Aller au contenu principal

Նապոլեոն II


Նապոլեոն II


Նապոլեոն Ֆրանսուա Շառլ Ժոզեֆ Բոնապարտ (ֆր.՝ Napoléon François Joseph Charles Bonaparte, մարտի 20, 1811(1811-03-20), Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 22, 1832(1832-07-22)[…], Վիեննա, Ավստրիական կայսրություն), Նապոլեոնի և Մարիա-Լուիզա Ավստրիացու որդին։

Կենսագրություն

Վաղ կյանք

Նապոլեոն II-ը ծնվել է Փարիզում 1811 թվականին։ 1814 թվականին, Փարիզի ճակատամարտում պարտվելուց հետո, Նապոլեոն I-ի սպայակազմը նրան ստիպել է հրաժարվել գահից։ Նապոլեոն I-ը ցանկանում էր, որ Նապոլեոն II-ը հաջորդի իրեն, սակայն հաղթող դաշնակիցները չեն համաձայնվել։ Նապոլեոն II-ը և իր մայրն աքսորվել են Ավստրիա, իսկ Նապոլեոն I-ը` Էլբա կղզի։ 1815 թվականին Նապոլեոն I-ը փախուստի է դիմել և վերահաստատվել Ֆրանսիայի գահին, բայց նրան կրկին ստիպում են գահը լքել Վաթերլոոյի ճակատամարտում կրած պարտությունից հետո։

Ֆրանսիայի կայսր

Նապոլեոն I-ի կողմնակիցները Նապոլեոն II-ին Ֆրանսիայի կայսր են հռչակել 1815 թվականի հունիսի վերջին, սակայն հուլիսի 7-ին Փարիզ դաշնակիցների մուտքը վերջ է դրել նապոլեոնիստների ջանքերին։

Կյանքն Ավստրիայում

Նապոլեոն II-ն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ավստրիայում, որտեղ նա հայտնի էր որպես Ֆրանց։ Նա 7 տարեկանում դարձել է Ռայխշթադթի դուքսը, իսկ 12 տարեկանում միացել է ավստրիական բանակին։

Նապոլեոնը մտերիմ հարաբերություններ ուներ Բավարիայի իշխանուհի Սոֆիայի հետ։ Կարծիք կա, որ նա Սոֆիայի որդու` Մեքսիկայի ապագա կայսր Մաքսիմիլիան Առաջինի հայրն է, բայց այդ վարկածը խստորեն ժխտվում է պատմաբանների կողմից։

Մահ

Նապոլեոնը մահացել է թոքախտից, 1832 թվականի հուլիսի 22-ին։

Մասունքներ

1940 թվականին Ադոլֆ Հիտլերը նրա մնացորդները Վիեննայից տեղափոխել է Փարիզի հաշմանդամների տան գերեզմանոց։ Նրա մնացորդները որոշ ժամանակ թաղված են եղել իր հոր կողքին, բայց հետո դրանք տեղափոխել են ներքևում գտնվող եկեղեցի։

Հիշատակ

  • Նապոլեոն II-ը նաև հայտնի էր որպես Արծվիկ (L'Aiglon): Էդմոն Ռոստանը նրա կյանքի մասին գրել է L'Aiglon պիեսը։
  • Սերբ կոմպոզիտոր Պետառ Ստոյանովիչը 1920-ական թվականներին գրել է օպերետ` նվիրված Նապոլեոն II-ին։
  • Արթուր Հոնեգերը և Ժակ Իբերը գրել են L'Aiglon օպերան, որի պրեմիերան տեղի է ունեցել 1937-ին։
  • Լրագրող Անրի Ռոշֆորը կատակել է, թե Նապոլեոն II-ը, երբևէ չղեկավարելով, դարձել է Ֆրանսիայի լավագույն ղեկավարը, քանի որ նա որևէ պատերազմ, հարկեր կամ բռնապետություն չի բերել։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Welschinger, Le roi de Rome, 1811-32, (Paris, 1897)
  • Wertheimer, The Duke of Reichstadt, (London, 1905)

Text submitted to CC-BY-SA license. Source: Նապոլեոն II by Wikipedia (Historical)