Aller au contenu principal

Վիզեու


Վիզեու


Վիզեու (պորտ.՝ Viseu), քաղաք Պորտուգալիայում, համանուն շրջանի, մունիցիպալիտետի և Բեյրա Ալտա պատմական նահանգի կենտրոնը։ Քաղաքը շրջակայքի հետ միասին կազմում է Մեծ Վիզեու ագլոմերացիան։ Քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 47,2 հազար մարդ, մունիցիպալիտետի բնակչությանը՝ 98,2 հազար մարդ։ Քաղաքը և մունիցիպալիտետը մտնում են տնտեսա-վիճակագրական Կենտրոնական տարածաշրջանի և Դան Լաֆոյնշ ենթաշրջանի մեջ։ Հին վարչական բաժանմամբ մտել է Բեյրա Ալտա գավառի կազմի մեջ։

Դիրք

Քաղաքը գտնվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից 240 կմ հյուսիս-արևելք։ Մունիցիպալիտետը սահմանակից է.

  • հյուսիսում՝ Կաշտրու Դայրե մունիցիպալիտետին,
  • հյուսիս-արևելքում՝ Վիլա Նովա դե Պայվա մունիցիպալիտետին,
  • արեւելքում՝ Սատան, Պենալվա դու Կաշտելու մունիցիպալիտետներին,
  • հարավ-արևելքում՝ Մանգուալդե, Նելաշ մունիցիպալիտետներին,
  • հարավում՝ Կարրեգալ դու Սալ մունիցիպալիտետին,
  • հարավ-արևմուտքում՝ Տոնդելա մունիցիպալիտետին,
  • արևմուտքում՝ Վոզելա մունիցիպալիտետին,
  • հյուսիս-արևմուտքում՝ Սան Պեդրու դու Սուլ մունիցիպալիտետին։

Բնակչություն

Պատմություն

Վիզեու անունը ծագել է հռոմեական կայսրության ավարտին և վաղ միջնադարում, որտեղ քաղաքի անունն առաջացել է հռոմեական «Viso» տերմինից, որը թարգմանաբար նշանակում է լավ տեսք։ Հռոմեական ժամանակներում քաղաքը ընկած է եղել ճանապարհների խաչմերուկում, որտեղ էլ գտնվում էր ռազմական կայազորը։ Հին քաղաքի ընդհանուր մակերեսը կազմել է 38 հազար հեկտար։ Այժմ քաղաքի մակերեսը կազմում է 507.10 կմ², իսկ բնակչությունը՝ 98 167 մարդ։

Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1123 թվականին։

Տեսարժան վայրեր

Վիզեուն Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկն է, որը չունի երկաթուղային կայարան։ Տաճարը, որը կառուցվել է 830 թվականին, համարվում է սուրբ արվեստի թանգարան։ Բացի տաճարից, ճարտարապետական հուշարձանների շարքում գտնվում են մի քանի վանքեր և եկեղեցիներ, ինչպես նաև եպիսկոպոսի պալատը։

Քույր քաղաքներ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Հայտնի անձինք

  • Մանուել դե Ալմեյդա

Մունիցիպալիտետի կազմ

Մունիցիպալիտետի կազմի մեջ մտնում են հետևյալ շրջանները.

  1. Աբրավեզիշ
  2. Բարրեյրուշ
  3. Բոա Ալդեյա
  4. Բոդիոզա
  5. Վիլա Շան դի Սա
  6. Վիլ դե Սոտու
  7. Կավերնայնշ
  8. Կալդի
  9. Կամպու
  10. Կորասան դի Ժեզուշ
  11. Կոտա
  12. Կոտու դի Բայշու
  13. Կոտու դի Սիմա
  14. Լորդոզա
  15. Մունդան
  16. Օրժենշ
  17. Պովոլիդի
  18. Ռանյադուշ
  19. Ռեպեզիշ
  20. Ռիբաֆեյտա
  21. Ռիու դի Լոբա
  22. Սանտա Մարիա դի Վիզեու
  23. Սանտուշ Էվուշ
  24. Սան Ժուան դի Լորոզա
  25. Սան Ժոզե
  26. ՍԱն Պեդրու դի Ֆրանսի
  27. Սան Սալվադոր
  28. Սան Սիպրիանու
  29. Սեպոյնշ
  30. Սիլգեյրուշ
  31. Տորրեդեյտա
  32. Ֆայլ
  33. Ֆարմինյան
  34. Ֆրագոզելա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Մունիցիպալիտետի պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիզեու by Wikipedia (Historical)