Aller au contenu principal

Ֆեոդորայի Աստվածամոր եկեղեցի (Յանտարնի)


Ֆեոդորայի Աստվածամոր եկեղեցի (Յանտարնի)


Աստվածամոր Ֆեոդորովյան սրբապատկերի եկեղեցի, Ֆեոդորովյան տաճար (ռուս.՝ Церковь Феодоровской иконы Божией Матери, Феодоровский храм), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Յանտարնի ավանում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ակսայի գործակալությանը։

Հասցեն` 346715, Ռոստովի մարզ, Ակսայի շրջան, Յանտարնի ավան, Գվոզդիկովայա փողոց, 1։

Պատմություն

Երբ 2012 թվականի օգոստոսի 16-ին Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին աշխատանքային այցով այցելել էր Ակսայի գործակալություն, հանդիպման արդյունքում որոշվել էր Յանտարնի ավանում ստեղծել ուղղափառ ծուխ և բնակավայրում կառուցել առաջին տաճարը` ի պատիվ Աստվածամոր Ֆեոդորովյան սրբապատկերի։ 2013 թվականի փետրվարին ծուխը գրանցվել է։ Նոր ծխի տարածքը ներառում է երեք բնակավայր` Յանտարնի և Վոդոպադնի ավանները, ինչպես նաև Կամիշևախա խուտորը։

2014 թվականի հունվարի 7-ին ապագա տաճարի կառուցման տեղում բացվել է ժամանակավոր փայտե տաճար, որտեղ նույն թվականի փետրվարի 6-ին տրվել է ծխի պատմության մեջ առաջին Մեծ պատարագը։ Հավաքագրվում են միջոցներ նոր քարե տաճարի շինարարության համար։

2014 թվականի ապրիլին Ֆեոդորովյան ծխում սկսել են իրենց գործունեությունը մեծահասակների համար կիրակնօրյա դպրոցը և երեխաների համար կիրակնօրյա ուսումնադաստիարակչական խումբը։ 2016 թվականին սկսել է գործել երիտասարդական ծխական միավորումը։

Ֆեոդորովյան տաճարի վանահայրն է քահանա Վիկտոր Գեորգիևիչ Ալեքսանդրովը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Сайт церкви Արխիվացված 2017-07-15 Wayback Machine
  • Аксайское благочиние - храмы Արխիվացված 2017-09-25 Wayback Machine
  • Аксайское благочиние - приходы

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆեոդորայի Աստվածամոր եկեղեցի (Յանտարնի) by Wikipedia (Historical)