Aller au contenu principal

Պարոն, վերադարձեք


Պարոն, վերադարձեք


Պարոն, վերադարձեք (հանգըլ․ 돌아와요 아저씨, RR. Dorawayo Ajeossi), 2016 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որտեղ խաղացել են Ռեյնը, Օ Յոն Սոնը, Կիմ Ին Կուոն, Կիմ Սու Րոն, Լի Մին Ջոնը, Լի Հա Նուին, Չոի Յոն Ուոնգը և Յուն Պակը։ Այն նկարահանվել է 2002 թվականին հրատարակված Ցուբեկիամայի 7 օրերը վեպի հիման վրա, որի հեղինակը Ջիո Ասադան է ։ Այն հեռարձակվել է SBS-ի կողմից 2016 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի 14-ը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21։55-ին, 16 Էպիզոդով։

Սյուժե

Կիմ Յոն Սուն (Կիմ Ին Կուոն) Սինջինի խանութ սրահում կանանց հագուստի բաժնի վարիչն է։ Նա և իր կինը Սին Դե Հեն միմյանց հետ ժամանակ չեն կարողանում անցկացնել, երկար աշխատաժամերի պատճառով։ Արտաժամյա աշխատանքի ժամանակ նա ընկնում է տանիքից և մահանում։ Այն ընկերությունը որտեղ նա աշխատում էր, իր մահվան մասին գրում է իբր թե նա ինքնասպան է եղել, որպեսզի ընկերությանը մեղավոր չճանաչեն։

Հան Գի Տակ (Կիմ Սու Րոն) նախկին գանգսթեր, որը մի ռեստորանի ղեկավար է։ Նա երկար տարիներ սիրել է դերասանուհի Սոնգ Յի Յոնին (Լի Հա Նուի), բայց նա միշտ հեռացել է Գի Տակի կյանքից։ Նրա նախկին ամուսինը Չա Ջի Գուկը (Չոի Յոն Ուոնգ) ստեղծեց սկանդալ որպեսզի ետ վերադարձնի իր երեխային, սպառնալով Յի Յոնին։ ԳԻ Տակը ավտովարի է ենթարկվում և մահանում նույն ժամանակ, ինչպես Յոն Սուն։

Նրանք երկուսն էլ մահացել էին սակայն երկուսն էլ զգում էին, որ պետք է վերադառնան։ Յոն Սուն պիտի հաշտվեր իր կնոջ հետ և ապացուցեր, որ ինքնասպան չի եղել, իսկ Գի Տակը պիտի պաշտպաներ Յի Յոնին։ Նրանք վերադառնում են կյանք երկու ամսով նոր մարմիններով, Յոն Սուն գեղեցիկ երիտասարդ Լի Հա Ջունի մարմնում իսկ հան կիտակ երիտասարդ կին Հան Հոն Նանի մարմնում։ սակայն նրանք պիտի հետևեն 3 կանոնների։

1 Նրանք չեն կարող բացահայտել իրենց իսկական ինքնությունը

2 Վրեժխնդրությունը արգելվում է

3 Նրանք չեն կարող զբաղվել մարդկային գործերով

Եթե այդ կանոներից մեկը խախտեին ապա նրան գոյությունը կջնջվեր։

Դերեր

Գլխավոր դերեր

  • Ռեյն - Լի Հե Ջունի դերում

Մի գեղեցիկ երիտասարդ։ Լի Հե Ջունը Կիմ Յոն Սուի վերամարմնավորումն է։

  • Օ Յոն Սո - Հան Հոն Նան դերում

Մի գեղեցիկ երիասարդ կին։ Հան Հոն Նանը Հան Գի Տակի վերամարմնավորումն է։

  • Կիմ Ին Կուոն - Կիմ Յոն Սուի դերում

Սին Դե Հեի ամուսինը։ Սինջինի խանութ սրահում կանանց հագուստի բաժնի վարիչն է։ նրա մահից հետո նա վերամարմնավորվեց ԼԻ Հե Ջունի մեջ։

  • Կիմ Սու Րո - Հան Գի Տակի դերում

Նախկին գանգսթեր, ով մի ռեստորանի ղեկավար է։ Նա սիրում է դերասանուհի Սոն Յի Յոնին։ Իր Մահից հետո նա վերամարմնավորվեց Հան Հոն Նանի մեջ։ Նա Սին Դե Հեի կորած եղբայր է։

  • Լի Մին Ջոն - Սին Դե Հեի դերում

Կիմ Յոն Սուի կինը։ Ջոն Ջի Հունի նախկին ընկերուհին։ Ամուսնու մահից հետո նա աշխատանքի է անցնում Սինջին խանութում։ Նա Հան Գի Տակի Կորած քույրն է։

  • Լի Հա Նուի - Սոն Յի Յոնի դերում

Հայտնի դերասանուհի,ով սկանդալից հետո պաըքարում էր հաըտնիության համար։ Նրան էր սիրահարված Հան Գի Տակը։

  • Յուն Պակ - Ջոն Ջի Հունի դերում

Նա Սին Դե Հեի նախկին ընկերն էր Կիմ Հաննայի կենսաբանական Հայրը։ Աշխատել է Կիմ Յոն Սուի հետ։ Յոն Սուի մահից հետո նա դարձել Սինջին խանութի ղեկավարի օգնական։

  • Չոի Յոն Ուոնգ - Չա Ջի Գուկի դերում

Նա Սինջին հանրախանութի տնօրենն ու Սոն Յի Յոնի նախկին ամուսինն է։

  • Լի Թե Հուան - Չոի Սուն Ջեի դերում

Գի Տակի նախկին գործընկերը՝ որպես գանգստեր և Սոն Յի Յոնի թիկնապահ։

Երկրորդական դերեր

  • Կուակ Դոնգ Յոն - երիտասարդ Հան Գի Տակի դերում
  • Ջի Հե Յուն - երիտասարդ Սոն Յի Յոնի դերում
  • Պակ Ին Հուան - Կիմ Նո Գապի դերում

Կիմ Յոն Սուի հայրը

  • Լի Ռի - Կիմ Հաննայի դերում

Կիմ Յոն Սուի և Սին Դե Հեի դուստրը

  • Օ Դե Հուան - Նա Սոկ Չոլի դերում

Հան Գի Տակի թշնամին։

  • Կան Կի Յոն - Ջիգել Գիլի դերում

Հան Գի Տակի աշխատակիցը ռեստորանում։

  • Ռա Մի Ռեն - Մայայի դերում

Նա աշխատում է Re-Life-ում, վերասկում է Լի Հե Ջունի և Հան Հոն Նանի գործողությունները։

  • Գո Ին Բում - Ջանգ Ջին Գուի դերում

Մեծանուն ղեկավարը ով միշտ գերադասում է Հան Գիտակին Նա Սոկ Չոլից։

  • Ան Սուկ Հուան - Չա ՀԻ Ջանգի դերում

Սունջին ընկերության տնօրենը

  • Օ Նա Ռա - քարտողար Հուանքի\ X-ի դերում (անհայտ լրտես)

Սունջին ընկերության տնօրենի քարտուղար և տարգմանիչ։

  • Պակ ՄԻ Ու - Յու Հյոկի դերում

Մոդել ով օգտագործվում է Չա Ջի Գուկի կողմից Սոն Յի Յոննին սկանդալի ենթարկելու համար։

  • Րյու Հուա Յոն - Ուանգ Ջու Յոնի դերում

Երիտասարդ դերասանուհի ով ատում է Սոն Յի Յոնին։

  • Լի Մուն Սիկ - Օդաչուի դերում

Նա ինքնաթիռով իրական Լի Հե Ջունի հետ վթարի է ենթարկվում և որոշ ժամանակ գոյատևում անմարդաբնակ կղզում։

  • Պակ Չուլ Մին - Մա Սանգ Սիկի դերում

Արտադրություն

Սցենարի առաջին ընթերցանությունը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։

Իրական սաունթրեք

OST Մաս 1

OST Մաս 2

OST Մաս 3

OST Մաս 4

OST Մաս 5

Վերջաբան

Վերջում պարզվում է որ Լի Հե Ջունը և նրա օդարուն մնացել են անմարդաբնակ կղզում։ Լի Հե Ջունը գործերովստապ պիտի գնար Սեուլ սակայն վթարի է ենթարկվում։ Այն ներկայացված է 3, 4, 7, 9, 10, 11, 12, 14 և 15 էպիզոդներում։

Վարկանիշեր

Աղյուսակում կապույտ գույնով նշված են ամենացածր րդյունքնքերը, Կարմիր գույնով նշված են ամենաբարձր արդյունքները

Միջազգային հեռարձակում

Ինդոնեզիա, Մալայզիա և Սինգապուր

Հեռուստասերիալը Ինդոնեզիայում, Մալազիայում և Սինգապուրում հեռարձակվել է One վճարովի հեռուստաալիքով, Հարավային Կորեայից 24 ժմ հետո 2016 թվականի փետրվարի 25-ից միչև ապրիլի 15-ը։ Այն հեռարձակվում է նաև Ինդոնեզիայի Rajawali հեռուստաընկերությունը(RTV).

Վիետնամ

Այն հեռարձակվել է Վիետնամում HTV3-ի կողմից 2016 թվականի նոյեմբերի 1-ից։

Միացյալ Նահանգներ

Լոս Անջելեսում այն գեռարձակում է հեռոստաընկերության ասիա-ամերիկական ալիքներով, անգլերեն ենթագրերով, 2016 թվականի մարտի 16-ից։

Մրցանակներ և առաջադրումներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Պարոն, վերադարձեք by Wikipedia (Historical)