Aller au contenu principal

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան


Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան


Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, Արցախի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է Արցախի Հանրապետության ողջ տարածքը։ Դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում։ Դատարանի նախագահն է Անատոլի Թադևոսյանը (2011 հուլիսի 7-ից)

Իրավասություն

Արցախի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետությունում գործում են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը, Արցախի Հանրապետության վերա­քննիչ դատարանը և Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր։

Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա։ Դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով։

Դատավորներ

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և տասնմեկ դատավորից.

  • Անատոլի Թադևոսյան, դատարանի նախագահ (կենտրոնական նստավայր),
  • Դավիթ Ավանեսյան, դատավոր,
  • Մարատ Ավանեսյան, դատավոր,
  • Սպարտակ Գրիգորյան, դատավոր,
  • Հասմիկ Հարությունյան, դատավոր,
  • Ռաֆայել Ջհանգիրյան, դատավոր,
  • Կարեն Բեգլարյան, դատավոր (Ասկերանի նստավայրեր),
  • Արսեն Ամիրջանյան, դատավոր (Հադրութի նստավայրեր),
  • Կարեն Մելքումյան, դատավոր (Շահումյանի և Մարտունու նստավայրեր),
  • Մհեր Ստեփանյան, դատավոր (Շուշիի նստավայր),
  • Վիտալի Հայրապետյան, դատավոր (Քաշաթաղի նստավայր)։

Դատարանի նախագահ

Դատարանի նախագահը ունի հետևյալ լիազորությունները.

  1. ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
  2. Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.
  3. դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատավորների Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով).
  4. դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
  5. վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  6. ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  7. դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով,
  8. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Աշխատակազմ

Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Նստավայրեր

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանը ունի ընդհանուր առմամբ ութ նստավայր, որից կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում։ Յոթ շրջանային նստավայրերը գտնվում են հետևյալ հասցեներով.

  • Կենտրոնական նստավայր՝ Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, 42,
  • Ասկերանի նստավայր՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, ք. Ասկերան, Մյասնիկյան փողոց, 1,
  • Հադոութի նստավայր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, ք. Հադրութ, Կասպարովի փողոց, 6ա,
  • Մարտակերտի նստավայր՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փողոց, 101։
  • Մարտունու նստավայր՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, ք. Մարտունի, Արզումանյան փողոց, 7։
  • Շահումյանի նստավայր՝
  • Իրավաբանական հասցե՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան, Քարվաճառ։
  • Գրասենյակ՝ Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, 42։
  • Շուշիի նստավայր՝ Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան, ք. Շուշի, Ղազանչեցոց փողոց, 43։
  • Քաշաթաղի նստավայր՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, ք. Բերձոր, Երևանյան փողոց, 5ա։

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան by Wikipedia (Historical)


ghbass