Aller au contenu principal

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բերեժանի)


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բերեժանի)


Բերեժանիի հայկական եկեղեցի, Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Բերեժանի քաղաքում գտնվող եկեղեցին է։ 18-րդ դարում կառուցված, բարոկկո ոճի շինություն է։

Պատմություն

1682 թվականին Բերեժանիում 133 ռուսական և լեհական, 55 հրեական ընտանիքների հետ համատեղ 10 հայկական ընտանիք է ապրել։ Բնակչության քանակական կազմը ծայրամասերի բնակիչներով չի գերազանցել 2300 մարդ։ Այդ ժամանակ քաղաքում հայկական ազդեցությունը աննշան է եղել։ Արդեն 1709 թվականին քաղաքում ավելի քան 300 առևտրական տներ են եղել, որոնցից 17-ը հայերի]: Հայերի դերը քաղաքում աճել է, սոցիալական կարգավիճակը ամրապնդվել։ Ադամ Միկոլայ Սենյավսկին 1710 թվականին սեփական եկեղեցի կառուցելու և առաննձին ծխական համայնք կազմելու համար հող է հատկացրել։ Նույն թվականին կառուցել են փայտե եկեղեցի։

1750 թվականին եկեղեցին տուժել և լուրջ վնասվել էր, հիմնականում բնական գործոններից (անձրեւ, ձյուն, քամի) և աստիճանաբար քանդվել. Այնուհետև որոշեցվել է նույն տեղում նոր տաճար կառուցել։ Տեր հայրապետ հայր Դեոդատ Գորբաչը՝ իր նախաձեռնությամբ և հաշվին, 1746 թվականին սկսել է նոր հայկական եկեղեցու շինարարությունը, որը տևել է 18 տարի։ 1791 եկեղեցին օծել է Լվովի հայ արքեպիսկոպոս Հակոբ Թումանովիչը։ Եկեղեցին օծվել է պատիվ Սուրբ Գրիգորի, նրա անունն է կրել եկեղեցու եզրային բեմերից մեկը, մյուսը կրել է սուրբ Աննայի անունը, իսկ գլխավոր բեմը նվիրված է եղել Սուրբ կույս Մարիամի անարատ հղությանը։ Եկեղեցին գմբեթով, եզրատված կառույց էր, որն ուներ ուշ բարոկկոյի արտահայտիչ հատկանիշներ։ Տանիքը երկկողմանի է, պսակված արձանագրությամբ։ Շենքի գմբեթը սալիկապատված է։ Շենքի ճակատին նկարված էր Սուրբ Գրիգորը, 20-րդ դարի սկզբին այն փոխարինվել է Մարիամ Աստվածածնի պատկերով։ Եկեղեցու ներքին հարդարանքից պահպանվել են սուրբ Դոմինիկի, Հովսեփի, Նիկողոսի, Ստանիսլավի և Ֆրանցիսկոսի բարձրադիր պատկերները և որոշ որմնանկարներ։ Շենքի հիմնական ճակատը, նայում է դեպի արևելք։ Եկեղեցին ցանկապատված է մեծ պատով, որը հրակնատներ ունի և կազմել է քաղաքի պաշտպանական գծի մի հատվածը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Czernecki J. Brzeżany: pamiątki i wspomnienia. — Lwów, nakładem Towarzystwa nauczycieli szkół wyższych, 1905. — 110 s. (լեհ.)
  • Ks. Isakowicz-Zaleski Т. Arcybiskup ormiański Samuel Cyryl Stefanowicz (1755-1858) // Słownik biograficzny księży ormiańskokatolickich i księży rzymskokatolickich pochodzenia ormiańskiego w Polsce w latach 1700-2000. — Kraków: Ormiańskie Towarzystwo Kulturalne, 2001. (լեհ.)
  • Kuś J. Życie i działalność śp. arcybiskupa d-ra Józefa Teodorowicza. — Kraków, 1952. (լեհ.)
  • Maciszewski М. Brzeżany w czasach Rzeczypospolitej Polskiej: monografia historyczna. — Brody: Skład Głowny w Księgarnie Feliksa Westa, 1910. — 223 s. (լեհ.)
  • Wiszniewski S. Brzeżany: 1530—1930. — Brzeżany, 1930. — 120 s. (լեհ.)
  • Wiszniewski S. Przewodnik po Brzeżanach i okolicy. — Brzeżany, 1937. — 168 s. (լեհ.)
  • Wskazówska do utrzymywania kościołów, cerkwi i przechowanych tamże zabytków przeszłości, opracowana przez prof. Wł. Luszczkiewicza, pod kierunkiem Oddziału sztuk i archeologii w Towarzystwie naukowego krakowskiego. — Kraków, 1869. (լեհ.)
  • Wojewódstwo Tarnopolskie. — Tarnopol: Komitet Wojewódzkiej Wystawy Rolniczej i Regionalnej, 1931. (լեհ.)


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բերեժանի) by Wikipedia (Historical)


INVESTIGATION