Aller au contenu principal

Տղամարդիկ և կանայք


Տղամարդիկ և կանայք


Տղամարդիկ և կանայք, ամերիկյան կատագերգական ֆիլմ՝ նկարահանված 1992 թվականին` Վուդի Ալլենի կողմից։ Ֆիլմում նկարագրվում են իրենց կյանքը վերանայող զույգերի ճգնաժամային հարաբերությունները։

Սյուժե

Գեյբ և Ջուդի Ռոթ զույգը (ամուսինը բանաստեղծ, գրականության պրոֆեսոր նյու-յորքյան Կոլումբիա համալսարանում, կինը՝ գեղարվեստական ամսագրերից մեկում խմբագիր), շոկի է ենթարկվում, երբ իրենց լավագույն ընկերներ Սալլին և Ջեքը իրենց հայտնում են իրենց ամուսնալուծվելու մասին։ Քանի որ ամուսնալուծությունը երկկողմանի համաձայնության արդյունք էր, Գեյբը և Ջուդին ավելի մեծ խնդիրների առջև են կանգնում, քան հենց ամուսնալուծվող զույգը։

Ջուդին հենց նույն երեկո սկսում է Գեյբի հետ իր սեփական հարաբերությունները վերանայել և քննարկել, ինչի արդյունքում պարզում է Ջեքի՝ իր ամուսնուն մարմնավաճառ աղջկա հետ հարաբերություններ ունենալու առաջարկով հանդես գալու մասին։ Գեյբը շարունակում է պնդել, որ երբևէ դրա մասին չի մտածել և սիրում է Ջուդիին ինչպես առաջ։

Երեք շաբաթ անց Սալլին փորձում է իր կոլեգաներից մեկի հետ հարաբերություններ հաստատել, սակայն հազիվ է կարողանում զսպել իր խանդը, երբ Ջեքի նոր սիրավեպի մասին է տեղեկնում։ Տղամարդկանց հանդեպ իր հիստերիկ և հորինված զայրույթը նա ուղղում է դեպի իր անօգնական կոլեգան։

Գեյբը իր հերթին աչք է դնում իր ուսանողուհի Ռեյնի վրա։ Չնայած դրան՝ նա սկզբնապես չի փորձում գայթակղել աղջկան, ինչպես իր բազմաթիվ կոլեգաները կանեին:Տարիներ առաջ նա կապ էր ունեցել ավելի երիտասարդ կնոջ հետ, որը արտահայտված սեռական վարք ուներ և արդյունքում հոգեբուժական կլինիկայում հայտնվեց։

Գեյբը, Ջուդին և Սալլին քաղաքում զբոսնելու ժամանակ պատահական հանդիպում են Ջեքին և նրա նոր ընկերուհուն՝ Սեմին՝ հմայիչ բայց, ինտելեկտուալ առումով միջին աերոբիկայի մի մարզիչ։ Սալին հեռանում է, իսկ Գեյբը նախատում է Ջեքին՝ իր երկար տարիների ամուսնությունը նման աղջկա պատճառով թողելու համար։

Ջուդին, որը տարիներ առաջ ճարտարապետի հետ էր ամուսնացած եղել և վերջինիցս դուստր ուներ, քննադատում է Գեյբին՝ վերջինիս նոր վեպը որպես հեղինակի ապրած սիրո ամենաանհաջող պատճենահանում բնորոշելով։ Գեյբի այն հայտարարությունից հետո, որ իր վեպը շատ վատն է, Ջուդին վիրավորվում ամուսնուց՝ իր որոշումները չհարգելու դրդապառճառով։

Սալլին շարունակում է բաժանման ազդեցության տակ մնալ և Ջուդին նրան ծանոթացնում է իր նոր կոլեգայի՝ Մայքլի հետ՝ փորձելով կապել վերջիններիս։ Դա նրան հաջողվում է, սակայն հաջորդում է հիասթափությունը, քանի որ իրականում Ջուդին ինքն էր Մայքլին սիրահարված։

Գեյբը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ուսանողուհի Ռեյնի հետ, որին համակրում էր։ Դրան հակառակ Ջեքը վերադառնում է իր՝ հոգեպես աղքատ և բավականին դժվար հարաբերություններին՝ Սեմի հետ։ Ջուդին, որը երկրորդ երեխա էր ուզում և ինչին Գեյբը միշտ դեմ էր եղել, կասկածանքով է վերաբերվում Գեյբի՝ երեխայից խոսելու փաստին, կարծելով, որ ամուսինը այդ կերպով իրենց ինտիմ կյանքի խնդիրներից է խուսափում։

Սելլին և Մայքլը միասին երեկո են անցկացնում, որի ժամանակ Մայքլը փորձում է մերձենալ։ Սելին, սակայն, խուսափողական է արձագանքում,պատճառաբանելով, որ մտքերով շատ հեռու է։ Իսկ Մայքլը վերջնականորեն սիրահարվում է։

Ռեյնը Գեյբին ներկայացնում է իր ծնողներին և նրան պատմում իրենից տարիքով բավականին մեծ տղամարդկանց հետ բազմաթիվ հարաբերությունների մասին, պնդելով, որ խոհեմ է դարձել և հանդիպում է իր տարիքակից երիտասարդի հետ։ Ծնողները Գեյբին հրավիրում են աղջկա տարեդարձին։

Երեկոյի ժամանակ Ջեքը տեղեկանում է Սալիի ու Մայքլի հարաբերությունների մասին, ինչը նրան զայրույթ և տառապանք պատճառում։ Երբ հարբած Սեմը իր պահվածքով նրան խայտառակում է իր իսկ սոցիալական միջավայրից հեռու գտնվող հասարակության մոտ, Ջեքը սկսում է ամուսնական կյանքին վերջ դնելու համար ափսոսալ և ամբողջ զայրույթը աղջկա վրա է թափում։ Վերջինս հիստերիկ ու հիասթափված է արձագանքում, քանի որ մնացած հյուրերի կողմից իրեն վիրավորված է զգում։ Վեճը վերջանում է երկուսի կողմից ձեռնամարտով։

Երբ Սալլին ու Մայքլը միասին ժամանակ են անցկացնում, Ջեքը նրանց անակնկալի է բերում իր հայտնվելով և հայտարարելով, որ բաժանվել է Սեմից և ցանկանում է վերադառնալ։ Սեմը, որը մեքենայում էր սպասում, վերադառնում և խանդի տեսարան է սարքում։

Մինչ Գեյբը իր վեպին վերաբերվող կնոջ կարծիքը չի արժևորում, Ռեյնը նույն վեպը շատ է կարևորում։ Այնուամենայնիվ Գեյբը հիասթափված է, որ չնայած աշխատությունը գովելուն, Ռեյնը քննադատում է իրեն՝ հերոսին բնութագրելու և վերջինիս գործողությունները կարգավորելու տեսանկյունից։ Սակայն այն փաստը, որ Ռեյնը վստահորեն իր կարծիքն է արտահայտում, Գեյբին ստիպում է ձգողություն զգալ դեպի աղջիկը։

Երկու շաբաթ անց Ջեքը և Սալլին կրկին միանում են, և այդ մասին համատեղ ընթրիքի ժամանակ հայտնում ընկերներին։ Կրկին վեճ է բռնկվում Գեյբի և Ջուդիի միջև՝ իրենց ամուսնության վերաբերյալ, որի ժամանակ պարզվում է, որ Ջուդին թաքցրել է իր բանաստեղծությունները Գեյբից՝ դրանք Մայքլին ցույց տալով։ Վերջապես նրանք բաժանվում են, Ջուդին դուրս է գալիս և Մայքլին հանդիպելով՝ վերջինիս հետ զրուցում է Սալլիի հետ բաժանման մասին՝ փորձելով օգնել։ Ջեքը այցելում է իր ուսանողուհու ծննդյան տարեդարձին և հանկարծակի կայծակի հետևանքով հոսանքի ժամանակավոր բացակայության ժամանակ նրանք մերձենում են։ Սակայն Գեյբը իրեն հեռու է պահում սիրավեպից։

Ֆիլմի ավարտին Ջեքը և Սալլին կրկին միասին են, սակայն Գեյբը և Ջուդին ամուսնալուծվում են։ Ջուդին ամուսնացել է Մայքլի հետ, իսկ Գեյբը մնում է մենակ։

Ֆիլմի նախապատմություն

  • Այս երկխոսական ֆիլմում Ալլենը առաջին անգամ շռայլորեն օգտագործում է ձեռքի տեսախցիկներ, որոնք կարծես պատահական են նկարահանում, օրինակ՝ որևէ գործող հերոսին առանց կադրում պատկերելու։
  • Բացի դրանից, հատվածները որոշակիորեն մասնատված են, որից հստակ երևում է, որ երկխոսությունները տեղ-տեղ ընդհատված են։ Ալլենը հինավորում է այս փաստը նրանով, որ ցանկանում է նկարահանման ընդունված կանոններից դուրս գալ։
  • Ֆիլմի գործողությունը պարբերաբար ընդհատվում է կարճ հարցազրույցներով, որոնցում հերոսները իրենց զգացումների և դրդապատճառների մասին են խոսում։ Հարցազրուցավարը, միաժամանակ նաև պատմողը, որը տեսանելի չէ և միայն լսողի դերում է հանդես գալիս, Ջեֆֆրի Քուրլանդն է, որը նաև ֆիլմի հագուստի ձևավորողն է։
  • Օգտվելով Վուդի Ալլենի և Միա Ֆարրոյի սկանդալային բաժանումից՝ ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ-ում՝ շուրջ 865 էկրաններին։ Այս ֆիլմը մինչ այսօր Վուդի Ալլենի ֆիլմերից ամենահայտնին է։ Հանդիսատեսը այս ֆիլմին առաջին հանգստյան օրերին ապահովեց շուրջ 3,4 միլիոն եկամուտ, և առհասարակ այս կինոնկարը Ալլենի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է։

Մրցնակներ և նոմինացիաներ

  • 1992 — ԱՄՆ-ի կինոքննադատների Ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն երկրորդական կանացի դերի համար (Ջուդի Դեվիս)
  • 1993 — երկու Օսկարի նոմինացիա՝ լավագույն օրիգինալ սցենար (Վուդի Ալլեն), լավագույն երկրորդական կանացի դեր (Ջուդի Դեվիս)
  • 1993 — BAFTA մրցանակ՝ լավագույն օրիգինալ սցենար (Վուդի Ալլեն), լավագույն կանացի դեր (Ջուդի Դեվիս)
  • 1993 — նոմինացիա «Ոսկե գլոբուս» լավագույն երկրորդական կանացի դեր (Ջուդի Դեվիս)
  • 1993 — նոմինացիա «Սեզար»՝ լավագույն օտարերկրյա ֆիլմի համար «Վուդի Ալեն»
  • 1993 — «Ոսկե բզեզ» մրցանակ՝ լավագույն օտարերկրյա ֆիլմ
  • 1993 — ամերիկացի սցենարիստների Հիլդիի մրցանանակի նոմինացիա՝ որպես լավագույն սցենար (Վուդի Ալլեն)

Դերերում

  • Վուդի Ալլեն — պրոֆ. Գեբրիել Ռոթ
  • Միա Ֆերոու — Ջուդի Ռոթ
  • Ջուդի Դեվիս — Սալլի
  • Սիդնի Պոլլակ — Ջեկ
  • Ջուլիետ Լուիս — Ռեյն
  • Լիամ Նիսոն — Մայքլ Գեյթս
  • Լիզետ Էնտոնի — Սեմ
  • Ջեֆֆրի Քերլանդ — հարցազուցավար / պատմող
  • Քրիստի Կոնաուեյ — Շոն Գրեյնջեր

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • «Տղամարդիկ և կանայք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Husbands and Wives(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
  • «Husbands and Wives»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  • Տղամարդիկ և կանայք(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Տղամարդիկ և կանայք by Wikipedia (Historical)