Aller au contenu principal

Կոմս Դրակուլա


Կոմս Դրակուլա


Կոմս Դրակուլա (անգլ.՝ Count Dracula), վամպիր, Բրեմ Սթոքերի «Դրակուլա» (1897) վեպի գլխավոր անտագոնիստ կերպարը։ Որպես վամպիրի նախակերպար, Դրակուլան հայտնվել է բազմաթիվ մշակութային ստեղծագործություններում, նույնիսկ չունենալով անմիջական առնչություն Սթոքեր Բրեմի վեպի հետ։

Համարվում է, որ Դրակուլայի նախատիպը ծառայել է իրական պատմության անձնավորության, Վլադ III-ին, ով նույնպես հայտնի է եղել որպես Դրակուլա, ռումիներենից թարգմանաբար նշանակում է «վիշապ»։

Դրակուլան կինեմատոգրաֆիայում

Ֆիլմերի, հեռուստաֆիլմերի, մուլտֆիլմերի և սերիալների ցուցակը, որոնցում այս կամ այն կերպ առկա է Դրակուլան.

  • Դրակուլա (1921), հունգարական կինոմատոգրաֆիստների ֆիլմ
  • Նոսֆերատու։ Սարսափի սիմֆոնիա (1922), գլխավոր դերում Մաքս Շրեք
  • Դրակուլա (1931), Դրակուլաի մասին սարսափ ժանրի առաջին ֆիլմը, Universal Studios ընկերություն
  • Դրակուլա (1931), իսպանալեզու տարբերակը
  • Դրակուլաի դուստրը (1936), Universal Pictures-ի վամպիրային ֆիլմերի շարքից
  • Դրակուլաի որդին (1943), Universal Pictures-ի վամպիրային ֆիլմերի շարքից
  • Վամպիրի վերադարձը, 1943 թվականի ֆիլմ։
  • Ֆրանկեյնշտեյնի տունը (1944), այստեղ դրակուլան դառնում է հրեշների խմբի մաս
  • Դրակուլաի տունը (1945), Universal Pictures-ի վերջին ֆիլմը Դրակուլաի մասին
  • Դրակուլա (1958. հայտնի է նաև որպես Horror of Dracula), Hammer Horror ընկերության առաջին ֆիլմը Դրակուլաի մասին
  • Դրակուլաի հարսնացուն (1960), Hammer Horror-ի ֆիլմերի շարքից
  • Դրակուլա. Խավարի Իշխանը (1965), Hammer Horror- ֆիլմերից։
  • Դրակուլաի մահը (1966), կարճամետրաժ 8 րոպեանոց ֆիլմ։
  • Դրակուլա (1966), կարճամետրաժ 8 րոպեանոց ֆիլմ։
  • Վամպիրների պարահանդես, 1967 թվականի ֆիլմ։
  • Դրակուլան բարձրանում է գերեզմանից (1968), Hammer Horror-ի ֆիլմերի շարքից։
  • Դրակուլա, տարբերակը ներկայացվել է Denholm Elliot հեռուստատեսության համար։
  • Փորձիր Դրակուլաի արյունը (Taste the Blood of Dracula, 1970), Hammer Horror-ի ֆիլմերի շարքից։
  • Դրակուլաի կոմսուհին (1970)
  • Դրակուլա 1972 թվական, Hammer Horror ֆիլմերի շարքից։
  • Դրակուլաի դուստրը (1972)
  • Դրակուլայի սատանայական ծասերը (The Satanic Rites of Dracula, 1973), Hammer Horror ֆիլմերի շարքից։
  • Դրակուլա (1974)
  • Արյուն Դրակուլայի համար (1974),
  • Կոմս Դրակուլա (1977) BBC երկրորդ ֆիլմը։
  • Դրակուլա (1979),
  • Դրակուլաի մահը (1980),
  • Վերածնված Դրակուլան (1993),
  • Դրակուլա։ Մեռած և գոհ, ռեժիսոր Մել Բրուքսի կինոկատակերգությունը։
  • Դրակուլա 2000,
  • Արյունոտ հարսանիք (2000),
  • Կոմս Դրակուլա. Ճշմարիտ պատմություն (2000),
  • Դրակուլաի վերադարձը (2002),
  • Դրակուլա 2 (2003), Դրակուլա 2000 ֆիլմի շարունակությունը։

Դրակուլան անիմացիաներում

  • Վամպիր Դրակուլան. Խավարի կայսրը (1980), ճապոնական մուլտֆիլմ
  • Դրակուլա վամպիր (1992), գերմանա-ֆրանսիական մուլտֆիլմ
  • Monster Force (1994), անիմացիոն հոռուստասերիալ
  • Բեթմենն ընդդեմ Դրակուլայի (2005), ըստ սյուժեի Բեթմենը խանգարում է Դրակուլային, երբ նա ցանկանում էր Արկհամի բնակիչներին դարձնել վամպիր
  • Monster High, ամերիկյան մուլտֆիլմ
  • Նոսֆերատու. Գիշերվա սարսափը (2010)
  • Տրանսիլվանիա հյուրանոց (2012), ռեժիսոր Գենդիյ Տարտակովսկիյի մուլտֆիլմը
  • Վրիժառուները, ընդհանուր հավաք (2013), Դրակուլան այստեղ որպես Marvel կոմիքսի հերոս հանդես է գալիս որպես չարագործ և միանում է Կարմիր գանգին
  • Տրանսիլվանիա հյուրանոց 2 (2015), ամերիկյան կատակերգական անիմացիոն մուլտֆիլմ։

Մանգա և Անիմե

  • Հելլսինգ, առաջին անգամ տպագրվել է 1997 թվականին Young King Ours-ում ու ավարտվել 2008-ի սեպտեմբերին
  • Don Dracula, գլխավոր հերոսը Դրակուլան է
  • Արիա ալ գնդակ, վերջին սիրիայում Արիա Հոլմսը բախվում Գրաֆ Դրակուլաի հետ
  • Կոմիքսներ
  • Marvel կոմիքսների ընդարձակ տիեզերքում Դրակուլան մեկն է սուպեր չարագործ վամպիրներից, նրա հետ կռվում են շատ սուպերհերոսներ. Բլեյդ, Բժիշկ Սթրենջ
  • DC Comics-ի հիմնական տիեզերքում Դրակուլան չի հայտնվել, սակայն կոմիքսներից մեկում պայքարում է Բեթմենի հետ, և բազմաթիվ թշնամիներին դարձրել էր վամպիր, ինչպես օրինակ Ջոկերին
  • Կոմիքսների հրատարակիչ Dell Comics կա սուպերհերոս Դրակուլ։

Դրակուլան խաղերում

  • Դրակուլան համարվում է Castlevania տեսախաղերի գլխավոր չարագործը։ Castlevania: Lords of Shadow 2 խաղում համարվում է պրոտագոնիստ։
  • Nosferatu: The Wrath of Malachi, համակարգչային խաղ, մշակվել է Idol FX-ի կողմից և թողարկվել iGames Publishing-ի կողմից 2003 թվականին։
  • Monsters (Probably) Stole My Princess խաղում եղել է գլխավոր կերպարը։
  • Dracula: Resurrection (1999) և Dracula 2: The Last Sanctuary (2000)
  • Dracula 3: The Path of the Dragon (2008)
  • Dracula 4: The Shadow of the Dragon (2013) և Dracula 5: The Blood Legacy (2013):

Գրքեր Դրակուլայի կերպարի մասին

  • Անդրեյ Շարի և Վլադիմիր Վեդրաշկո. «Դրակուլան գրքերում և էկրաններում» (2009)։
  • Կոմս վամպիրի գաղտնիքը   2013. — (Մարդ-հանելուկ)։ 3000 экз. ISBN 978-5-4444-1240-4
  • Իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Цымбурский В. Л. «Граф Дракула», философия истории и Зигмунд Фрейд(չաշխատող հղում) // Стокер Б. Вампир: (Граф Дракула). М., 1990. С. 334-336

Արտաքին հղումներ

  • Bram Stoker Online Full text, PDF and audio versions of Dracula.

Text submitted to CC-BY-SA license. Source: Կոմս Դրակուլա by Wikipedia (Historical)