Aller au contenu principal

Դեյվիդ Ռոբինսոն


Դեյվիդ Ռոբինսոն


Դևիդ Մորիս Ռոբինսոն (անգլ.՝ David Maurice Robinson, օգոստոսի 6, 1965(1965-08-06), Քի Ուեսթ, Մոնրո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որն իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի կազմում, որի կողմից ընտրվել է 1987 թվականի NBA դրաֆթի ժամանակ՝ ընդհանուր առաջին համարի ներքո։

Կենսագրություն

Խաղացել է կենտրոնականի դիրքում։ Սովորել է ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում։ 1987 թվականի NBA դրաֆթ ժամանակ ընտրվել է «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո և իր ամբողջ կարիերան անցկացրել է այդ ակումբում (1989-2003)։ Ամառային օլիմպիական խաղերի կրկրնակի չեմպիոն (1992, 1996), կրկնաի NBA չեմպիոն (1999, 2003), 1993/1994 թվակակնների մրցաշրջանի ասոցիացիայի լավագույն դիպուկահար, 1994/1995 թվականների մրցաշրջանի NBA MVP, 10 անգամ ըստ մրցաշրջանի արդյունքների ընգրկվել է սիմվոլիկ հավաքականի կազմում (1991, 1992, 1995 և 1996, առաջին հավաքական, 1994 և 1998, երկրորդ հավաքական, 1990, 1993, 2000 և 2001, առաջին հավաքական), ինչպես նաև ըստ մրցաշրջանի արդյունքների 8 անգամ ընդգրկվել է պաշտպանության սիմվոլիկ հավաքականի կազմում (1991, 1992, 1995 և 1996, առաջին հավաքական, 1990, 1993, 1994 և 1998, երկրորդ հավաքական), «Բոլոր աստղերի» խաղի տասակի մասնակից, 1986 թվականի աշխարհի չեմպիոն, 1988 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Նա մտնում է ասոցիացիայի ամբողջ պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի մեջ։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 987 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 20790 միավոր (21,1 մ/խ), կատարել 10497 անդրադարձ, 2441 փոխանցում, 1388 խլում և 2954 բլոկշոտ։

1994 թվականի փետրվարի 17-ին «Դետրոյթ Փիստոնս» ակումբի դեմ խաղում Ռոնինոնը կատարել է NBA-ի պատմություն չորրորդ կվադրուպլ-դաբլը, որը այժմ համարվում է ասոցիացիայի պատմության վերջին կվադրուպլ-դաբլը։

2009 թվականի սեպտեմբերի 11-ին Ռոբինսոնի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում,, իսկ 2013 թվականին ՖԻԲԱ փառքի սրահում։

NBA կարիերայի ցուցանիշներ

Ամենամյա մրցաշրջան

Փլեյ Օֆ

NBA ռեկորդներ և ցուցանիշներ

Կարիերայի ցուցանիշներ

40 միավորանոց խաղեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Դևիդ Ռոբիսոնի կենսագրությունը
  • Կենսագրությունը ԲԱԱ-ի կայքում
  • Էջը ԲԱԱ-ի կայքում
  • ԲԱԱ-ում ելույթների վիճակագրությունը www.basketball-reference.com կայքում Արխիվացված 2012-04-08 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Դեյվիդ Ռոբինսոն by Wikipedia (Historical)