Aller au contenu principal

Լինքոլն (ֆիլմ)


Լինքոլն (ֆիլմ)


«Լինքոլն» (անգլ.՝ Lincoln), ամերիկյան կենսագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ, ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է Դանիել Դեյ-Լուիսը։ Ֆիլմի նկարահանումները սկսել են 2011 թվականի հոկտեմբերին, ավարտվել՝ նույն թվականի դեկտեմբերին, ֆիլմի պրիմերան տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 9-ին։ Ֆիլմը լայն վարձույթում է հանտնվել 2012 թվականի հոյեմբերի 16-ին։

Դենիել Դեյ Լյուիսը լավագույն դերասան էր ճանաչվել մի շարք կինոակադեմիաների և կինոքննադատների կողմից, ինչպես նաև արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների BAFTA-ի տղամարդու լավագույն դերի համար։ Ֆիլմը առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի» վեց անվանակարգերում, 10-ը՝ BAFTA մրցանակի և 12՝ Օսկարի։ ԱՄՆ-ի ազգային խորհուրդը և Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը «Լինքոլն» ֆիլմը ընդգրկել են տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկում։

Սյուժե

1865 թվականին ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը գտնվում էր ճանաչման գագաթնակետին։ Բայց նրա առաջ ծառացած էին լուրջ խնդիրներ. Ներկայացուցիչների պալատի միջոցով ստրկությունը արգելող փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և ավարտել Քաղաքացիական պատերազմը։ Նույնիսկ նրա ամենամտերիմ խորհրդատուները չէին հավատում, որ այդ խնդիրները հնարավոր էր լուցել միաժամանակ։ Լինքոլնի ընտանեկան կյանքը նույնպես առանց կոնֆլիկտների չէր անցնում. նրա ավագ որդին երազում էր ծառայել բանակում, ինչին ընդիմանում էր անհավասարակշիռ առաջին տիկինը։

Խելքը, քաղաքական վարպետությունը և իր գաղափարների նկատմամբ հավատը օգնում են նախագահին միավորել հանրապետականներին և իր կողմ գրավել դեմոկրատների մի մասը, ինչը հնարավորություն է տալիս ընդունել փոփոխությունը։

Խռովարար-համադաշնակիցնեը անձնաուր են լինում։ Իսկ Լինքոլնը շուտով դառնում է քաղաքական սպանության զոհ։

Դերերում

Արտադրություն

2001 թվականին Սթիվեն Սպիլբերգը և DreamWorks-ը ձեռք են բերել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, պատմաբան Դորիս Կերնս Գուդվինի դեռևս չհրապարակված «Team of Rivals: The Political Genius of Abraham Lincoln» գրքի էկրանավորման իրավունքը, որը հիմք է հանդիսացել ֆիլմի համար։ Գիրքը հրապարակվել 2005 թվականին։ 2005 թվականի հունվարին Լիամ Նիսոնը հաստատվել էր Աբրահամ Լինքոլնի դերում, իսկ Սիլի Ֆիլդը Մերի Թո Լինքոլնի դերը ստացել է 2007 թվականի սեպտեմբերին։ 2010 թվականի հունիսին Նիսոնը լքել է նախագիծը, հիմնավորելով, որ նա շատ ծեր է, այդ դերը խաղալու համար։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարվել էր, որ Լինքոլնի դերը մարմնավորելու համար հաստատվել է Դենիել Դեյ Լյուիսը, ով Նիսոնից 5 տարով մեծ է

Քննադատների արձագանք

Ֆիլմը դրական արձագանքների արժանացավ ամերիկացի քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում ֆիլմի վարկանիշը կազմում է 90 %:

Մինչև պրիմերան աշխարհի կինոգետները կանխագուշակել են ֆիլմի հաջողությունը և «Օսկար»-ի մի քանի անվանակարգեր, այդ թվում Լավագույն ֆիլմ, Տղամարդու լավագույն դեր (Դեյ-Լյուիս) կատեգորիաներում։ Քննադատները առանձնացրել են նաև Սալի Ֆիլդի և Թոմի Լի Ջոնսին և նրանց հավանական անվանակարգերը Օսկարում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Линкольн» и «Охотники на гангстеров» (видео)
  • Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 2012-09-15 Wayback Machine
  • «Линкольн»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:

Text submitted to CC-BY-SA license. Source: Լինքոլն (ֆիլմ) by Wikipedia (Historical)


INVESTIGATION