Aller au contenu principal

Ալեքսիոս Ա Կոմնենոս


Ալեքսիոս Ա Կոմնենոս


Ալեքսիոս Ա Կոմնենոս (հուն․՝ Ἀλέξιος Α' Κομνηνός), (1048[…], Կոստանդնուպոլիս - օգոստոսի 15, 1118(1118-08-15), Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսր 1081-1118 թվականներին։ Լինելով Իսահակ Կոմնենոսի ազգականը` Ալեքսիոսը զավթեց գահը 1081 թվականին, ինչի հետևանքով ավելի քան հարյուր տարի Բյուզանդիայում իշխեց Կոմնենոսների տոհմը։

Ստանալով թուլացած և սելջուկների ու նորմանների կողմից ասպատակվող կայսրություն` Ալեքսիոսը կարողացավ կայունացնել Բյուզանդիայի սահմանները։ Նրա կառավարման օրոք տեղի ունեցան ծավալուն բարեփոխումներ, որով էլ սկսվեց կայսրության «երկրորդ վերածնունդը»։

Սակայն Ալեքսիոսի կառավարման օրոք ի հայտ եկան նաև բացասական երևույթներ. տնտեսական կյանքում մեծացավ իտալական վաճառականների դերը, կայսրության տարածքում ուժեղացան մանր ֆեոդալները։ Այդ երևույթների խորացման հետևանքով Բյուզանդիան 1204 թվականին չկարողացավ դիմադրություն ցույց տալ խաչակիրներին և տրոհվեց մանր պետությունների։


Text submitted to CC-BY-SA license. Source: Ալեքսիոս Ա Կոմնենոս by Wikipedia (Historical)