Aller au contenu principal

Նետ (1-ին եթերաշրջան)


Նետ (1-ին եթերաշրջան)


Նետ (անգլ.՝ Arrow), ամերիկյան The CW հեռուստաալիքի կողմից թողարկված Նետ հեռուստատեսային շարքի առաջին եթերաշրջանը, որի պերեմիերան տեղի է ունեցել 2012թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20։00, եթերաշրջանի ընթացքում հեռարձակվել է 23 սերիա։ Հեռուստասերիալը հիմնված է ԴիՍի կոմիքսների հերոս Կանաչ Նետի վրա։ Նա զգեստավորված մարդ է և կռվում է հանցագործների դեմ, այդ կերպարը ստեղծվել է Մորթ Ուայսինգերի և Ջորջ Փափի կողմից։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը ստեղծվել է Գրեգ Բերլանտիի, Մարկ Գուգենհայմի և Էնդրյու Քրեիսբերգի կողմից։

Հեռուստասերիալը պատմում է Օլիվեր Քուինի (Սթիվեն Ամել)՝ Սթարլինգ Սիթիի միլիարդատերերից մեկի մասին, ով նավաբեկության հետևանքով հինգ տարի անցկացրել է առեղծվածային կղզում։ Վերադառնալով Սթարլինգ Սիթի՝ նա միացավ իր մորը՝ Մոիրա Քուինին (Սյուզաննա Թոմփսոն), քրոջը՝ Թեա Քուինին (Ուիլա Հոլանդ) և իր ընկերոջը՝ Թոմի Մերլինին (Քոլին Դոնել)։ Օլիվերը սկսում է կարգավորել իր հարաբերությունները, մինչ գիշերները, համազգեստի տակ քողարկված, անցկացնում է որսորդություն անելով և երբեմն հանցագործներին սպանելով։ Նա բացահայտում է մի դավադրություն, որով նախատեսված էր ոչնչացնել Գլեյդսը․ դա քաղաքի մի աղքատ հատված էր, որտեղ կատարվում էին հանցագործություններ։ Ջոն Դիգլը (Դեյվիդ Ռեմսի) և Ֆելիսիթի Սմոքը (Էմիլի Բեթ Ռիքարդս) աջակցում են Օլիվերին իր գործերում։ Օլիվերը վերամիավորվում է նախկին ընկերուհու՝ Լորել Լենսի հետ, ով դեռ չի կարողանում ներել Օլիվերի իր քրոջ մահվան համար։ Առաջին եթերաշրջանում նաև կան ֆլեշբեքեր այն կղզուց, որտեղ մնացել է Օլիվերը։

Առաջին եթերաջրջանն ընդհանուր առմամբ լավ ընդունվեց քննադատների կողմից և ամեն շաբաթ միջին հաշվով գրանցեց 3,68 միլիոն հեռուստադիտող։ Ամելի դերը՝ որպես Օլիվեր Քուին/Նետ համեմատվել է Քեթնիս Էվերդինի հետ (Քաղցած խաղեր), մինչդեռ եթերաշրջանը հիմնված է նաև մարդու ինքնությունը փնտրելու վրա։ Եթերաշրջանը կշարունակի հաղթել բազմաթիվ մրցանակներ, այդ թվում քսանմեկ նոմինացիաներ տարբեր անվանակարգերում։ Եթերաշրջանը թողարկվել է DVD-ով և Blu-ray Disc-ով 2013թ․ սեպտեմբերի 1-ին։

  • Սթիվեն Ամել - Օլիվեր Քուին/ Գլխարկ
  • Քեթի Քեսիդի - Լորել Լենս
  • Քոլին Դոնել - Թոմի Մեռլին
  • Դեվիդ Ռեմսի - Ջոն Դիգլ
  • Ուիլա Հոլանդ - Թեա Քուին
  • Սյուզաննա Թոմփսոն - Մոիրա Քուին
  • Փոլ Բլեքթորն - Քվենթին Լենս

2012թ․ հունվարի 12-ից The CW հեռուստաալիքը սկսեց պատրաստել նոր շարքեր, որոնք պատմում էին Գրեգ Բերլանտիի, Մարկ Գուգենհայմի և Էնդրյու Քրեիսբերգի ստեղծած Կանաչ նետի մասին։ Մեկ շաբաթ անց շարքը, որն այժմ հայտնի է «Նետ» անունով, ղեկավարել է Դեյվիդ Նութերը, ով նաև ղեկավարել է Սմոլվիլի գաղտնիքը հեռուստասերիալը, որը պատմում է Քլարկ Կենտի Սուպերմեն դառնալու մասին։ Ամսվա վերջին Սթիվեն Ամելը սկսեց մարմնավորել Օլիվեր Քուին տիտղոսակիր դերը։ Երբ աշխատում էին շարքի վրա պրոդյուսեր Մարկ Գուգենհայմը հայտարարեց, որ ստեղծագործական թիմը ցանկանում է մշակել իրենց սեփական գործողությունը, իրենց սեփական ճակատագիրը և խուսափել Սմոլվիլի գաղտնիքը հեռուստասերիալի հետ որևէ կապ ունենալուց, ինչն էլ պատճառ դարձավ, որ Կանաչ նետ/Օլիվեր Քուին դերը մարմնավորի ոչ թե Ջասթին Հարդլին, այլ Օլիվեր Քուինը։ Ի տարբերություն «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի, շարքը առանձնապես չունի գերհզոր հերոսներ և չարագործներ։ Այնուամենայնիվ ստեղծողը դեռ ոգեշնչված է Սմոլվիլի գաղտնիքը հեռուստասերիալի արտահայտած գաղափարով, ինչպես Նետի հիմնական թեմաներից մեկը Օլիվերի մարդասիրությունն է, այնպես էլ «Սմոլվիլի գաղտնիքի» մեջ Քլարկ Կենտինը։ Հեռուստասերիալի ամբողջական եթերաշրջանը ներկայացվել է 2012թ․ հոկտեմբերի 22-ին։

Գործողությունները զարգանում են և առաջանում է սիրային եռանկյուն։ Քրիսբերգը բերում է մի օրինակ․ «Ամեն շաբաթ Օլիվերը կառերեսվի վատ տղաների հետ, իսկ անձնական կյանքում նրան հակառակորդ կդառնա խուզարկու Լենսը, ով ամեն կերպ կփորձի Օլիվերին պատասխանատվության ենթարկել»։ Նրա աղջիկը անկողմնակալ դեր է ունենում, որովհետև նա սիրում ու հարգում է իր հորը և միշտ հավատում է այն ամենին, ինչին հավատում է հայրը, բայց միևնույն ժամանակ նա փորձում է հանդիպել այդ քողարկված լեգենդին, ով իրականում լավ գերծեր է կատարում։ Սովորելով հեռուստատեսությունում աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձից՝ պրոդյուսերները աշխատել են շարքի՝ մասնավորապես առաջին եթերաշրջանի հիմնական գաղափարների վրա, նաև քարտեզագրել, թե ինչպես պետք է իրականացնեն դրանք։ Անձնակազմը ձգտում է ընդգրկել DC Comics-ի տարբեր կերպարներ։ Գուգենհայմը մեջբերեց «Big Belly Burger» ռեստորանը, որը ներկայացված է Սուպերմեն կոմիքսում և հայտնվում է նաև Նետի երրորդ էպիզոդում ու դրանից հետո։ Քրեիսբերգը նշեց․ «DC աշխարհում այնքան շատ կերպարներ կան, որոնք դեռևս հեռուստասերիալներում և ֆիլմերում չեն ցուցադրվել։ Մենք այնքան ուրախ ենք, որ DC-ի մեր ընտրած ոչ այնքան հայտնի հերոսները սիրվել են երկրպագուների կողմից»։

2012թ․ հունվարի 31-ին Սթիվեն Ամելը դարձավ առաջին դերակատարը, ով նախկինում հայտնվել էր The CW-ի դրամաներից մի քանիսում, ինչպիսիք են Վամպիրի օրագրերը և 90210 հեռուստասերիալները։ Երկրպագուները շփոթված էին Ամելին այդ դերում տեսնելով, քանի որ նրանցից շատերը ցանկանում էին, որ այն կատարի Ջասթին Հարթլին։ Ամելը Օլիվեր Քուին դերի համար նախատեսված դերասանների ցանկում առաջինն էր։ Arrow's pilot script was the first Amell auditioned for during pilot season, having received multiple scripts at the start of the year.։ Ի վերջո, նրանք այդ տիտղոսակիր դերի համար ընտրեցին նոր դերասանի։ Ամելը դեռ «Rent-a-Goalie» հեռուստասերիալում նկարահանվելու համար սկսել էր այցելել Կալիֆոռնիայի «Tempest Freerunning» ակադեմիա և ուներ ֆիզիկական լավ պատրաստվածություն այդ դերի համար։ Նա նաև անցել է նետաձգության դասընթացներ և որոշ տեսահոլովակների մեջ երևում է դասընթացների ընթացքում նրա անցած ճանապարհը։

Մեկ շաբաթ անց Դեյվիդ Ռեմսին սկսում է մարմնավորել իրական կերպար Ջոն Դիգլին։ Ռեմսիին դուր եկավ այն փաստը, որ նա չպետք է մտածեր կոմիքսի կերպարին նմանվելու մասին։ Դա թույլ է տալիս նրան կերպարը կերտել այնպես, ինչպես ցանկանում է։ 2012թ․ փետրվարի 14-ին Սյուզաննա Թոմփսոնը ստանձնեց Մոիրա Քուին կերպարը։ Հաջորդ օրը Քեթի Քեսիդին և Ուիլա Հոլանդը հայտարարեցին Լորել Լենսի և Թեա Քուինի կերպարները մարմնավորելու մասին։ Լորել Լենսը իրավաբան է և Օլիվերի նախկին ընկերուհին։ Քեսիդին ասաց, որ ինքը նկարահանվում է Բերլանտիի, Նութերի Քրիսբերգի և Գուգենհայմի շոուում, որոնց նա անվանել է խելացի և ստեղծարար։ Հոլանդը Օլիվերի կրտսեր քույրն է, ով փորձում է ընդունելի վարքի սահմաններ հաստատել։ Նա երրորդ եթերաշրջանի վերջում ստանում է «Ճարպիկ» ծածկանունը։ Հրավիրված դերասան Բրայան Մարկինսոնը ներկայացել է չարագործ Ադամ Հանթի կերպարում, ով խարդախ գործարար է։ 2012թ․ փետրվարի 21-ին Քոլին Դոնելը հանդես է գալիս Թոմի Մերլինի կերպարում, ով Կանաչ նետի ոխերիմ թշնամու՝ Մերլինի որդին է։ Նա հանդես է գալիս, որպես Օլիվերի լավագույն ընկեր, ով իրոք հավատում է, որ Օլիվերը փոխվել է։ 2012թ․ մարտի 2-ին Փոլ Բլեքթորնը և Ջեյմի Շերիդանը մարմնավորում են Քվենթին Լենսին՝ Լորելի հորը և Ռոբերտ Քուինին՝ Օլիվերի հորը, ի տարբերություն Ջեյմի Շերիդանի, Փոլ Բլեքթորնը մնում է, որպես հիմնական դերասան։ Ժակլին ՄաքԻնես Վուդը մարմնավորել է Սառա Լենսի՝ Լորելի քրոջ կերպարը, սակայն վերադառնալուց հետո այն ստանձնել է Քեյթի Լոտցը։

Փորձնական արտադրությունն սկսվել է 2012 թվականի մարտին Կանադայի Վանկուվեր քաղաքում։ Սերիալն ընթանում է երկու հստակ ժամանականերով, ինչն էլ նկարահանման ընթացքում պահանջում է մեծ ուշադրություն։ Կղզու ֆլեշբեքերի նկարահանումներն ընթացել են Վանկուվերի քաղաքի Ուայթեքլիֆ Փարքում՝ ծովափնյա տների մոտ։ Նկարահանող թիմը պետք է տեսախցիկից թաքցներ բոլոր շինությունները։ Պրոդյուսեր Մարկ Գուգենհայմն ասել է․ «Սթիվեն Ամելի տեսքը պետք է փոխվի, և նա կկրի կեղծամ։ Դա բարդ աշխատանք է, քանի որ նկարահանումներն արվում են ամեն շաբաթ»։ Արքայական ճանապարհներ համալսարանի մոտ տեղակայված Հաթլի ամրոցն օգտագործվել է որպես Քուին ընտանիքի առանձնատուն։ Հարթլի ամրոցն օգտագործվել է նաև «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում որպես Լյութորի նախնիների տուն։ Այրոնվորքս համալիրն օգտագործվել է նախ որպես Քուին ընտանիքին պատկանող արտադրամաս, հետագայում Օլիվերն այն դարձրել է իր համար թաքստոց ու բացել «Վերդանտ» ակումբը։ Հետո այն օգտագործվել է նաև մի քանի այլ դեպքերում, որոնցից մեկը Վենդետտա էպիզոդում Տրիադայի կողմից իրականացված Օլիվերի ու Թոմիի առևանգումն էր։

Առաջին եթերաշրջանի ընդմիջումից հետո նկարահանումները վերսկսել են 2012 թվականի հուլիսի 18-ին և ավարտվել 2013 թվականի ապրիլի 13-ին։


Text submitted to CC-BY-SA license. Source: Նետ (1-ին եթերաշրջան) by Wikipedia (Historical)