Aller au contenu principal

Երևանի ավագանու ընտրություններ 2018


Երևանի ավագանու ընտրություններ 2018


Երևանի ավագանու ընտրություններ 2018, Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրությունները, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով։ Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է։ Ընտրությունների արդյունքում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։

Մասնակիցներ

Ընտրություններին մասնակցել են 12 քաղաքական սուբյեկտ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք։ Ավագանու 65 տեղի համար հայտ էր ներկայացրել 979 թեկնածու։

Դաշինքներ

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցած դաշինքների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները․

  • «Երևանի հանրություն» դաշինք, Անահիտ Թարխանյան,
  • «Լույս» դաշինք, Արտակ Զեյնալյան,
  • «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, Հայկ Մարության,
  • «Երևանցիներ» դաշինք, Արարատ Զուրաբյան։

Կուսակցություններ

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցած կուսակցությունների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները.

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Նաիրա Զոհրաբյան,
  • «Երկիր ծիրանի» կուսակցություն, Զարուհի Փոստանջյան,
  • «Ժառանգություն» կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյան
  • «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, Մանուել Գասպարյան,
  • Հայ հեղափոխական դաշնակցություն, Միքայել Մանուկյան,
  • «Հայք կամ Հայկազուններ», Գևորգ Հովսեփյան,
  • Ռեֆորմիստների կուսակցություն, Արտակ Դավթյան,
  • «Օրինաց երկիր» կուսակցություն, Մհեր Շահգելդյան։

Արդյունքներ


Ընտրակարգ

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքապետի թեկնածուի համար։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6% կուսակցությունների համար և 8% կուսակցությունների դաշինքների համար)։

Նախընտրական իրադարձություններ

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց սեպտեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Երևանի ավագանու ընտրություններ 2018 by Wikipedia (Historical)


ghbass