Aller au contenu principal

Yelawolf


Yelawolf


Մայքլ Ուայն Էտնա (անգլ.՝ Michael Wayne Atha, դեկտեմբերի 30, 1979(1979-12-30), Gadsden, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, ավելի հայտնի է Yelawolf մականունով։ Պայմանագրեր է ունեցել Shady Records և Interscope Records ձայնագրման լեյբլների հետ։

Կենսագրություն

Մայքլը ծնվել է Գադսդենում (Ալաբամա), նրա երակներով հոսում է եվրոպացու և հնդական չերոկի ցեղի արյունը։ Ծնողները բաժանվել են և նա մնացել է մոր հետ՝ փոխելով բազմաթիվ դպրոցներ։ Ընտանիքը անընդհատ տեղափոխվում էր, այդ իսկ պատճառով Yelawolf-ն ապրել է Լուիզիանայում, Ատլանտայում, Նեշվիլում, ինչպես նաև Կալիֆոռնիայում, բայց իր իրական հայրենիքը ռեփերը համարում է Գադսենը, որտեղ նա ընտանիքով վերադարձել էր երկար ճամփորդությունից հետո։

Ինչպես յուրաքանչքուր դեռահաս, այնպես էլ Yelawolf-ը մոլեգնում էր դառնալ պրոֆեսիոնալ սկեյթբորդիստ։ Նա իր թմի հետ երթևեկում էր քաղաքներով։ Սակայն Մայքլը որոշում է զբաղվել երաժշտությամբ։ Հիմա նա արդեն ունի պայմանագիր Shady Records-ի հետ և հաջողակ ալբոմ, բայց առաջ նա անծանոթ քաղաքում նույնիս ապրելու տեղ չուներ։

Կարիերա

2005 թվականին նա մասնակցել է Միսի Էլիոթի հետ «The Road to Stardom» հեռուստահաղորդմանը։ 2010 թվականին Exclaim! կանադական երաժշտական վեբ կայքի հարցազրույցում ասել է, որ հիփ-հոփ առաջխաղացմանն իրեն ոգեշնչում է André 3000-ը ամերիկական OutKast ռեփ դուետից։

2007 թվականին Yelawolf-ը ստորագրեց պայմանագիր Columbia Records-ի հետ և ձայնագրեց Fearin' And Loathin' In Smalltown, U.S.A. ալբոմը, բայց ալբոմը չի թողարկվել և նույն տարի նա դուրս է գալիս լեյբլից։ 2010 թվականին նա ստացել էր հրավեր Friday Night At St.Andrews-ից (D-12-Bizarre խմբի անդամների ալբոմ), հայտնվել Big Boi, Paul Wall և Juelz Santana ալբոմներում։ Նրա միքսթեյփը՝ Trunk Muzik 0-60-ը եղել է նրա առաջին ծրագիրը, որը ձայնագրման լեյբլի հետ, և թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին Ghet-O-Vision Entertainment և Interscope Records-ի նշանով։

2011 թվականի մարտին «XXL» հայտնի ամսագրի կազմին հայտվեց նա Էմինեմի և այլ Shady Records 2.0-ի նոր դեմքերի, ամերիկական անդերգրաունդ ռեփ գրուպայի՝ Slaughterhouse-ի հետ։ 2011 թվականի նոյեմբերի 21-ին նրա առաջին ստուդիական ալբոմը՝ Radioactive-ը հայտնվեց վաճառակետերում։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • Creek Water (2005 թվական)
  • Fearin' And Loathin' In Smalltown, U.S.A. (2007 թվական) (Չի թողարկվել)
  • Radioactive (2011 թվական)
  • Love Story (2015 թվական)
  • Trial By Fire (2017 թվական)

EP

  • Arena Rap (2008 թվական)
  • Trunk Muzik 0-60 (2010 թվական)

Միասնական ալբոմներ

  • The Slumdon Bridge EP (Էդ Շիրանի հետ միասին) (2012 թվական)
  • Psycho White (Psycho White EP (Տրևիս Բարկերի հետ միասին) (2012 թվական)
  • Black Fall EP (DJ Paul-ի հետ միասին) (2013 թվական)
  • Hotel (Jim Jonsin-ի հետ միասին) (2016 թվական)
  • Country Cousins (Big K.R.I.T.-ի հետ միասին) (2016—2017թվականներ)
  • Whiskey Boys (Rittz թվականներ) (2016—2017 թվականներ)
  • Միասնական ծրագիր Bones Owens և DJ Klever հետ միասին (2016—2017 թվականներ)
  • Psycho White 2 (Տրևիս Բարկերի հետ ) (2016—2017 թվականներ)
  • Միասնական ծրագիր Մերիլին Մենսոնի հետ (2016—2017 թվականներ)

Микстейпы

  • Piss’n in a Barrel of Bee’z (2005 թվական)
  • Ball of Flames: The Ballad of Slick Rick E. Bobby (2007 թվական)
  • Stereo (2008 թվական)
  • Trunk Muzik (2010 թվական)
  • Heart of Dixie (2012 թվական)
  • Trunk Muzik Returns (2013 թվական)

Սոլո սինգլներ

Հրավիրվածն կատարումներ (միասնական երգեր)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Official website
  • Yelawolf AllMusic կայքում
  • Billboard.com

Text submitted to CC-BY-SA license. Source: Yelawolf by Wikipedia (Historical)



ghbass