Aller au contenu principal

Վրիժառուները։ Անվերջության պատերազմ


Վրիժառուները։ Անվերջության պատերազմ


«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» (անգլ.՝ Avengers: Infinity War)՝ Էնթոնի և Ջո Ռուսո ռեժիսորների, 2018 թվականի ֆիլմ, Քրիստոֆեր Մարկուսի և Սթիվեն ՄաքՖիլիի սցենարով։ Սցենարը հիմնված է Ստեն Լիի և Ջեք Կյորբիի Marvel Comics հրատարակչության կոմիքսների վրա։ Հանդիսանում է 2012 թվականին և 2015 թվականին դուրս եկած ֆիլմերի սիքվել, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի տասնիններորդ ֆիլմն է։ Գլխավոր դերերը խաղացել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Ջոշ Բրոլինը Մարկ Ռուֆալոն, Թոմ Հիդելսթոնը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը, Ջերեմի Ռեները, Քրիս Փրեթը, Էլիզաբեթ Օլսեն, Սեբաստիան Սթենը, Բենեդիկտ Քամբերբեչը, Փոլ Բեթանին, Քոբի Սմալդերսը, Բենեդիկտ Վոնգը, Զոյի Սալդանան, Քերեն Գիլանը, Վին Դիզելը, Դեյվ Բատիստան, Բրեդլի Քուփերը, Փոմ Կլեմենտեֆը, Սքարլեթ Յոհանսոնը, Բենիսիո դել Տորոն, Թոմ Հոլանդը, Էնթոնի Մաքին, Չեդվիկ Բոուզմանը, Դանայ Գուրիրան, Փոլ Ռադը, Դոն Չիդլը և Լետիշիյա Ռայթը։ Ըստ սյուժեի, Վրիժառուները միավորվում են Գալակտիկայի Պահապանների և մնացած հերոսների հետ, Թանոսի հետ պայքարելու համար, որը փորձում է հավաքել անվերջության քարերը։

Ֆիլմը հայտարարվել է 2014 թվականի հոկտեմբերին «Վրիժառուները. Անվերջության պատերազմ՝ մաս 1» վերնագրով։ 2015 թվականի ապրիլին Ռուսո եղբայրները բորտում էին, որպեսզի նկարահանեն ֆիլմը, իսկ մայիսում Մարկուսը և Մաքֆիլին միացել են սցենարի աշխատանքին։ 2016 թվականի հուլիսին Marvel-ը կրճատել է անունը մինչև «Վրիժառուները. Անվերջության պատերազմ»։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարին Ջորջիա նահանգում, Ֆեյետ շրջանի Pinewood Atlanta Studios-ում և շարունակվել են մինչև նույն տարվա հուլիս։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Շոտլանդիայում, Ագլիայում, Ատլանտայի կենտրոնական մասում և Նյու Յորքում։

Ֆիլմը դուրս է գալու 2018 թվականի մայիսի 4-ին IMAX ֆորմատով։ «Վրիժառուները 4»-ի ելքը նախատեսված է 2019 թվականի մայիսի 3-ին։

Սյուժե

«Գալակտիկայի պահապանները. մաս 2» ֆիլմում ներկայացված իրադարձություններից չորս տարի անց, Վրիժառուները, բաժանված «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում պատմված իրադարձություններից հետո, միավորում են իրենց ջանքերը Գալակտիկայի Պահապանների հետ, որպեսզի պայքարեն Թանոսին, որը փորձում է հավաքել անվերջության քարերը ձեռնոցի համար, որոնք թույլ կտան նրան փոխել իրականությունը, ինչպես նա կցանկանա։

Դերասանական կազմ

Արտադրություն

Մշակում

Սկսած վաղ ֆիլմերից Marvel Studios-ը սկսել են սերմեր տնկել Վրիժառուների մասին նոր ֆիլմի համար, որտեղ հարմարեցնում են Անվերջության Ձեռնոցը, մուտքագրելով հզոր Անվերջության Քարերը, որպես Մաքգաֆիններ. Տիեզերքի Քարը, որպես Տեսերակտ՝ «Կապիտան Ամերիկա. Առաջին վրիժառուն» ֆիլմում; Մտքի Քարը Լոքիի գայիսոնի մեջ «Վրիժառուները» ֆիլմում; Ռեալության Քարը, որպես Եթեր «Թոր։ Մռայլ աշխարհը» ֆիմում; Ուժի Քարը, որպես Սֆերա «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում; և Ժամանակի Քարը Ագամոտտոյի Աչքի մեջ «Բժիշկ Սթրենջ» ֆիլմում։ Բացի այդ, երկու Անվերջության Ձեռնոցները, որոնք նախատեսված են Քարերի տեղադրան համար, տեսել են «Թոր» և «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմերում, մեկը Ասգարդում, Օդինի պահեստում, իսկ մյուսը տիտրներից հետո սցենայում, որտեղ Թանոսը, ասում է, որնա պետք է ամեն ինչ անել ինքնուրույն։ Շատ երկրպագուներ համարում էին, որ Թանոսը կդառնա անտագոնիստ երկրորդ մասում, դարձնելով նրա համառոտ հայտնվումը առաջին մասի վերջում, սակայն առաջին երկու մասերի սցենարիստ և ռեժիսոր Ջոս Ուիդոնը, բացատրեց, որ «Թանոսը շատ հզոր է, նրան չի կարելի պարզապես ներկայացնել և անմիջապես հաղթել։ Ինչպես կոմիքսներում, նա պետք է ինտրիգներ հյուսել ամբողջ տիեզերքով, որոնք տանում են դեպի մեծ եզրափակիչ»։

2013 թվականի հունիսին Ռոբերտ Դաունի-կրտսերը պայմանագիր է ստորագրել երրորդ մասում մասնակցության համար, և Ջոշ Բրոլինը 2014 թվականի մայիսին պայմանագիր է ստորագրել Թանոսի դերի համար. 2014 թվականի սեպտեմբերին Ջերեմի Ռեները հաստատել է, որ նա պայմանագիր է կնքել երրորդ մասում Քլինթ Բարթոնի / Բազեի աչքի կրկնակի դերի համար։

2014 թվականի հոկտեմբերին Marvel-ը ազդարարել է «Ալտրոնի դարաշրջանի» շարունակության երկու մասերը, «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» անվանումով։ Առաջին մասը դուրս է գալու 2018 թվականի մայիսի 4-ին, իսկ 2019 թվականի մայիսի 3-ին դուրս է գալու երկրորդ մասը։ Ֆայգին նույնպես նշեց, որ Մարկ Ռուֆալոն վերադառնալու է երրորդ մասում Հալքի կրկնակի դերի համար։ Նոյեմբերին հաղորդվում էր, որ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ՝ մաս 1» և «Վրիժառուները. Անվերջության պատերազմ՝ մաս 2» սկսելու են նկարահանել զուգահեռ 2015 թվականի վերջում, և Թոմ Հիդելսթոնը պայմանագիր է ստորագրել Լոքիի վերադարձման համար։

2015 թվականի հունվարին Ուիդոնը հայտարարել է, որ «շատ կասկածելի» է եղել այն մասին, որ նա զբաղվելու է «Անվերջության պատերազմի» երկու մասերով։ 2015 թվականի ապրիլին Էնթոնի և Ջո Ռոսոները, Ուիդոնի հեռանալուց հետո, նշանակվել են երկու մսերի նոր ռեժիսորներ և հաստատել են, որ նկարահանումները սկսվելու են 2016 թվականին։ Առաջ տանելով «Ալտրոնի դարաշրջանը», Քրիս Հեմսվորթը, որը խաղում է Թորին, և Քրիս Էվանսը, որը խաղում է Կապիտան Ամերիկային պատմել են, որ նրանք երկուսն էլ պայմանագիր ունեին «Անվերջության պատերազմի» երկու մասերի համար։ 2015 թվականի ապրիլի 30-ին Էվանսը պատմել է, որ նկարահանումները սկսվելու են 2016 թվականի վերջում և կտևեն մինչև 2017 թվականի օգոստոս կամ սեպտեմբեր։

2015 թվականի մայիսին Քրիստոֆեր Մարկուսը և Սթիվեն ՄաքՖիլին պայմանագիր ստորագրեցին, որպեսզի սցենար գրեն ֆիլմի երկու մասերի համար։ Այդ նույն ամսում Ուիլյամ Հյորթը ցանկություն է հայտնել, որպեսզի նրա Թադեուս «Շանթառաք» Ռոսս կերպարը հայտնվի «Անվերջության պատերազմում»։

Նկարահանումների պատրաստում

2016 թվականի հունվարին Նոր Օրլեանում Ռուսո եղբայրները Wizard World Comic-Con-ի ժամանակ հայտարարել են, որ երկու մասերում կարող են հայտնվել 67 կերպարներ, բայց Մարկուսը և Մաքֆիլին պարզաբանել են, որ նման քանակի կերպարների առկայությունը չի նշանակում, որ բոլորը կհայտնվեն ֆիլմերում, կամ կունենան գլխավոր դերեր։

Ռուսո եղբայրները պատմել են, որ նկարահանումները տեղի կունենան Ատլանտայում (Ջորջիա նահանգ), սկսած 2016 թվականի նոյեմբերից, որոնք կշարունակվեն մինչև 2017 թվականը, և, որ Մարկուսը և Մաքֆիլին սկսել են առաջին ֆիլմի համար սցենարի աշխատանքը։

Ջո Ռուսոն ավելացրեց, որ «Քաղաքացիական պատերազմում» կերպարների քանակը, պատրաստել է եղբայրներն «եռապատկել հերոսների քանակը «Անվերջության պատերազմում»»։ Նաև դերասան Ստելլան Սկարսգորդը որը կատարել է Էրիկ Սելվիգի դերը ՄԿՏ-ում, հայտարարել է, որ նա կարող է հայտնվել «Անվերջության պատերազմում»,երբ նա ունեցել է ևս մեկ ֆիլմ իր պայմանագրում և չի հայտնվել «Թոր։ Ռագնարյոկ» ֆիլմում։ Այդ ժամանակ դերասանուհի Քրիսթըն Ռիթըրը, որը կատարում է Ջեսիկա Ջոնսի դերը Netflix-ից համանուն սերիալում, նույնպես ցանկություն է հայտնլ իր կերպարի հայտնմանը ֆիլմում։

2016 թվականի ապրիլին Ռուսո եղբայրները պատմել են, Քրիս Փրեթը կվերադառնա Սթար-Լորդի դերին Անվերջության պատերազմում» և, որ Վանդա Մաքսիմոֆը / Ալ Վհուկը նույնպես կհայտնվի ֆիլմում։ Այդ նույն ամսում Ջոն Ֆավրոն հաստատել է, որ կրկին կդառնա ֆիլմերի գործադիր պրոդյուսեր։

2016 թվականի օգոստոսին Սեբաստիան Սթենը հաստատել է, որ կվերադառնա Ջեյմս «Բակի» Բարնսի/ Ձմռան զինվորի դերին «Անվերջության պատերազմում», այդ ժամանակ Վին Դիզելը հաստատել է, որ կվերադառնա Գրութի հնչունավորմանը, և հաստատել է, որ Գալակտիկայի պահապանները կհայտնվեն ֆիլմում։ 2016 թվականի սեպտեմբերի վերջին Բենեդիկտ Քամբերբեչը հաստատել է իր Բժիշկ Սթրենջի դերը «Անվերջության պատերազմում»։ 2016 թվականի հոկտեմբերին ԷՎանջելին Լիլլին «Մրջյուն-մարդը» ֆիլմում, Հոուպ վան Դայնի դերի կատարողը, ասել է, որիր կերպարը չի հայտնվելու «Անվերջության պատերազմում», բայց հայտնվեու է շարունակության մեջ, որպեսզի պահպանել նրա դեբյուտը, որպես Իշամեղու «Մրջյուն-մարդը և Իշամեղուն» ֆիլմում։ Ֆայգին հայտարարել է, որ նկարահանումներըկսկսեն 217 թվականի հունվարին։ Բացի այդ, Քոբի Սմոլդերսը և Բենեդիկտ Վոնգը պատմել են, որ կվերադառնան Մարիա Հիլի և Վոնգի դերերին։

2017 թվականի հունվարի սկզբին Զոի Սալդանան և Դեյվ Բատիստան հաստատել են, որ կվերադառնան Գամորայի ու Դրաքս Կործանիչի դերերին «Անվերջության պատերազմում»։ Փիթեր Դինքլեյջը բանակցություններ է վարել երկու ֆիլմերում մասնակցության մասին և Քերեն Գիլանը հաստատել է, որ կհայտնվի երկու մասերում Նեբուլայի դերով։ Նկարիչ-բեմադրող Չարլզ Վուդը նաև նշել է, որ ֆիլմերը ներկայացնելու են Երկրից և նախորդող ֆիլմերում ավելի վաղ սահմանված վայրերից դուրս՝ «շատ, շատ, շատ նոր աշխարհներ»։

Նկարահանումներ

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարի 23-ին Ֆեյետ շրջանի (Ջորջիա նահանգ) Pinewood Atlanta Studios-ում, օպերատոր Թրենթ Օպալոքի հետ։ Լրացուցիչ նկարահանումները անցել են Շոտլանդիայում, Էդինբուրգում, Գլազգոյում և Շոտլանդական լեռնաշխարհում։ Նկարահանումները Շոտլանդիայում սկսվել են 2017 թվականի փետրվարի 28-ին և տևել են վեց ամիս:2017 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 21-ը, նկարահանումները տեղի են ունեցել Հին քաղաքում և Թագավորական մղոնի շուրջը։ Նկարահանումները նաև տեղի են ունեցել 2017 թվականի մայիսի սկզբին Դարեմում, Դարհեմի տաճարում։ Լրացուցիչ նկարահանումները նաև կայացել են Սուրբ Էգիգիիայի տաճարում և Ինվերնես դղյակում։

Ռուսո եղբայրները հայտարարել են, որ երկու ֆիլմներն էլ նկարահանվելու են IMAX/Arri 2D թվային տեսախցիկներով, այսպիսով, նշելով առաջին անգամ, գեղարվեստական ֆիլմը լիովին նկարահանվելու է IMAX տեսախցիկների օգտագործումով։ Ֆիլմերը նկարահանվելու են Arri Alexa 65-ով։ Օպալոքը նշել է, որ արտադրության ժամանակ օգտագործվելու են Alexa 65-ից 12 տեսախցիկներ։

Նկարահանումների սկսելուց հետո Փոմ Կլեմենտեֆը հաստատել է իր մասնակցությունը Մանթիսի դերով «Անվերջության պատերազմում», այդ ժամանակ Շոն Գանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը ֆիլմում, որպես Հրթիռի թվային շարժումների կատարող։ Նա նաև հայտնվել է «Գալակտիկայի պահապանների» նախորդ մասերում՝ Կրագլինի դերով։ 2017 թվականի փետրվարի սկզբին հաստատված է եղել, Սքարլեթ Յոհանսոնը կհայտնվի «Անվերջության պատերազմում», Բրոլինը պատմել է, որ Բենիսիո դել Տորոն կվերադառնա Կոլեկցիոների դերին, և Marvel-ը հաստատել է, որ Հոլանդը հայտնվելու է երկու ֆիլմերում Սարդ-մարդու դերով։ Ամսվա վերջում Դեն Տ. Քեթին՝ Pinewood Atlanta-ի սեփականատերը, նշել է, որ ֆիլմերը եղել են «ամենամեծ կինոարտադրությունը, երբևէ մեկ միլիարդ բյուջեի չափով»։ Wizard World Cleveland 2017-ում, Թնթոնի Մաքին հաստատել է, որ վերադառնալու է ֆիլմերում Սեմ Ուիլսոնի / Բազեի դերով։

Հաջորդ ամիս Սալդանան հաստատել է, որ նա մյուս Գալակտիկայի պահապանների հետ միասին վերադառնալու է սիքվելի համար։ Նաև ապրիլում Ֆայգին հայտարարել է, որ ֆիլմերը չեն նկարահանվելու միաժամանակ, ինչպես նախապես պլանավորված էր, այլ հակառակ հերթականությամբ, և նշեց, որ «Անվերջության պատերազմի» շարումնակության նկարահանումները սկսվելու են 2017 թվականի օգոստոսին։ Ի սկզբանե, ֆիլմերը պետկ էր նկարահանվեն միաժամանակ, Ռուսո եղբայրները ենթադրում էին, որ «մի օր մենք կնկարահանենք առաջին ֆիլմը, իսկ մի քանի օր մենք նկարահանելու ենք երկրորդ ֆիլմը, պարզապես ցատկում ենք այստեղ-այնտեղ»։ Էնթոնի Ռուսոն սկզբում զգում էր, որ իմաստ ունի ֆիլմերը նկարահանել միաժամանակ, ֆինանսական և նյութատեխնիկական պատճառներով, նաև հաշվի առնելով դերասանների մեծ քանակը, թեև յուրաքանչյուր մասը՝ դա առանձին ֆիլմ է։ 2017 թվականի ապրիլին Չեդվիկ Բոուզմանը հաստատել է, որ վերադառնալու է Սև հովազի դերին։ 2017 թվականի հունիսին Էվանսը հաստատել է, որ Մրջյուն-մարդը հայտնվելու է ֆիլմում, իսկ հաջորդ ամսում Փոլ Ռադը հաստատել է իր մասնակցույթունը։ Նաև պարզվել է, որ Դանայ Գուրիրան վերադառնալու է Օկայեի դերին «Անվերջության պատերազմում»։ Բացի դրանից, Յոհանսոնը մեկնաբանել է ֆիլմում ներկայացված կերպարների քանակը, և զգաց, որ ֆիլմերում կլինի 60-ից ավելի կերպարներ, ընդ որում, առնվազն 30 կհայտնվեն միասին մեկ տեսարանում։ Ավելի ուշ՝ հուլիսում, Ֆավրոն ակնարկեց, որ նա վերադառնալու է Հեփփի Հոգան։ Նկարահանումները վերջացել են 2017 թվականի հուլիսի 14-ին։

Արտադրության ավարտում

D23 Expo 2017 կոնվենտում Marvel-ը հաստատել է, որ Դոն Չիդլը վերադառնալու է Ջեյմս Ռոուդսի / Պատերազմի մեքենայի դերին «Անվերջության պատերազմում»։

Երաժշտություն

2016 թվականի հունիսին Ալան Սիլվեստրին, որը աշխատել է Վրիժառուների առաջին մասի սաունդթրեքի համար, հաստատել է, որ կգրի «Անվերջության պատերազմի» և անանուն սիքվելի համար երաժշտություն։ Սիլվեստրին մտադիր է սկսել սաունդթրեքի ձայնագրումը 2018 թվականի հունվարին։

Ռելիզ

«Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմը կհայտնվի Մեծ Բրիտանիայի էկրաններում 2018 թվականի ապրիլի 27-ին, իսկ ԱՄՆ-ում՝ 2018 թվականի մայիսի 4-ին IMAX ֆորմատով։

Մարքեթինգ

2017 թվականի մայիսին Ռոբերտ Դաունի-կրտսերը և նրա Random Act Funding բարեգործական պլատֆորման Omaze-ի հետ միասին հայտարարել են կոնկուրս։ Պատահականորեն ընտրված հաղթողը, ով մասնակցության համար 10 դոլար է ներդրել, ստացել է ուղևորություն այցելել «Անվերջության պատերազմի» նկարահանման հարթակը։ D23 Expo 2017 ցուցահանդեսում ցուցադրված է եղել Թանոսը լրիվ չափով։ Բացի այդ Ֆայգին, Ջո Ռուսոն, Դաունին, Բրոլինը, Բեթանին, Օլսենը, Կլեմենտեֆը, Գիլանը, Բատիստան, Չիդլը, Մաքին, Քամբերբեչը, Սթենը, Հոլանդը, Բոուզմանը, Ռուֆալոն և Հեմսվորթը հայտնվել են D23 Expo կոնվենտում, որպեսզի ներկայացնեն հատված, նվիրված ՄՏԿ-ի ֆիլմերի վրա 10-ամյա փորձին։

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Սիքվել

«Վրիժառուները 4» ֆիլմը կինովարձույթ դուրս կգա 2019 թվականի մայիսի 3-ին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Վրիժառուները։ Անվերջության պատերազմ by Wikipedia (Historical)


INVESTIGATION