![Խնջույք Հելոուինի ժամանակ Խնջույք Հելոուինի ժամանակ](/modules/owlapps_apps/img/nopic.jpg)
«Խնջույք Հելոուինի ժամանակ», Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը՝ գրված 1968 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում «Քոլինսի քրեական ակումբ» ամսագրում 1969 թվականի նոյեմբերին։ Առաջին հրատարակումն արժեր քսանհինգ շիլինգ։
Վեպի առանձնահատկությունը Էրքյուլ Պուարոյի և գրող Արիանդա Օլիվերի համագործակցությունն էր։
Գիրքը նվիրված է Պ․ Գ․ Վուդհաուսին։
Պատմությունը սկսվում է «Խնձորի ծառ» վայրում՝ Ռոուենի Դրեյկի տանը, որտեղ Արիանդա Օլիվերը և մյուսները պատրաստվում են երեխաների համար նախատեսված երեկույթին։ Քանի դեռ գնում է պատրաստությունը, 13 տարեկան Ջոյս Ռեինոլդսը հայտնում է, որ սպանություն է տեսել։ Բոլորը, ի դեմս Տիկին Օլիվերի, մտածում են, որ նա հորինում է։
Տիկին Գուդբադին խաղում է կախարդի դեր, և աղջիկները կարող են նայել նրա հայելու մեջ, որպեսզի իմանան, թե ինչ տեսք կունենան իրենց ամուսինները (ապագա ամուսնու պատկերն արտացոլվում է հայելու մեջ)։ Ներկաները ընթրում են, նվերները հանձնված են, և երեկույթն ավարտվում է հետաքրքիր ավանդական խաղից հետո (որի ընթացքում բոլորը պետք է արագ հանեն չամչահատիկը բրենդիի մեջից)։
Հաջորդ օրը Տիկին Օլիվերը ճանապարհվում է Լոնդոն էրքյուլ Պուարոյի մոտ։ Նա պատմում է նրան, որ առյուծի մռնչյունից հետո Ջոյսը անհետանում է և շուտով գտնվում է մահացած ջրով և խնձորով լի տակառում։ Տիկին Օլիբերը Պուարոյին կրկնում է Ջոյսի խոսքերը, որը նա ասել էր մահանալուց առաջ։
Պուարոն մեկնում է «Խնձորի ծառ», որպեսզի հարցաքննի Ռոուենի Դրեյկին։ Ռոուենան չէր հավատացել Ջոյսին, մտածելով, որ դա ուղղակի Տիկին Օլիվերին զարմացնելու փորձ էր։ Հետո Պուարոն հարցաքննում է Ռեինոլդսներին։ Տիկին Ռեինոլդսը չի կարողանում հստակ հիշել, թե ասել էր երբևէ Ջոյսը սպանության մասին։ Ջոյսի փոքր եղբայրը՝ Լեոպոլդը, չի հավատում, որ քույրը սպանություն է տեսել, բայց նա լսել է, թե ինչպես էր աղջիկը դրա մասին պատմում բոլորին։ Ջոյսի մեծ քույրը՝ Անը, նույնպես նրան չէր հավատացել, բացի այդ, նա հայտարարել էր, որ Ջոյսը խաբեբա է։
Պուարոն խնդրում է իր հին ընկերոջը՝ Սփենսին, որպեսզի նա տա իրեն այն սպանությունների ցանկը, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին և որոնց վկան կարող էր լինել Ջոյսը։ Սփենսը հայտնում է ամենահնարավոր դեպքը. Տիկին Լեվելլին-Սմիթ՝ Տիկին Ռուենի Դրեյկի վերջին ամուսնու մորաքույրը, ով հավանաբար մահացել է սրտի կաթվածից։ Նրա սպանությունը կասկածելի է, քանի որ նրա կտակի լրացումը հայտնաբերվել է հետագայում։ Իշխանությունները կարծում են, որ այն կեղծ է, արված au pair, Օլգա Սեմենովա անունով աղջկա կողմից, ով անհայտացել է այն բանից հետո, երբ գտնվել է կեղծիքը։
Մյուս սպանվածները՝ Շառլոտա Բենֆիլդը, տեղական խանութի սեփականատերը, ում գտել են մահացած գլխի բազմաթիվ վնասվածքներով, և Լեսլի Ֆերիրը, փաստաբան Ջերեմի Ֆուլլերտոնի կլերկը, ում գտել են դանակը մեջքի մեջ, մերժվել էին որպես թեկնածու։ Երրորդ զոհով՝ խեղդամահ արված դպրոցական ուսուցչուհի Ջանետ Ուայթով Պուարոն հետաքրքրվում է, քանի որ խեղդամահությունը չէր կարող միանգամից սպանություն լինել։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou