Aller au contenu principal

Դևիդ Էյեր


Դևիդ Էյեր


Դևիդ Այեր (անգլ.՝ David Ayer, հունվարի 18, 1968(1968-01-18), Շամփեյն, Իլինոյս), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Գրել է «Մարզման օր» (2001 թ.) և «Ֆորսաժ» (2001 թ.) ֆիլմերի սցենարները։ Եղել է «Դաժան ժամանակներ» (2005 թ.), «Փողոցի թագավորները» (2008 թ.), «Սաբոտաժ» (2014 թ.), «Ցասում» (2014 թ.), «Ինքնասպանների ջոկատ» (2017 թ.) և «Պայծառ» (2017 թ.) ֆիլմերի ռեժիսորը։

Վաղ կյանք

Էյերը ծնվել է 1968 թվականի հունվարի 18֊ին Իլինոյս նահանգի Շամփեյն քաղաքում։ Այն բանից հետո, երբ նրա ծնողները նրան դեռահաս տարիքում դուրս են վռնդել տանից, նա մեծացել է Մինեսոտա նահանգի Բլումինգթոն և Մերիլենդ նահանգի Բաթեստա քաղաքներում։ Էյերը ապրել է իր զարմիկի հետ՝ Լոս Անջելեսում։

Կարիերա

Էյերը եղել է «Ֆորսաժ» ֆիլմի սցենարիստներից մեկը։ Նա գրել է «Մուգ կապույտ» և «Մարզման օրը» ֆիլմերի սցենարները։ Էյերը պայմանագիր էր ստորագրել «S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին» ֆիլմի սցենարը գրելու համար։ Ֆիլմը թողարկվել է 2003 թվականին, իսկ ռեժիսորը եղել է Քլարկ Ջոնսոնը։

Էյերի ռեժիսորային կարիերայի առաջին ֆիլմը եղել է «Դաժան ժամանակներ» ֆիլմը։ Հետագայում նա եղել է «Փողոցի թագավորները» ֆիլմի ռեժիսորը, որը թողարկվել է 2008 թվականին։ նա եղել է «Պարեկ» ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը։ Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսում ապրող երկու ոստիկանների ամենօրյա կյանքի մասին, որոնց մարմնավորում են Ջեյք Ջիլենհոլը և Մայքլ Պենյան։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի աշնանը և ունեցել է ֆինանսական և քննադատական հաջողություն։ Ռոջեր Էբերթը այն համարել է 2012 թվականի չորրորդ լավագույն ֆիլմը։ Նրա հաջորդ ֆիլմը եղել է «Սաբոտաժ» թրիլերը, որի գլխավոր դերակատարը Առնոլդ Շվարցենեգեր է։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի մարտի 28-ին։ Նա գրել է սցենար և հանդիսացել է որպես ռեժիսոր «Ցասում» ֆիլմի համար։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին և հիմնական դերակատարներն են Բրեդ Փիթը, Շայա Լեբաֆ և Լոգան Լերմանը։

Էյերը եղել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը, որը թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 5֊ին։ Ֆիլմը հիմնական ստացել է բացասական ակնարկներ, սակայն ունեցել է ֆինանսական հաջողություն։

Էյերը նաև եղել է «Պայծառ» ֆիլմի ռեժիսորը, որի հիմնական դերակատարներն են Ուիլ Սմիթը և Ջոել Էդգետոնը։ Ֆիլմի սցենարի նախնական տարբերակը գրել է Մաքս Լենդիսը, իսկ Էյերը այն վերագրել է։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 22֊ին Netflix֊ի կողմից։ 2018 թվականին Netflix֊ը հայտարարել է, որ լինելու է ֆիլմի երկրորդ մասը։

2016 թվականի դեկտեմբերի 13֊ին Դևիդ Էյերը նշանակվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սպին֊օֆֆ «Գոթեմ Սիթիի սիրենները» ֆիլմի ռեժիսոր։ Մարգո Ռոբին կրկնելու է իր դերը, որպես Հարլի Քուին։

2018 թվականի հունիսին հայտարարվեց, որ Էյերը լինելու է «Հարկ հավաքողը» ֆիլմի ռեժիսորը, որի հիմնական դերակատարներն են լինելու Շայա Լեբաֆը, Բոբո Սոթոն, Չելսի Ռենդոնը, Ցինտիա Սերմոնան։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Դևիդ Էյեր by Wikipedia (Historical)


INVESTIGATION