Aller au contenu principal

Պրիենե


Պրիենե


Պրիենե (հին հունարեն՝ Πριήνη, Priēnē; թուրքերեն՝ Prien), եղել է Անտիկ Հունաստանի հոնիական քաղաք, որը գտնվել է Փոքր Ասիայի Էգեյան ծովի ափին՝ Միկալե լեռան ժայռոտ լանջին։ Վերին մասում՝ բարձունքի վրա, գտնվում է Ակրոպոլիսը (որից քիչ բան է պահպանվել), իսկ բուն քաղաքը սփռվում է նրա հարավային կողմի թեք սարահարթի վրա։ Ինչպես քաղաքը, այնպես էլ ակրոպոլիսը շրջապատված են եղել ամուր պարիսպներով, որոնց մեջ կային դեպի տարբեր կողմեր ուղղված դարպասներ։ Ակրոպոլիսն ու քաղաքը միմյանց հետ կապված էին ոլորապտույտ ներքին ճանապարհով։

Պրիենեի ֆիզիկական մնացորդները դեռևս չեն հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ դրանք պետք է լինեն ծածկոցների տակ, իսկ լեռան գագաթը ներկայումս արժեքավոր գյուղատնտեսական տարածք է։ Քաղաքը դարերի ընթացքում փոխվել է՝ որպես նավահանգիստ օգտագործվելու անհրաժեշտությունից ելնելով։ Հունական քաղաքը (հնարավոր է եղել է անհայտ էթնիկ խմբերի բնակավայր, ինչպես Միլետոսը) հիմնվել է հունական հնագույն գաղութային կենտրոն Թեբեի կողմից մոտ մ․թ․ա․ 1000-ական թվականներին։ Մոտ մ․թ․ա․ 700-ական թվականներին մի շարք երկրաշարժերի պատճառով մի քանի կիլոմետրով քաղաքը տեղափոխվել է դեպի նավահանգիստ։

Պրիենեն հատակագծված էր հիպոդամյան սկզբունքով։ Փողոցների ուղղությունը հյուսիսից հարավ էր և արևելքից արևմուտք։ Հյուսիսից հարավ ընկած փողոցները տեղանքի թեքության պատճառով աստիճանաձև էին (սրանում արտահայտվել է հիպոդամյան սկզբունքի բացասական կողմը, որով պարզ է դառնում, թե փողոցների աբստրակտ-երկրաչափական ցանցը ոչ բոլոր դեպքերում, հատկապես ուժեղ ռելիեֆի, նպատակահարմար է կիրառել քաղաքաշինության մեջ)։ Գլխավոր փողոցներն ունեին 7,5 մ, իսկ երկրորդականները՝ 4,5 մ լայնություն։

Պրիենեի հասարակական կենտրոնը՝ Ագորան, գտնվում էր երկու գլխավոր փողոցների հատման տեղում։ Այն իրենից ներկայացնում էր 75,6×46,3 մ չափի մի հրապարակ՝ շրջապատված սյունասրահներով։ Ագորան կազմավորվել էր Ք․ա․ 3-2-րդ դարերում։ Ագորայի շուրջ կառուցված էին ժողովրդական ժողովարանի՝ էկլեսիաստերիոնի, թատրոնի, գիմնասիոնի և այլ հասարակական շենքեր։ Նրանցից ոչ հեռու տեղավորված էին Զևսի սրբատեղին, և Աթենասի տաճարը։

Տարածք

Ք․ա․ չորրորդ դարում Պրիենեն նավահանգիստ էր՝ դեպի Միլետիուսը նայող երկու նավահանգիստներով և Մեյենդրի դելտայի մի քանի ճահիճներով։ Օվկիանոսի և Միկալեի արանքում գյուղատնտեսական ռեսուրսները սահմանափակ էին, չնայած Պրիենեի տարածքը մտնում էր Մեյենդրի հարթավայրի մեջ։ Միկալեն հյուսիսային մասով սահմանակից է եղել Եփեսոսին և Թեբեին։ Պրիենեն եղել փոքր քաղաք-պետություն, որտեղ ապրել է 6000 մարդ։ Բնակչության խտությունը մեկ հեկտարի վրա եղել է 166 մարդ։ Շինությունները իրարից գտնվել են փոքր հեռավորության վրա։

Պատմական աշխարհագրություն

Հնագույն քաղաքներ

Քաղաքը, ըստ ուսումնասիրությունների, Միկալեի լանջերին է կառուցված եղել մ.թ.ա. 4-րդ դարում։ Դա բնօրինակ Պրիենեն չէ, որը եղել է նավահանգստային քաղաք և գտնվել է լեռան և Մեյենդեր գետի միջև։ Այս վայրի համար անխուսափելի բնապահպանական դժվարություններ են առաջացել այն պատճառով, որ գետաձիգը դանդաղել է և արտանետվել Էգեյան ծովի ուղղությամբ։ Նավահանգիստը լցվել է, և բնակչությունը հայտնվել է վնասատու ճահիճներում և ճահճուտներում։ Խնդրի հիմքում ընկած պատճառները նրանք են, որ Մեյենդը հոսում է դանդաղ սահուն ձգվող հովիտի միջոցով՝ստեղծելով քանդված առափնյա ուղի։

Կառավարում

Չնայած իրականում Ք․ա․ 4-րդ դարում Պրիենեում հարստությունն ու արիստոկրատիզմը նույն հարթակի վրա էին գտնվում, բայց իշխողը ժողովրդավարությունն էր։

Քաղաքի ճարտարապետական հուշարձաններ

Աթենասի տաճար

Աթենասի տաճարը Հին Հունական ճարտարապետության նմուշ է։ Կառուցվել է մ․թ․ա․ 4-րդ դարի կեսին ճարտարապետ Պիթեասի նախագծով։ Հանդիսացել է քաղաքի գլխավոր սրբատեղին։ Հոնիական օրդերի Պերիպտերիոս է։ Թերությունները ճշտվել է ըստ Վիտրուվիոսի։

Թատրոն

Թատրոնը գտնվում է տաճարի հյուսիսարևելյան կողմում, կառուցվել է մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին։ Սկենեն կառուցվել է մ․թ․ա․ 3-րդ դարում։ Թատերական փոքր շենքերի թվին է պատկանում, այնտեղ տեղավորվել է 5000 մարդ։

Էկլեսիաստերիոն

Էկլեսիաստերիոնը Ժողովարանի շենքն է եղել, որ տեղավորում էր 640 մարդ։ Կառուցվել է մ․թ․ա․ 3-րդ դարի վերջին։ Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում։

Հնագիտական պեղումներ և ընթացիկ վիճակ

Ավերակները, որոնք սփռված են հարևան տերրասներում, ուսումնասիրվել են անգլիացի գիտնականների կողմից, իսկ 1765 և 1868 թվականներին բացվել են Բեռլինի թանգարանի առաջ Թեոդոր Վիգենդի կողմից։ Քաղաքը վերականգնվել է նոր տեղում 4-րդ դարում։ Ակրոպոլիսի ստորին փեշերին գտնվում է Դեմետրիայի սրբատեղին։

Տես նաև

  • Հին Հունաստանի ճարտարապետություն
  • Հոնիական օրդեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Livius Picture Archive: Priene(չաշխատող հղում)
  • Priene and Miletus İnformation
  • Priene Miletus and Didyma images
  • Many pictures of the ancient city of Priene
  • The Theatre at Priene, The Ancient Theatre Archive. Theatre specifications and virtual reality tour of theatre
  • Herodotus Project: Extensive B+W photo essay of Priene
  • Priene information guide and photos
  • Hellenistic inscriptions of Priene, in English translation
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Priene» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.

Text submitted to CC-BY-SA license. Source: Պրիենե by Wikipedia (Historical)



PEUGEOT 205