Aller au contenu principal

Ճչացողներ (ֆիլմ)


Ճչացողներ (ֆիլմ)


Ճչացողներ (անգլ.՝ Screamers) 2006 թվականին ռեժիսոր Քարլա Կարապետյանի կողմից նկարահանված 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմ, որը պատմում է Հայոց Մեծ Եղեռնի և 1915 թվականից մինչ այսօր աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։ Ֆիլմում ընդգրկված են հարցազրույցներ ամերիկյան ալտերնատիվ մետալ խմբի՝ System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի, ում պապը Հայոց ցեղասպանության վերապրածներից էր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ, լրագրող և պրոֆեսոր Սամանթա Փաուերի և այլ մարդկանց հետ, ովքեր այս կամ այն չափով առնչվել են Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների հետ։ «Ճչացողներ» ֆիլմում քննարկվում է նաև այժմյան Թուրքիայում ցեղասպանության ժխտումը և ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հանդեպ ունեցած հիմնականում չեզոք դիրք։

Ֆիլմի պրեմիերայից ոչ շատ ժամանակ անց՝ 2007 թվականի հունվարին Ստամբուլում 17-ամյա թուրք ազգայնականի կողմից սպանվեց «Ակոս» թերթի լրագրող Հրանտ Դինքը, ով ֆիլմում հարցազրույց էր տվել Թուրքիայի կողմից 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման մասին, որի պատճառով նրա դեմ գործ հարուցվեց 301-րդ հոդվածով։

«Ճչացողներ» ֆիլմը ցուցադրվում է հայկական երիտասարդական կազմակերպությունների կողմից՝ Հայոց ցեղասպանությունը մեկնաբանելու և պարզաբանելու, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ֆիլմի պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Ճչացողներ (ֆիլմ) by Wikipedia (Historical)