Aller au contenu principal

DC-ի ընդլայնված տիեզերք


DC-ի ընդլայնված տիեզերք


DC-ի ընդլայնված տիեզերք (անգլ.՝ DC Extended Universe (DCEU)), ոչ պաշտոնական անուն, որը վերաբերվում է DC Comics-ի կողմից հրատարակված կոմքիսների վրա հիմնված կինեմատոգրաֆիական տիեզերքին, որը թողարկվում է Warner Bros. Pictures-ի կողմից։ Ֆիլմերի արտադրությունները սկսվել են 2011 թվականից։ Ֆիլմաշարը համաշխարհային տոմսարկղերի շահույթով վաստակել է ավելի քան 3 միլիարդ դոլար և համարվում է տասնչորսերորդ, ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմաշարը։

Ֆիլմերը հիմնականում պարունակում են մեծ դերասանական անձնակազմեր։ Դերակատարներից են` Հենրի Քավիլը, Բեն Աֆլեքը, Գալ Գադոտը, Էզրա Միլերը, Ջեյսոն Մամոան, Ռեյ Ֆիշերը և այլք։ 2016 թվականի մայիսից Ջեոֆ Ջոնսը և Warner Bros.-ի գործադիր փոխնախագահ Ջոն Բերգը ղեկավարում են DC-ի ֆիլմերի բաժինը։ 2018 թվականին DC-ի ֆիլմերի ղեկավար նշանակվել է Ուոլթեր Համադան։

DCEU-ի առաջին ֆիլմը եղել է «Պողպատե մարդը» (2013) ֆիլմը, դրանից հետո «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (2016), «Ինքնասպանների ջոկատ» (2016), «Հրաշք կին» (2017), «Արդարության լիգա» (2017) , «Ակվամեն» (2018) , «Շազամ» (2019), «Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին» (2020), «Հրաշք կին 1984» (2020), «Ինքնասպանների ջոկատ» (2021), Բեթմեն (2021) ֆիլմերը։ 2020 թվականին նախատեսված է թողարկել «Կիբօրգ», և «Կանաչ լապտերների կորպուսը» ֆիլմերը։ Այլ ծրագրեր գտնվում են զարգացման տարբեր փուլերում։

Արտադրություն

2002 թվականին Պիտեր Վոլֆգանգը պետք է լիներ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի ռեժիսորը, իսկ սցենարիստը պետք է լիներ Ակիվա Գոլդսմանը։ Warner Bros.-ը չեղյալ հայտարարեց ֆիլմի զարգացումը` Բեթմենի և Սուպերմենի մասին առանձին ֆիլմերի վրա կենտրոնանալու համար։ 2007 թվականի փետրավրին Warner Bros.-ը վարձեց ամուսիններ Միշել և Քիերան Մոլռունիներին, որպեսզի նրանք գրեն սցենար Արդարության լիգայի մասին պատմող ֆիլմի համար։ Քրիստիան Բեյլը, ով նկարահանվել էր «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում, չի ցանկանում նորից կատարել իր դերը ֆիլմում, ինչպես նաև Բրենդոն Ռաութը, ով նկարահանվել էր «Սուպերմենը վերադառնում է» ֆիլմում։ Ջորջ Միլերը նշանակվում է ֆիլմի ռեժիսոր, որի անվանումն էր «Արդարության լիգա։ Մորտալ»։ Դերերում էին Արմի Համերը որպես Բեթմեն, Դի Ջեյ Քաթրոնան` Սուպերմեն, Ադամ Բրոդին` Ֆլեշ, Սանտիագո Կաբրերան` Ակվամեն, Common-ը` Կանաչ Լապտեր, Մեգան Գեյլը` Հրաշք կին, Հյու Քիյս-Բայրնը` Մարսեցի որսորդ և Ջեյ Բարուշելը որպես Մաքսուել Լորդ : 2008 թվականին ծրագրիի զարգացումը դադարեցվեց, Ավստրալիայում հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև 2007-2008 թվականների գրողների գործադուլի պատճառով, որը դադարեցրեց սցենարի առաջընթացը։

2013 թվականի Սուպերմենի մասին պատմող «Պողպատե մարդը» ֆիլմը հիմք հանդիսացավ DC-ի ապագա ֆիլմերի համար։ Ֆիլմում կային մեջբերումներ DC-ի այլ կերպարներից։ Հունիսին, «Պողպատե մարդը» ֆիլմի հեռարձակումից օրեր անց հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսոր Զաք Սնայդերը և սցենարիստ Դեյվիդ Ս. Գոյերը նկարահանելու են ֆիլմի շարունակությունը։ Հուլիսին San Diego Comic-Con-ում հայտարարվեց, որ ֆիլմի շարունակության մեջ գլխավոր դերում լինելու է նաև Բեթմենը, ինչը նշանակում է, որ նրանք ստեղծում են ընդարձակ տիեզերք։ 2014 թվականի հոկտեմբերին Warner Bros.-ը հայտարարեց, որ լինելու են 10 DC-ի ֆիլմեր։

Երկրպագուները և լրատվամիջոցները սկսում են ֆիլմաշարը անվանել «DC կինեմատոգրաֆիական տիեզերք», համապատասխանեցնելով այն արդեն գործող «Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի»-ին (MCU): 2015 թվականի սեպտեմբերին ֆիլմաշարի անունը հաստատվեց որպես «DC-ի ընդարձակ տիեզերք» (DCEU): Մինչ MCU-ն ներառում է հեռուստասերիալներ, DCEU-ուն կենտրոնանում է ֆիլմերի վրա։ DC-ի կերպարների մասին մի շարք հեռուստասերիալներ ունեն իրենց տիեզերքը, որը հաճախ անվանվում է «Arrowverse»:

2016 թվականին, «Բեթմեն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի քննադատությունից հետո Warner Bros.-ը ստեղծեց DC-ի ֆիլմերի բաժին, որտեղ ղեկավարներ նշանակեց Ջեոֆ Ջոնսին և Warner Bros.-ի գործադիր փոխնախագահ Ջոն Բերգին, որպեսզի այդպիսով վերահասկի DC-ի ընդարձակ տիեզերքի ֆիլմերի արտադրությունը։ Չարլզ Ռովենը նշանակեվեց DC ֆիլմերի պորդյուսեր։ Նա այդ պաշտոնը տանում էր դեռ 2005 թվականի «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմից սկսած։ 2017 թվականի հունիսին «Հրաշք կին» ֆիլմի ֆինանսական և քննադատական հաջողությունից հետո Ջեոֆ Ջոնսը հետևում է, որ DC-ի մյուս ֆիլմերը կենտրոնացած լինեն սրտի, հումորի, հույսի, հերոսության և կերպարների լավատեսության վրա։

Ֆիլմեր

Թողարկված ֆիլմեր

Պողպատե մարդը (2013)

Քլարկ Կենտը/ Կալ-Էլը, ով տարիներ առաջ ժամանել էր Երկիր` գալով Կրիպտոն մոլորակից, ցանկանում էր պարզել թե ինչու են նրան ուղարկել Երկիր։ Նրան մեծացնում են նրան որդեգրած ծնողներ` Ջոնաթան և Մարթա Կենտերը։ Նա իրեն վերցնում է «Սուպերմեն» անունը, և պարզում է, որ նրա կարողությունները նախատեսված էին աշխարհում խաղաղություն հաստատելու կամ աշխարհը նվաճելու համար։

«Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմի սցեփնարի քննարկումների ժամանակ Դեյվիդ Ս․ Գոյերը Քրիստոֆեր Նոլանին ասեց մի գաղափար, թե ինչպես կարելի է ներկայացնել Սուպերմենին ժամանակակից քոնտեքստում։ Գոյերի գաղափարից տպավորված լինելով, Նոլանը պատմում է այդ գաղափարի մասին ստուդիային, որը վարձում է Նոլանին, որպեսզի նա լինին ֆիլմի պրոդյուսերը, իսկ Գոյերը` սցենարիստը։ 2010 թվականի հոկտեմբերին Զաք Սնայդերը նշանակվում է ֆիլմի ռեժիսոր։ 2011 թվականի հունվարին Հենրի Քավիլը ընտրվում է Քլարկ Կենտի/ Սուպերմենի դերը կատարելու համար։ Դերերում են նաև Էմի Ադամսը որպես Լոիս Լեյն, Մայքլ Շենոնը` Գեներալ Զոդ, Դայան Լեյնը` Մարթա Կենտ, Քևին Քոսթները` Ջոնաթան Կենտ, Ռասսել Քրոուն` Ջոր-Էլ և Լոուրենս Ֆիշբորնը որպես Փերի Ուայթ։ Ֆիլմի նկարահանումները սկսել են 2011 թվականի օգոստոսի 1-ին։ «Պողպատե մարդը» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում թողարկվել է 2013 թվականի հունիսի 14-ին։

Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին (2016)

Գոթեմ Սիթիի վրիժառու-հերոս Բեթմենը գալիս է Մետրոպալիս` Սուպերմենի հետ մենամարտելու։

2013 թվականի հունիսին հայտարարվեց, որ Զաք Սնայդերը և Դեյվիդ Ս. Գոյերը նկարահանելու են «Պողպատե մարդը» ֆիլմի շարունակությունը։ Քրիստոֆեր Նոլանը ֆիլմի գործադիր պրոդյուսերն էր։ Հուլիսին, San Diego Comic-Con-ում Warner Bros.-ը հայտարարեց, որ Բեթմենն ու Սուպերմենը առաջին անգամ միասին հայտնվելու են ֆիլմում։ Զաք Սնայդերն ասել է, որ ֆիլմը ոգեշնչված է «The Dark Knight Returns» կոմիքսից։ Հենրի Քավիլը, Էմի Ադամսը, Դայան Լեյնը և Լոուրենս Ֆիշբորնը ֆիլմում կրկնեցին իրենց դերերը։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ Բեն Աֆլեքը կատարելու է Բրյուս Ուեյնի/ Բեթմենի դերը։ Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Գալ Գադոտը կատարելու է Դիանա Փրինսի/ Հրաշք կնոջ դերը, որը համարվելու էր կերպարի առաջին էկրանավորումը ֆիլմում։ Մեկ ամիս անց Քրիս Թերիոն ընտրվեց Գոյերի սցենարը վերագրելու համար։ 2014 թվականի հունվարին հայտարարվեց, որ ֆիլմը ոչ թե թողարկվելու է 2015 թվականի հուլիսի 17-ին, այլ 2016 թվականի մայիսի 6-ին, որպեսզի ֆիլմի ստեղծողները ավելի շատ ժամանակ ունենային ֆիլմը վերջնական փոփոխելու համար։ Նույն ամսում դերասանական անձնակազմին միացան Ջեսսի Այզենբերգը և Ջերեմի Այրոնսը` Լեքս Լյութորի և Ալֆրեդ Փենիուորթի դերերում։ 2014 թվականի մասին հայտարարվեց, որ ֆիլմի անունը լինելու է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»։ Նախնական նկարահանումները սկսվել են 2013 թվականի հոկտեմբերի 19-ին Արևելյան Լոս Անջելեսի քոլեջում, իսկ նկարահանման շրջանը սկսել է 2014 թվականի մայիսի 21-ին Դետրոյթում։ Ֆիլմի արտադրությունը նաև անցկացվել է Իլինոյսում, Նյու Մեքսիկոյում և Աֆրիկայում։ Ֆիլմի թողարկման օրը կրկին փոխվեց և այն Հյուսիսային Ամերիկայում հեռարձակվեց 2016 թվականի մարտի 26-ին։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ուենում «Պողպատե մարդը» ֆիլմի իրադարձություններից 18 ամիս անց։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում երևացել են Էզրա Միլերը, Ջեյսոն Մամոան և Ռեյ Ֆիշերը` Ֆլեշի, Ակվամենի և Կիբօրգի դերերում։ Նրանց կերպարները ավելի լավ կերևան ապագա ֆիլմերում։ Ֆիմում նաև երևացել է Սթեփենվուլֆը, ով «Արդարության լիգա» ֆիլմում լինելու գլխավոր չարագործը։ Այդ տեսարանը չկար ֆիլմի կինոթատրոնային տարբերակում, բայց Warner Bros.-ը մարտի 28-ին օնլայն հեռարձակել է ֆիլմի լրիվ տարբերակը։

Ինքնասպանների ջոկատ (2016)

Գաղտնի պետական գործակալությունը օգտագործում է բանտարկված չարագորներին աշխարհը կործանիչ վտանգից փրկելու համար։

2009 թվականի փետրվարին, DCEU-ի ստեղծումից առաջ, Warner Bros.-ը զարգացնում էր ֆիլմ Ինքնասպանների ջոկատի մասին, որի ռեժիսորը պետք է լիներ Դան Լինը, իսկ սցենարիստը` Ջասթին Մարկսը։ 2014 թվականի հոկտեմբերին Warner Bros.-ը հայտարարեց «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի մասին, որի ռեժիսորն էր Դեյվիդ Էյերը : Դեկտեմբերին հայտարարվեց, որ Էյերը նաև գրելու է ֆիլմի սցենարը։ Դերերում են Ուիլ Սմիթը որպես Դեդշոթ, Մարգո Ռոբին` Հարլի Քուին, Ջարեդ Լետոն` Ջոկեր, Ջեյ Քուրթնին` Կապիտան Բումերանգ, Ջեյ Էռնանդեսը` Էլ Դիաբլո, Ադեվալե Ակինոյ-Ագբաջեն` Մարդասպան Քրոք, Քերեն Ֆուկուհարան` Կատանա, Կարա Դելևինը` Կախարդ աղջիկ, Վիոլա Դեվիսը` Ամանդա Ուոլեր և Ջոել Քինամանը որպես Ռիք Ֆլագ։ Իրականում Ռիք Ֆլագի դերը պետք է կատարեր Թոմ Հարդին, սակայն նա չկարողացավ ժամանակի մեջ հարմարվել քանի որ նկարահանվում էր «Փրկվածը» ֆիլմում։ Նկարահանումների շրջանը սկսել է 2015 թվականի ապրիլի 13-ին Տորոնտոյում։ Նկարահանումները վերջացել են 2015 թվականի օգոստոսի 28-ին։ «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի իրադարձություններից հետո։ Ֆիլմում նաև երևացել են Բեն Աֆլեքը որպես Բրյուս Ուեյն Բեթմեն և Էզրա Միլերը որպես Բարի Ալեն/ Ֆլեշ։ Տիտրերից հետո տեսարանում երևում է, որ Ուոլերը հանդիպում է Ուեյնին` նրան տալով Արդարության լիգայի անդամների մասին տեղեկություն պարունակող փաստաթղթեր։

Հրաշք կին (2017)

Ամազոնուհի մարտիկ Դիանան, ով Զևսի դուստրն է, օգտագործում է իր տաղանդները և կարողությունները` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկությանը օգնելու համար։

2013 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Գալ Գադոտը կատարելու Դիանա Փրինսի/ Հրաշք Կնոջ դերը։ 2014 թվականի հոկտեմբերին Warner Bros.-ը հայտարարեց «Հրաշք կին» ֆիլմի մասին։ Նոյեմբերին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսորն է լինելու Միշել ՄաքԼարենը, իսկ սցենարիստը` Դեյվիդ Ֆուշը։ 2015 թվականի ապրիլին ՄաքԼարենը լքում է նախագիծը։ Նույն ամսում հայտարարվեց, որ ֆիլմի նոր ռեժիսորը լինելու է Փեթի Ջենքինսը։ Հուլիսին հայտարարվեց, որ Քրիս Փայնը կատարելու է Սթիվ Թրեվորի դերը։ Դերեում են նաև Քոնի Նելսենը որպես թագուհի Հիպոլիտա, Ռոբին Րայթը` Անտիոպա, Դենի Հյուսթոնը` Էնրիխ Լյուդենդորֆ, Ելենա Անայան` բժիշկ Թույն և Դևիդ Թյուլիսը որպես Արես։ Նկարահանումները սկսել են 2015 թվականի նոյեմբերին և տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ «Հրաշք կին» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին։

Արդարության լիգա (2017)

Ոգեշնչվելով Սուպերմենի ինքնազոհումից, Բեթմենը և Հրաշք կինը հավաքում են մետամարդկանց թիմ, որպեսզի դիմակայեն աղետաբեր վտանգին։

2013 թվականի հունիսին հայտարարվեց, որ Դեյվիդ Ս. Գոյերը գրելու «Արդարության լիգա» ֆիլմի սցենարը։ 2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Զաք Սնայդերը լինելու է ֆիլմ ռեժիսորը։ Հոկտեմբերին հայտարարվեց, որ ֆիլմ անվանումը լինելու է «Արդարության լիգա։ Մաս առաջին»։ 2016 թվականի մարտին հյատարարվեց, որ Քրիս Թերիոն գրել է ֆիլմի սցենարը, և նա ասել է, որ ֆիլմը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի նման մռայլ չի լինելու։ Հունիսին Ջեոֆ Ջոնսը հայատարարեց, որ ֆիլմի անվանումը պարզապես լինելու է «Արդարության լիգա»։ Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Գալ Գադոտը, Ջեյսոն Մամոան, Էզրա Միլերը, Ռեյ Ֆիշերը, Ջերեմի Այրոնսը, Դայան Լեյնը, Էմի Ադամսը, Քանի Նելսենը և Ռոբին Րայթը ֆիլմում կրկնելու են իրենց դերերը։ Քիարան Հայնդսը կատարելու է չարագործ Սթեփենվուլֆի դերը։ Նկարահանումները սկսել են 2016 թվականի ապրիլի 11-ին և տեղի են ունեցել Անգլիայում, ինչպես նաև Լոնդոնի մոտակայքում և Իսլանդիայում։ Նկարահանումները վերջացել են 2016 թվականի հոկտեմբերին։ 2017 թվականի մայիսին Զաք Սնայդերը թողնում է ֆիլմի արտադրության աշխատանքը` իր դստեր մահվան պատճառով։ Ջոշ Ուեդոնը կատարելու է նրա պաշտոնը. լրացուցիչ տեսարանների սցենարիստը և ռեժիսորը լինելու է նա։ «Արդարության լիգա» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին։

«Արդարության լիգա» ֆիլմում երևացել են շատ կերպարներ, ներառյալ Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը արպես հանձնակատար Ջեյմս Գորդոն, Էմբեր Հերդը` Մերա, Ուիլեմ Դեֆոն` Նուիդիս Վուլկո, Քիրսի Քլեմոնսը` Այրիս Ուեսթ և Բիլի Քրադափը որպես Հենրի Ալեն։

Ակվամեն (2018)

2014 թվականի հունիսին հայտարարվեց, որ Ջեյսոն Մամոան կատարելու է Արթուր Քարիի/ Ակվամենի դերը։ Օգոստոսին Ուիլ Բիլը և Քուրթ Ջոնսթադը սցենարներ էին գրում Ակվամենի սոլո ֆիլմի համար։ Հոկտեմբերին հայտարարվեց «Ակվամեն» ֆիլմի մասին։ 2015 թվականի հունիսին Ջեյմս Վանը ընտրվեց որպես ֆիլմի ռեժիսոր։ 2016 թվականի հուլիսին հայտարարվեց, որ ֆիլմի սցենար ընդունվելու է Ուիլ Բիլի գրած սցենարը։ Դեկտեմբերին հայտարարվեց, որ Պատրիկ Ուիլսոնը կատարելու է Ակվամենի եղբոր` Օրմ Մարիուսի/ Օվկիանոսի վարպետի դերը։ 2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ Յահա Աբդուլ-Մատին II-ը կատարելու է չարագործ Սև Մանտայի դերը։ Մարտին Նիկոլ Քիդմանը հաստատեց, որ նա կատարելու է թագուհի Ատլանտայի` Ակվամենի մոր դերը։ Ապրիլին հայտարարվեց, որ Դոլֆ Լունդգրենը կատարելու է չարագործ Ներեուսի դերը։ Էմբեր Հարդը և Ուիլեմ Դեֆոն կրկնելու են «Արդարության լիգա» ֆիլմի իրենց դերերը։ Դերասանական անձնակազմում են նաև Թեմուերա Մորիսոնը որպես Ակվամենի հայր` Թոմ Քարի և Լուդի Լինը որպես Մուրկ` Ակվամենի դաշնակիցը։ Նկարահանումները սկսել են 2017 թվականի մայիսի 3-ին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում։ «Ակվամեն» ֆիլմը նախատեսված է թողարկել Հյուսիսային Ամերիկայում 2018 թվականի դեկտեմբերի 21-ին։

Շազամ (2019)

2014 թվականին Դուեյն Ջոնսոնը հայտարարեց, որ կապ ունի Շազամ սուպերհերոսի հետ։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը կատարելու է անտի-հերոս Սև Ադամի դերը, և որ նա ու Հիրամ Գարսիան լինելու են ֆիլմի պրոդյուսերները, իսկ Դարեն Լեմկը գրելու է ֆիլմի սցենարը։ New Line Cinema-ի նախագահ Թոբի Էմրիքը Entertainment Weekly ամսագրին ասել է, որ «Շազամ» ֆիլմը տարբերվելու է այլ կինոկոմիքսներից. այն ունելու է հումոր, սակայն լինելու է իրականությանը ավելի մոտ։ 2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ Հենրի Գայդենը աշխատում է ֆիլմի սցենարի վրա։ Հուլիսին հայտարարվեց, որ Դեյվիդ Ֆ. Սենդբերգը լինելու է ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմի արտադրությունը սկսելու է 2018 թվականի սկզբերին։ Չնայած հայտարարությանը, Դուեյն Ջոնսոնը «Շազամ» ֆիլմում չի կատարելու Սև Ադամի դերը, այլ կատարելու է իր կերպարի մասին սոլո ֆիլմում։ Ֆիլմը նախատեսվում է նկարահանել Տորոնտոյում, 2018 թվականի մայիսից մինչև փետրվար ընկած հատվածում։ 2017 թվականի հոկտեմբերին հայտարարվեց որ Զակարի Լիվայը կատարելու է Շազամի դերը։ Նոյեմբերին «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» ֆիլիմ դերասանուհի՝ Գրեյս Ֆուլթոնը միանում է ֆիլմի դերասանական անձնակազմին։ Բանակցություններ են տարվում Մարկ Ստրոնգի հետ ֆիլմի գլխավոր չարագործ՝ բժիշք Թադեուս Սիվանայի դերը կատարելու համար։ Նույն ամսում հայտնի դարձավ, որ Շազամի փոքրհասակ ալտեր էգոյի՝ Ուիլյամ «Բիլի» Բաթսոնի դերը կատարելու Աշեր Էնջելը։ «Շազամ» ֆիլմը թողարկվելու է Հյուսիսային Ամերիկայում 2019 թվականի ապրիլի 5-ին։

Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին (2020)

«Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին» ֆիլմը, որը հիմնված է համանուն սուպերհերոսական թիմի վրա, 2016 թվականից գտնվում է զարգացման մեջ։ Ֆիլմի սցենարիստ է հանդիսանում Քրիստինա Հադսոնը։ 2018 թվականի ապրիլին Warner Bros.-ը ֆիլմի ռեժիսոր է նշանակում Քեթի Յանին, իսկ ֆիլմի պրոդյուսերն են հանդիսանում Մարգո Ռոբին, Սյու Քրոլը և Բրայան Անքլեսը։ Մարգո Ռոբին նշել է, որ ֆիլմը ունենալու է R ռեյթինգ։ Թիմի կազմում լինելու են Հարլի Քուինը (Մարգո Ռոբի), Հելենա Բարտինելին/ Որսորդուհին (Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ), Դայնա Լորել Լենսը/ Սև դեղձանիկը (Ջերնի Սմոլեթ-Բել), ինչպես նաև Ռենե Մոնտոյան (Ռոզի Պերեզ) և Կասանդրա Քեյնը։ Ռոման Սիոնիսը/ Սև Դիմակը լինելու է ֆիլմի հիմնական չարագործը, ում մարմնավորելու է Էվան ՄաքԳրեգորը։ Քրիս Մեսինան մարմնավորելու է Վիկտոր Զաասին։ Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2019 թվականի հունվարի 15-ին, Լոս Անջելեսում։ Warner Bros.-ը հայտարարել է, որ ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի փետրվարի 14-ին, սակայն այն հետագայում թողարկել է 2020 թվականի փետրվարի 7-ի։

Հրաշք կին 1984 (2020)

2017 թվականի հունիսին Փեթի Ջենքինսը և Ջեոֆ Ջոնսը սկսեցին աշխատել «Հրաշք կին» ֆիլմի շարունակության վրա։ Հուլիսին Ջեոֆ Ջոնսը հայտարարեց, որ աշխատում է ֆիլմի սցենարի վրա։ Նույն ամսում, San Diego Comic-Con-ում հայտարարվեց «Հրաշք կին 2» ֆիլմի մասին։ Օգոստոսին Փեթի Ջենքինսի հետ բանակցություններ էին ընթանում՝ ռեժիսորի պաշտոնին վերադառնալու համար։ Մեկ ամիս հտո հայտարարվեց, որ նա վերադառնալու է որպես ռեժիսոր, իսկ Գալ Գադոտը կրկնելու է իր դերը։ Սեպտեմբերի հայտնի դարձավ որ Փեթի Ջենքինսի և Ջեոֆ Ջոնսի հետ միասին սցենարը գրելու է նաև Դեյվիդ Քելեմը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենալու Սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ 1980-ական թվականներին։ 2018 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Քրիստեն Ուիգը մարմնավորելու է ֆիլմի բացասական կերպար՝ Բարբառա Էն Միներվային/ Ընձայռուծին։ Նույն ամսում հայտնի դարձավ,․որ Պեդրո Պասկալը նույնպես նկարահանվելու է ֆիլմում։ «Հրաշք կին 1984» ֆիլմը նախատեսված էր Հյուսիսային Ամերիկայում թողարկել 2020 թվականի հունիսի 5-ին, սակայն այն տեղափոխվեց նույն թվականի օգոստոս, կորոնավիրուսիւսի համաճարակի պատճառո վ։

Սպասվող ֆիլմեր

Ֆլեշ

2013 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Գրեգ Բերլանտին, ով աշխատում է The CW հեռուստաալիքի «Ֆլեշ» հեռուստասերիալի վրա, զարգացնում է Ֆլեշի մասին ֆիլմ Warner Bros.-ի համար։ 2014 թվականի հոկտեմբերին հայտարարվեց «Ֆլեշ» ֆիլմի մասին, ինչպես նաև որ Էզրա Միլերը մարմնավորելու է Բարի Ալենին/ Ֆլեշին։ 2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ֆիլ Լորդը և Քրիստոֆեր Միլերը գրում են պատմություն ֆիլմի սցենարի համար։ 2018 թվականի մարտին ֆիլմի ռեժիսորներ նշանակվեցին Ջոն Ֆրենսիս Դեյլին և Ջոնաթան Գոլշթեինը։ Ֆիլմի նախարտադրությունը նախատեսվում է սկսել 2019 թվականի սկզբերին, և երկու ռեժիսորներն նշել են, որ ֆիլմը ոգեշնչված է լինելու «Հետ դեպի ապագա» ֆիլմով։ 2018 թվականի օգոստոսից սկսած Գրեմ-Սմիթը և Քրիս Բրենքաթոն նույնպես աշխատում են ֆիլմի սցենարի վրա։ Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2020 թվականին։

Արտադրության մեջ գտնվող ֆիլմեր

  • 2009 թվականի սեպտեմբերին Warner Bros.-ը հայտարարեց, որ թողարկելու է ֆիլմ Լոբոյի մասին։ Ֆիլմի ռեժիսոր նշանակվեց Գայ Ռիչին, սակայն նրան փոխարինեց Բրեդ Փեյթոնը։ 2016 թվականին ֆիմի սցենարիստ նշանակվեց Ջեյսոն Ֆուշը։ 2018 թվականի փետրվարից Ջեյսոն Ֆուշը վերագրում է իր սցենարը։
  • 2013 թվականի հունվարին Գիլերմո Դել Տորոն հաստատեց, որ նա աշխատում Մռայլ արդարության լիգա թիմի մասին պատմող ֆիլմի վրա, որի անվանումն է «Մռայլ տիեզերք»։ 2014 թվականին Դել Տորոն թողնում է ֆիլմի ռեժիսորի պաշտոնը։ 2016 թվականի օգոստոսին ֆիլմի ռեժիսոր նշանակվեց Դագ Լիմանը, պոդյուսեր նշանակվեց Սքոթ Ռուդինը, իսկ սցենարիստ՝ Մայքլ Ջիլիոն։ 2017 թվականի մասյիսին Լիմանը հրաժարվեց ռեժիսորի պաշտոնից։ Հուլիսին, San Diego Comic-Con-ում հայտարարվեց, որ ֆիլմի անունը լինելու է «Մռայլ արդարության լիգա»։
  • 2014 թվականին հոկտեմբերին հայտարարվեց, որ լինելու է «Արդարության լիգա։ Մաս երկու» ֆիլմը, իսկ ռեժիսոր լինելու է Զաք Սնայդերը։ 2016 թվականի հունիսին հայտարարվեց, որ ֆիլմը չի հանդիսանալու «Արդարության լիգա» ֆիլմի շարունակությունը, ինչը թողեց ֆիլմը անանուն։ Ֆիլմը սկզբից նախատեսված էր թողարկել 2019 թվականի հունիսի 14-ին, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ 2017 թվականի հոկտեմբերին Ջեյ Քեյ Սիմոնսը հայտարարեց, որ ֆիլմի սցենարը ընթացքի մեջ է, իսկ 2017 Variety-ին հայտարարեց, որ Զաք Սնայդերի ռեժիսոր լինելը հաստատված չէ։
  • «Պողպատե մարդը» ֆիլմի սիքվելը 2014 թվականի հոկտեմբերից գտնվում է զարգացման փուլում։ 2016 թվականին Էմի Ադամսը ասել է, որ ֆիլմի սցենարի վրա աշխատանքները սկսվել են։ 2017 թվականին Մեթյու Վոնը հանդիպում է ունեցել ստուդիայի հետ՝ ֆիլմի ռեժիսորը լինելը քննարկելու համար։ 2018 թվականին Հենրի Քավիլը հայտարարել է, որ կրկնելու է իր դերը ֆիլմում։
  • 2015 թվականի սեպտեմբերից Գրեգ Բեռլանտին զարգացնում է Մայքլ Ջոն Քարթերի/ Բուսթեր Գոլդի և Թեոդոր «Թեդ» Քորդի/ Կապույտ Բզեզի մասին ֆիլմ։ Սկզբից ֆիլմի սցենարի վրա աշխատում էր Զաք Պենը։ 2016 թվականի մայիսին նոր սցենարիստ է նշանակվում Զաք Ստենցը, ում սցենարը պետք է լինի միայն Բուսթեր Գոլդի մասին։
  • «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սիքվելը 2016 թվականի մարտից գտնվում է զարգացման փուլում։ Հաջորդ տարի ֆիլմի սցենարիստ է նշանակվում Ադամ Քոզարդը, մինչ Զակ Պենը գրում է սցենարի պատմությունը։ 2017 թվականի սեպտեմբերին Գեյվին Օ՛Քոնորը նշանակվեց ֆիլմի ռեժիսոր։ 2018 թվականի հունվարից Մայքլ Դե Լուկան համարվում է ֆիլմի պրոդյուսեր։ 2018 թվականի հոկտեմբերին Օ՛Քոնորը լքում է ռեժիսորի պաշտոնը։ Ֆիլմի արտադրությունը դադարում է, քանի որ Warner Bros.-ը կարծում էր, որ սցենարը շատ նման է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի սցենարին։ Չարլզ Ռովենը, Մայքլ Դե Լուկան, Ջեֆ Ջոնսը, Զաք Սնայդերը, Դեբորա Սնայդերը, Ռիչարդ Սաքլը, Դեն Լին և Էնդի Հորուիթսը լինելու են ֆիլմի պրոդյուսերները, իսկ Ջեյմս Գաննը գրելու է ֆիլմի նոր սցենարը և հնարավոր է, որ լինի նաև ֆիլմի ռեժիսորը։
  • 2016 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ թողարկվելու է «Գոթեմ Սիթիի սիրենները» ֆիլմը, որը հիմնված է լինելու համանուն կոմիքսների շարքի վրա։ Դեյվիդ Էյերը նշանակվեց ռեժիսոր և պրոդյուսեր, իսկ Ջենևա Ռոբերտսոն-Դուորեթը` սցենարիստ։ Ֆիլմի գլխավոր կերպարները լինելու են Հարլի Քուինը, Սելինա Քայլը/ Կատու կինը և Պամելա Այսլին/ Թունավոր բաղեղը։ Մարգո Ռոբին կրկնելու է իր դերը և հանդիսանալու է գործադիր տնօրեն, իսկ Ջեֆ Ջոնսը և Ջոն Բերգը լինելու են պրոդյուսերներ։ Ֆիլմի արտադրությունը պետք է սկսեր 2017 թվականի կեսերից, սակայն այն դադարեցվեց «Գիշատիչ թռչուններ» ֆիլմը նկարահանելու համար։ 2017 թվականի օգոստոսին Ջարեդ Լետոն նշել է, որ ֆիլմում կատարելու է Ջոկերի դերը։
  • 2016 թվականի դեկտեմբերին The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ Ֆլոյդ Լոութոնի/ Դեթշոթի մասին պատմող ֆիլմը գտնվում է արտադրության մեջ։ 2018 թվականի սեպտեմբերին Ուիլ Սմիթը հայտարարել է, որ կրկնելու է իր դերը, և որ ստուդիան արդեն զարգացնում է ֆիլմի սցենարը։
  • 2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ Դուեյն Ջոնսոնը մարմնավորելու է անտի հերոս Սև Ադամին։ 2017 թվականի հոկտեմբերին Ադամ Շթիքելը նշանակվել է ֆիլմի սցենարիստ։ 2018 թվականի հուլիսին Ջոնսոնը հայտարարել է, որ ֆիլմի արտադրությունը սկսելու է հաջորդ տարի, իսկ նկարահանումները՝ 2019 թվականի վերջերին։
  • 2017 թվականի փետրվարից Դիք Գրեյսոնի/ Նայթուինգի մասին պատմող ֆիլմը գտնվում է արտադրության մեջ։ Քրիս ՄաքՔեյը ֆիլմի ռեժիսորն է, իսկ Բիլ Դեբյուքը` սցենարիստը։ Ֆիլմը կենտրոնանալու է Գրեյսոնի անցյալի, ինչպես նաև հետագա կարիերայի վրա։ 2018 թվականի փետրվարին ՄաքՔեյը նշել է, որ ֆիլմի սցենարը գրեթե պատրաստ է։
  • 2017 թվականի մարտին Բառբառա Գորդոնի/ Բեթգրլի մասին պատմող ֆիմի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր նշանակվեց Ջոս Ուեդոնը։ Ուեդոնը նախատեսում էր սկսել ֆիլմի արտադրությունը 2018 թվականից, սակայն 2018 թվականի փետրվարին լքում է ռեժիսորի պաշտոնը։ 2018 թվականի ապրիլին «Գիշատիչ Թռչուններ» ֆիլմի սցենարիստ Քրիստինա Հադսոնը նշանակվում է ֆիլմի սցենարիստ։ Warner Bros. ներկա պահին ֆիմի համար փնտրում է կին ռեժիսոր։
  • 2017 թվականի հուլիսին հայտարարվեց, որ թողարկվելու է Հարլի Քուինի և Ջոկերի մասին պատմող ֆիլմ, որի արտադրությունը սկսվելու է «Ինքնասպանների ջոկատը 2» ֆիլմի թողարկումից հետո։ Գլեն Ֆիքարան և Ջոն Ռեքուան հանդիսանալու են ֆիլմի ռեժիսորները, սցենարիստները և պրոդյուսերները։ 2018 թվականի սեպտեմբերին Ֆիքարան և Ռեքուան հայտարարել են, որ ֆիլմի սցենարը արդեն գրվել է և ներկայացվել է Warner Bros. և արտադրությունը սկսվելու է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի նկարահանման ավարտից հետո։ Ռեժիսորները նշել են, որ ֆիլմը պատմելու է զույգի հարաբերություններ մասին և նման է լինելու «Վատ Սանտա» և «Սա մենք ենք» ֆիլմերին։
  • 2017 թվականի հոկտեմբերից Սլեյդ Ուիլսոնի/ Դեստրոուկի մասին պատմող ֆիլմը գտնվում է արտադրության մեջ։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Գարեթ Էվանսն է։
  • 2018 թվականի մարտից Նոր Աստվածների (այլմոլորակային ռասա, որը ներկայացվել է «Արդարության լիգա» ֆիլմում) մասին պատմող ֆիլմը գտնվում է արտադրության մեջ։ Ֆիլմի ռեժիսորն է Ավա Դուվերնայը։ Քարիո Սալեմը Դուվերնայի հետ միասին գրում է ֆիլմի սցենարի պատմությունը մինչ Warner Bros.-ը ֆիլմի համար սցենարիստ է փնտրում։
  • 2018 թվականի հունիսին Variety-ին հայատարարել է, որ Ջոկերի մասին պատմող ֆիլմը գտնվում է արտադրության մեջ։ Ջարեդ Լետոն կատարելու է Ջոկերի դերը և հանդիսանալու է որպես գործադիր տնօրեն։
  • 2018 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ թողարկվելու է Կառա Զոր-Էլի/ Սուպերգրլի մասին պատմող ֆիլմ, որի սցենարիստն է Օրեն Ուզիելը։ Warner Bros.-ը ֆիլմի համար փնտրում է կին ռեժիսոր և նրանց համար մեկ թեկնածուն Ռիդ Մորանոն է, ով հետաքրքրված է նախագծով։
  • 2018 թվականի հայտարարվեց, որ թողարկվելու է Ջեյմի Ռեյսի/ Կապույտ Բզեզի մասին պատմող ֆիլմ։ Գարեթ Դանեթ-Ալքասերը լինելու է ֆիլմի սցենարիստը, իսկ Զև Ֆորմենը՝ գործադիր տնօրենը։
  • 2018 թվականի դեկտեմբերից «Ակվամեն» ֆիլմի սիքվելը գտնվում է արտադրության փուլում.։ 2018 թվականի հոկտեմբերին Ջեյսոն Մամոան ասել էր, որ արդեն մտածել է, թե ինչպիսին ֆիլմի երկրորդ մասը կարող է լինել։ Դեկտեմբերին ֆիլմի տոմսերի մեծ քանակով վաճառքը և դրական քննադատությունը համոզեց Warner Bros.-ին աշխատել սիքվելի վրա։
  • Ավելի ուշ նույն ամսում, The Hollywood Reporter-ը հայտարարեց, որ արտադրության փուլում է գտնվում Պատրիկ «Իլ» Օ՛Բրայենի/ Պլաստիկ մարդու մասին պատմող ֆիլմը, որը լինելու է կատակերգական մարտաֆիլմ։ Ամանդա Իդոկոն լինելու է ֆիլմի սցենարիստը, իսկ Ուոլթեր Համադան և Չանթել Նոնգը կլինել ֆիլմի պրոդյուսերները։

Դերասանական անձնակազմ

Ցանկի մասին

  • Այս ցուցակում ընդգրկված են միայն DCEU-ի ֆիլմերում հայտնված կերպարները (նաև մեկից ավելի ֆիլմում հայտված կերպարները)։
  • Եթե սյունակը մոխրագույն է ապա կերպարը չի հայտնվել այդ ֆիլմում, կամ այդ ֆիլմում տվյալ կերպարի հայտնվելու մասին դեռ չի հայտարարվել։
  • -ն նշանակում է, որ կերպարի ֆիլմում հայտնվելը ֆիլմի տիտրերում նշված չի եղել։
  • -ն նշանակում է, որ կերպարը ֆիլմում կատարել է կամեո դեր։
  • -ն նշանակում է, որ կերպարը ֆիլմում երևացել է լուսանկարում։
  • -ն նշանակում է, որ կերպարը ֆիլմում երևացել է արխիվային տեսանյութերի միջոցով։

Երաժշտություն

Ֆիլմերի սաունդթրեքեր

Սինգլեր

Ընդունում

Վարկանիշները Box Office Mojo-ում

Քննադատական արձագանք

Մրցանակներ

Օսկարի 89-րդ մրցանակաբաշխությունում «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմը հաղթել է լավագույն դիմահարդարում և վարսահարդարում անվանակարգում։

Այլ նյութեր

Գրքեր

Կոմիքսներ

Տեսախաղեր

Տես նաև

  • Ֆիլմերի ցանկ ըստ DC Comics-ի կոմիքսների

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • DC ֆիլմեր Ֆեյսբուքում
  • DC Extended Universe Wiki

Text submitted to CC-BY-SA license. Source: DC-ի ընդլայնված տիեզերք by Wikipedia (Historical)