Aller au contenu principal

Տանը գտնվող թզուկները


Տանը գտնվող թզուկները


«Տանը գտնվող թզուկները» (անգլ.՝ Gnome Alone), ռեժիսոր Պիտեր Լեպենիոտիսի («Իրական սկյուռ») և պրոդյուսեր Ջոն Վիլյամսի («Շրեկ», «Շրեկ 2») լիամետրաժ անիմացիոն կատակերգական ֆիլմը։ Սյուժեի առանցքում աշակերտուհի Խլոյան է, որը բացահայտում է, որ իրենց նոր տան այգու թզուկները բոլորովին էլ այն չեն, որ թվում են։

Պրեմիերան տեղի է ունեցել Հունաստանում 2017 թվականի նոյեմբերի 2-ին։

Սյուժե

Տեղափոխվելով հին առանձնատուն՝ ոչ ոք չնույնիսկ չի կասկածում, որ այդ մեծ տանը թաքնված են «փոքրիկ» գաղտնիքներ։ Այգու թզուկները, որոնք ապրում էին այդտեղ, դարեր շարունակ աշխարհը պաշտպանել են չար տրոգներից։ Մարդկանց ոչ մի ընտրություն չի մնում. նրանք պետք է միավորվեն մեծ ճակատամարտի համար…։

Արտադրություն

«Տանը գտնվող թզուկները» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի արտադրությունը սկսվել է Մոնրեալի Cinesite ստուդիայում՝ Պետեր Լեպենիոտիսի գլխավորությամբ։ Մուլտֆիլմն ստեղծողները Ռոբերտ Մորլենդը, Ջարեդ Միկա Հերմանը և Կայլ Նյումանն են։ Ֆիլմի սցենարը գրել են Մայքլ Շվարցը և Զինա Զաֆլոուն։ Հնչունավորող դերասանները (մուլտֆիլմի բնօրինակում) Բեքի Ջին, Թարա Սթրոնգը, Ջոշ Պեկը, Դևիդ Կոկները, Ջիմ Քամինգսը, Օլիվիա Հոլթը, Մեդիսոն Դե Լա Գարզան, Դի Բրեդլի Բեյկերը, Կառլոս Ալազրակին, Ջորջ Լոպես և ուրիշներն են։ Կատակերգության պրոդյուսերը եղել են Ջոն Հ. Վիլյամը և նրա 3QU Media ընկերությունը, որը նաև ֆինանսավորել է ֆիլմի ստեղծումը։ Անիմացիոն ֆիլմի տարածման իրավունքները պատկանում են Smith Global Media ընկերությանը։

Դերերի հնչյունավորում

Ֆիլմի հնչյունավորել են հետևյալ դերասանները.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Տանը գտնվող թզուկները(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Տանը գտնվող թզուկները by Wikipedia (Historical)