Aller au contenu principal

Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (Ագրաֆենովկա)


Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (Ագրաֆենովկա)


Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (ռուս.՝ Церковь иконы Божией Матери «Одигитрия»), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանի Ագրաֆենովկա սլոբոդայում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմին։

Հասցեն` Ռոստովի մարզ, Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջան, Ագրաֆենովկա սլոբոդա, Լուսավորության փողոց, 1ա։

Պատմություն

Դոնի զորքի մարզի Ագրաֆենովկա սլոբոդայի քարե միասեղան եկեղեցու հիմքը դրվել է 1844 թվականի ապրիլի 16-ին։ Այն օծվել է 1846 թվականի նոյեմբերի 3-ին Վորոնեժի և Զադոնսկի արքեպիսկոպոս Իգնատիի կողմից։ Տաճարը բարեկարգվել է կալվածատեր Մարիա Ալեքսեևնա Լեոնովայի միջոցներով։ 1890 թվականից եկեղեցուն կից կազմակերպվել էր ծխական գյուղական ուսումնարան։

Խորհրդային տարիներին տաճարն օգտագործվել է որպես հացահատկի շտեմարան։ Օդիգիտրիևյան ծխի վերջին վանահայրն է եղել քահանա Նիկոլայ Նիկոլայևիչ Զիկովը, որին գնդակահարել են բոլշևիկները։ Հանցակազմի բացակայության պատճառով նա հետմահու արդարացվել է։

2012 թվականից տաճարում վերսկսվել են ժամերգությունները։ Ներկայումս այստեղ պարբերաբար տրվում է Աստվածային պատարագ։ 2012 թվականի մարտի 29-ին Ագրաֆենովկա սլոբոդայի Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել քահանա Անտոնի Գենադևիչ Բերեժնոյը։ Ներկայումս եկեղեցում հավատացյալների միջոցներով ընթանում են վերանորոգման-վերականգնման աշխատանքներ։ Հետաքրքրական է, որ 2013 թվականին հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է զանգի հին լեզվակ, որը պատկանել է նախահեղափոխական տաճարի զանգերից մեկին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Сайт храма
  • Родионово-Несветайское благочиние.
  • В храме в честь иконы Божией Матери «Одигитрия» слободы Аграфеновка отметили престольный праздник Արխիվացված 2017-02-16 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (Ագրաֆենովկա) by Wikipedia (Historical)


ghbass