS Custom Label-ի հետ կնքեց ձայնագրման պայմանագիր։ Աեմսն այս ընթացքում հայտնվեց իր առաջին՝ «Scavenger Hunt» ֆիլմում։ Ֆիլմի ավարտից հետո՝ 1981 թվականին, Աեմսը խաղաց ավելի շատ դերեր, այդ թվում «Zapped!»-ը՝ հակառակ Սքոթ Բայոյի և «Դրախտ»-ում՝ Ֆոեբ Քեյթսի հետ։

Նախքան 1984 թվականին «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերը խաղալը, նա մարմնավորեց Ռոբի Համլինի կերպարը «Գիշերվա ծայրը» սերիալում։ 1983-1985 թվականներին հնչյունավորում էր Հանքի ձայնը «Dungeons & Dragons» մուլտֆիլմում։ 1990 թվականին «Charles in Charge» սիթքոմի ավարտից հետո, Աեմսը հյուրընկալվեց «Կրիպտոնի գործոնը» շոուում։ Աեմսը խաղաց Մայլս Փեթերսոնի դերը «Bibleman» քրիստոնյա հերոսը սերիայում՝ 1995-2003 թվականներին՝ նախքան հեռանալը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության պատճառով։ Նա փոխարինում էր Ռոբերտ Թ.Չլիփին։

Անձնական կյանքը

Աեմսն ամուսնացել է 3 անգամ։ Նա 1979 թվականին ամուսնացած էր Վիկի Ուոթերմենի հետ և ունեին մեկ երեխա՝ Քրիստոֆերը : 1986 թվականին Աեմսն ամուսնացավ Մայլո ՄքՔասլինի հետ՝ ունենալով մեկ երեխա՝ Հարլեղ Ջինը : Իսկ ներկայումս Աեմսն ամուսնացած է Վիննի Հանգի հետ։

Նա մի քանի տարի պայքարում էր ալկոհոլի կախվածության դեմ : 2008 թվականին նա սնանկացավ և գումար ներդրեց անհաջող հեռուստաշոույում և շարունակեց թմրանյութերի չարաշահումը։ Նրան հաջողվել է ազատվել այդ ամենից և շարունակել հաջողությամբ աշխատել որպես ռեժիսոր և սցենարիստ

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Վիլլի Աեմս Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիլլի Աեմս by Wikipedia (Historical)