Aller au contenu principal

Ուկրաինայի Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարան


Ուկրաինայի Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարան


Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի կարպատյան թանգարան — Թանգարան բաց երկնքի տակ Ուժգորոդ քաղաքում (Ուկրաինա), բաղկացած հնագույն գյուղական ճարտարապետական հուշարձաններից և ժողովրդական արվեստի եւ արհեստների հնագույն և ամենատարածված տեսակների նմուշներից։ Հասցեն. ք.Ուժգորոդ, փ. Կալիտուլնայա, 33/ա։

Այն սկսեց ստեղծվել 1965 թվականից, որը այցելուների համար բացվեց 1970 թ. հունիսին, ընդգրկում է 4 հեկտար տարածք, գտնվում է Ուժգորոդի ամրոցի տարածքում։ Թանգարանում ներկայացված են տեղաբնակների կյանքն ու կենցաղն արտացոլող նմուշներ, ինչպես նաև ռումինացիների ու հոլանդացիների կենցաղին ու պատմությանը վերաբերվող նմուշներ։

Բացօթյա թանգարանում գործում են 7 իջևանատուն, 6 բնակելի շենքեր, եկեղեցի, զանգակատուն, դպրոց, խաղատուն, սրճարան, պանդոկ։

Թանգարանում պահպանվում են ավելի քան 14 հազար ցուցանմուշներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Պրիկարպատյան Ռուսիայի հանրագիտարան. Ուժգորոդ, 2006. էջ 192.

Հղումներ

  • Музеи Украины Արխիվացված 2014-01-19 Wayback Machine
  • Фотографии музея Արխիվացված 2018-03-19 Wayback Machine
  • Екскурсія до закарпатського музею народної архітектури та побуту Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • Официальный сайт Закарпатского музея народной архитектуры и быта http://www.zamnap.org.ua/ Արխիվացված 2014-02-22 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Ուկրաինայի Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարան by Wikipedia (Historical)