Aller au contenu principal

Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա


Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա


Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա (էստ․՝ Tartu Ülikooli Viljandi Kultuuriakadeemia), բարձրագույն ուսումնական հաստատություն Վիլյանդիում (Էստոնիա)։

Պատմություն

1952 թվականին Տալլինում ստեղծվեց Kultuurharidusala Kool դպրոցը (ավելի ուշ՝ Tallinna Kultuurharidustöö Kool), որտեղ սկսեցին պատրաստել մասնագետներ գրադարանային գործի և մշակույթի բնագավառում աշխատելու համար։ 1960-ական թվականներին ուսումնական հաստատությունը տեղափոխվեց Վիլյանդի քաղաք։ 1978 թվականին այն սկսեց կոչվել Viljandi Kultuurikool: 1980 թվականին դպրոցը բուհի կարգավիճակ ստացավ։ 1991 թվականին բուհը կոչվում էր Viljandi Kultuurikolledž, որտեղ ուսուցանում էին ըստ մասնագիտությունների, ներառյալ ժողովրդական երաժշտություն, գեղարվեստական դեկորացիա, լույս և մոնտաժ։ 2003 թվականին բուհը սկսվեց կոչվել Viljandi Kultuuriakadeemia ակադեմիա, իսկ 2005 թվականին այն միացավ Տարտուի համալսարանին և նրա ամբողջական անվանումը դարձավ Տարտուի համալսարանի Վիլյանդի մշակույթի ակադեմիա։

Գործունեություն

  • մշակութային կրթության ֆակուլտետ ( ժամանցի կազմակերպում և մշակույթի կառավարում մասնագիտություններ);
  • կատարողական արվեստի ֆակուլտետ (թատերական արվեստ, պարարվեստ, վիզուալ տեխնոլոգիաներ մասնագիտությամբ);
  • երաժշտության ֆակուլտետ (ավանդական երաժշտություն, ջազ, ձայնային ինժինիրինգ մասնագիտություններ);
  • ֆակուլտետ ժողովրդական արհեստների (ժողովրդական ջուլհակություն, ժողովրդական շինարարություն, ժառանգական արհեստներ մասնագիտություններ)։

Ակադեմիայում սովորում է շուրջ 800 ուսանող։ Կան արտասահմանյան երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Ուսումնական հաստատություն զարգացնում է միջազգային համագործակցությունը այլ բուհերի հետ, մասնավորապես՝ գոյություն ունի ծրագիր Պսկովի պետական մանկավարժական համալսարանի հետ 2015 թվականի մարտին Վիլյանդի մշակույթի ակադեմիայում կայացան 35-րդ միջազգային Հենզենյան օրերին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Официальный сайт (էստոներեն)
  • В Вильянди ждут русских
  • В бывшем хлебокомбинате в Вильянди разместится Вильяндиская академия культуры

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա by Wikipedia (Historical)