Aller au contenu principal

Հայկական ռուբլի


Հայկական ռուբլի


Հայկական ռուբլի, Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀԽՍՀ անկախ արժույթը 1919-ից 1923 թթ.։ Մտցվել էր շրջանառության մեջ առաջին անդրկովկասյան ռուբլու փոխարեն և հետագայում փոխարինվել է երկրորդ անդրկովկասյան ռուբլով։ Հայկական ռուբլին ուներ միայն թղթադրամներ և չուներ մետաղադրամներ։

Թղթադրամները

Հայաստանի Հանրապետությունում գործել են 5, 10, 25, 50, 100, 250, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։ Առաջին թղթադրամները թողարկվել են Մեծ Բրիտանիայում, Waterlow and Sons ընկերությունում։

Տես նաև

  • Հայկական դրամ

Text submitted to CC-BY-SA license. Source: Հայկական ռուբլի by Wikipedia (Historical)