Aller au contenu principal

Լադո Ասաթիանիի փողոց (Թբիլիսի)


Լադո Ասաթիանիի փողոց (Թբիլիսի)


Լադո Ասաթիանիի փողոց (վրաց.՝ ლადო ასათიანის ქუჩა), փողոց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հին Թբիլիսի շրջանում՝ Սոլոլակ բլրի ստորոտում։ Սկսվում է Երուսաղեմի փողոցից և ավարտվում Ամագլեբա ու Կոջորի փողոցների հատման վայրում։

Պատմություն

Փողոցն իր ներկա անվանումը ստացել է ի պատիվ վրացի գրող Լադո Ասաթիանիի 1991 թվականին։ Նախկինում բազմիցս փոխվել է փողոցի անունը։ 1841 թվականին կոչվել է Այգեգործական, 1843 թվականին՝ Բարսեղ Բեհբության, 1922 թվականին՝ Ֆրիդրիխ Էնգելս, 1923 թվականին՝ Իոսիֆ Իվանիձե։

Լադո Ասաթիանիի փողոցում տարբեր տարիների բնակվել են հայտնի և ազդեցիկ անձինք, որոնց մեծ մասը հայեր են եղել։

Ասաթիանի փողոցում է գտնվել նախկին Մանթաշյանի առևտրային ուսումնարանը, որը խորհրդային տարիներին գործարկվել է որպես թիվ 43 դպրոցը, որտեղ սովորել և ավարտել են մշակույթի ազդեցիկ և հայտնի գործիչներ Միքայել Թարվերդյանը, Էդուարդ Խաղագորտյանը, Լև Կուլիջանյանը, Եվգենի Բաշինջաղյանը, Թելման Զուրաբյանը, Թադևոս Ավետի Բարխուդարյանը, Գրիգորի Բեժանովը, Ա. Տեր-Գրիգորյանը, Ա. Մուրադյանը և ուրիշներ։

Տեսարժան վայրեր

Թիվ 22 տուն - պատկանել է Բեհբությանին։

Թիվ 27 տուն (ճարտարապետ Կ.Ա.Սարգսյան)- պատկանել է Մ.Քալանթարյանին։

Թիվ 50 տուն (1910-1911, ճարտարապետ Ղազար Սարգսյան) - Մանթաշյանի առևտրային ուսումնարան։

Թիվ 28 տուն - ազնվական կուսյերի խորհրդի շենք։

Թիվ 30 տուն - այստեղ էին բնակվում սիմենսները։

Թիվ 32 — այս հասցեում է գտնվում վրացականացված հայկական առաքելական Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցին։

1909—1914 թվականներին Սոլոլակի բլրի մեջ թունել է փորվել, որը դարձել է դեպի բուսաբանական այգի տանող երկրորդ ճանապարհ։ Ինժեներն է եղել Կ.Խատիսյանը (Բրայլովսկու հետ համատեղ)։ Թունելը գործել է մինչև 2004 թվականը։ Փակվելուց հետո վերափոխվել է գիշերային ակումբի։

Պատկերասրահ

Գրականություն

Т. Р. Квирквелия Архитектура Тбилиси. М.: Стройиздат, 1985

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Прогулка по Сололаки. Тбилиси. Улица Ладо Асатиани Արխիվացված 2018-04-07 Wayback Machine


Text submitted to CC-BY-SA license. Source: Լադո Ասաթիանիի փողոց (Թբիլիսի) by Wikipedia (Historical)


ghbass