Aller au contenu principal

Կամ թռչուն է, կամ էլ գազան


Կամ թռչուն է, կամ էլ գազան


«Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1984 թվականին ռեժիսոր Վլադիմիր Պեկարի կողմից մոնղոլական հեքիաթի մոտիվներով։

Սյուժե

Մուլտֆիլմի գործողություններն սկսում են նրանից, որ թռչունների արքան՝ հպարտ ու քաջ արծիվը, մի անգամ հավաքում է իր բոլոր ենթականերին ու նրանց տալիս արտասովոր մի առաջադրանք։ Քանի որ երկարատև ու ձնառատ ձմռան ընթացքում երբեմնի երկնագույն երկինքը հասցրել էր խամրել՝ կորցնելով իր դյութիչ գույնը, արծիվն իր փետրավոր ընկերների օգնությամբ որոշում է շտկել իրավիճակը և մինչև գարնան գալը վերադարձնել երկնքի գեղեցիկ զմրուխտագույնը։ Յուրաքանչյուր թռչունի հանձնարարվում է բերել մեկական երկնագույն կտոր։ Սակայն չղջիկը խուսափում է այդ աշխատանքը կատարելուց՝ պատճառաբանելով, թե ինքը բոլորովին էլ թռչուն չէ, այլ ամենաիսկական գազան։ Նույնպիսի պատճառաբանություն նա ներկայացնում է նաև գազաններին, որպեսզի չմասնակցի նրանց աշխատանքին։ Երբ թռչուններն ու գազաններն սկսում են տոնակատարությունը, չղջիկը չի կարողանում մասնակցել ոչ մեկին, ոչ էլ մյուսին, որովհետև ո՛չ թռչուն է, ո՛չ գազան։ Այդ պատճառով էլ չղջիկը, վտարվելով բոլորից, սկսում է միայնակ ապրել մութ ու խաղաղ քարանձավում։

Ստեղծողներ

  • Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Վերաթողարկում

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Թռչնակներ» (ռուս.՝ «Птички»), Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины», 1968), «Երեք պինգվին» (ռուս.՝ «Три пингвина», 1961), «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь», 1983), «Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?», 1955), «Բազեի երգը» (ռուս.՝ «Песня о соколе», 1967), «Շվիկի ու թռչնակի մասին» (ռուս.՝ «Про дудочку и птичку», 1977), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь», 1984), «Սիրահարկոտ ագռավը» (ռուս.՝ «Влюбчивая ворона», 1988), «Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски», 1964)։
  • «Мышка-норушка», Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Սպիտակ մորթի» (ռուս.՝ «Белая шкурка», 1968), «Մուկն ու ուղտը» (ռուս.՝ «Мышь и верблюд», 1987), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (1984), «Պարծենկոտ մուկը» (ռուս.՝ «Хвастливый мышонок», 1983), «Պիկ մկնիկը» (ռուս.՝ «Мышонок Пик», 1978), «Այն մասին, թե ինչպես թզուկը հեռացավ տնից և...» (ռուս.՝ «О том, как гном покинул дом», 1976), «Մկնիկն ու կարմիր արևը» (ռուս.՝ «Мышонок и красное солнышко», 1986), «Կախարդական զանգակը» (ռուս.՝ «Чудесный колокольчик», 1949)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Энциклопедия отечественной мультипликации (авт. Сергей Капков, «Алгоритм», 2006).

Text submitted to CC-BY-SA license. Source: Կամ թռչուն է, կամ էլ գազան by Wikipedia (Historical)