Aller au contenu principal

Վիթվիլ (Վիրջինիա)


Վիթվիլ (Վիրջինիա)


Վիթվիլ, քաղաք, ինչպես նաև ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիթ վարչական շրջանի կենտրոնը։ Այն անվանակոչվել է ի պատիվ Ջորջ Վիթի, ով եղել է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տակ ստորագրողը և Թոմաս Ջեֆերսոնի ուսուցիչը։ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վիթվիլի բնակչության թիվը կազմել է 8,211 մարդ։ Միջպետական 71 և 81 մայրուղիները կառուցվել են քաղաքի ճանապարհներին կից, որպեսզի ճանապարհորդներին ապահովեն հարմար խաչմերուկներով։

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Վիթվիլն ուներ ռազմավարական կարևորություն։ Այն հարձակման է ենթարկվել 1863 թվականին Թոլանդի և 1865 թվականին Սթոունմենի գրոհների ժամանակ։ Քաղաքը Էդիթ Բոլինգ Վիլսոնի ծննդավայրն է, ով եղել է նախագահ Վուդրո Վիլսոնի երկրորդ կինը։

Պատմություն

Վիթ վարչական շրջանը ստեղծվել է 1789 թվականին և անվանվել ի պատիվ Ջորջ Վիթի, ով եղել է «Ամերիկյան իրավագիտության նախահայրը» և վավերացրել է ԱՄՆ անկախության հռչակագիրը։ 1790 թվականի մայիսին Քրիս Սիմրմենը նվիրաբերել է 90 ակր հող, և Ջոն Դեյվիսի նվիրաբերած 10 ակրի հետ միասին հիմնադրվել է քաղաք և վարչական կենտրոն։ Նույն տարվա նոյեմբերին Ռոբերտ Ադամսը ավարտում է քաղաքի շինարարական հետազոտությունները։ Քաղաքը դեռևս չուներ պաշտոնական անվանում, բայց հայտնի էր որպես Վիթ շրջանի դատական կենտրոն։

Երկու տարի անց՝ 1792 թվականի հոկտեմբերին, քաղաքը պաշտոնապես անվանվում է հայտնի տեղաբնակ Ջեսսի Էվանսի անունով։ 1839 թվականի կործանարար հրդեհից հետո, քաղաքը վերանվանվում է Վիթվիլ։ Այդ ժամանակ այն ուներ մոտ 500 բնակիչ։

Վերակառուցման շրջանից հետո մեծ թվով սպիտակամորթներ միացան նահանգի բնակիչներին, որպեսզի հաստատեն սպիտակամորթերի վերադասումը և Ջիմ Քրաուի սահմանած կանոնները, որոնք շարունակվում էին կրառվել մինչև XX դարը։ 1926 թվականին Վիրջինիայում վերջին անգամ Լինչի դատաստանին ենթարկվեց Աֆրո-ամերիկացի Ռեյմոնդ Բըրդը, ով սպիտակամորթների մեծ խմբի կողմից հանվեց բանտից, այն բանից հետո, երբ ձերբակալվել էր սպիտակամորթ կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու պատճառով։ Կրակոցով սպանելուց հետո նրա մարմինը կապեցին բեռնատարից և մղոններով քարշ տալուց հետո կախեցին դատարանի ճանապարհին մի ծառից։ Սկզբում նա մեղադրվում էր Մինի Գրաբբի` իր գործատուի աղջկա բռնաբարման մեջ, սակայն Մինին պնդում էր, որ իրենց հարաբերությունները փոխհամաձայնեցված էին և ծնունդ տվեց նրա որդուն։ Համայնքը հրաժարվում էր ընդունել դա և երեք ամիս անց սպանեց նրան։ Այս իրադարձությունը լուսաբանվեց և առաջ բերեց ազգային վրդովմունքի։

Բըրդի մահը ճեպազդակ հանդիսացավ, որ 1928 թվականին Վիրջինիայում ընդունվի ինքնադատաստանի վերացման օրենքը։ Դրան մեծապես ազդեց նաև Լուիզ Ջաֆֆեի քարոզարշավը, ով Նորֆոկ Վիրջինիան-Փայլըթ թերթի խմբագիրն էր։ Նրան աջակցում էր նաև նահանգապետ Հարրի Ֆլադ Բըրդը, ով ջանք չէր խնայում իր նախագծերով զարկ տալ նոր բիզնեսների զարգացմանը նահանգում։

Աշխարհագրություն

Վիթվիլը տեղակայված է 36°56′52″ հս․ լ. 81°05′13″ ամ. ե. (36.947679, −81.086955).։ Համաձայն ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի՝ քաղաքն զբաղեցնում է 37 քառակուսի կիլոմետր տարածք, որի 0,1 %֊ը ջրային տարածք է։ Տեղակայված լինելով Միացյալ Նահանգների մայրուղիների, 77, 81 միջպետական ճանապարհների խաչմերուկում և Բլու Ռիջ լեռան ստորոտին՝ Վիթվիլը հայտնի է որպես Հարավարևմտյան Վիրջինիայի կենտրոն կամ Բլու Ռիջ լեռան խաչմերուկ։

Կլիմա

Ծովի մակարդակից բարձր դիրքի շնորհիվ ունի և՛ ծովային, և՛ խոնավ ցամաքային կլիմա։ Ամռանը տաք է և խոնավ, չնայած համեմատաբար զով են նահանգի մյուս ավելի ցածրադիր գտնվող վայրերը։

Մեդիա

WYVE 1280 AM դոմենը վավերացվել է 1949 թվականին։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Fussell, Fred C. (2003). Blue Ridge Music Trails: Finding a Place in the Circle. North Carolina Folklife Institute. 080785459X.

Արտաքին հղումներ

  • Visit Wytheville (Visitor's guide, history, and other resources)

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիթվիլ (Վիրջինիա) by Wikipedia (Historical)


PEUGEOT 205