Aller au contenu principal

Դոմինիկ Ուիլքինս


Դոմինիկ Ուիլքինս


Ժակ Դոմինիկ Ուիլքինս (ֆր.՝ Jacques Dominique Wilkins, հունվարի 12, 1960(1960-01-12), Փարիզ, Ֆրանսիա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հինգ տարբեր ակումբների կազմում։ 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր առաջին համարի ներքո։ Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Ուսանողական կարիերա

Ուիլքինսը ավարտել է Ջորջիայի համալսարանը, որտեղ երեք տարիների ընթացքում խաղացել է «Ջորջիա Բուլդոգս» ակումբի կազմում։ 1982 թվականին ճանաչվել է Հարավ-արևելյան կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։

Պրոֆեսիոնալ կարիերա

Դոմինիկ Ուիլքինսը 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր առաջին համարի ներքո, բայց ակումբի ոչ բավական ֆինանսավորման պատճառով հրաժարվել է հանդես գալ թիմի կազմում։ Դրանից հետո փոխարինվել է «Ատլանտա Հոքս», որի կազմում անցկացրել է տասներկու ոչ լրիվ մրցաշրջան (1982-1994), և մինչ օրս համարվում է ակումբի հավաքած միավորների քանակով առաջնորդ (23 292)։ Հետագայում հանդես է եկել «Լոս Անջելես Կլիպերս» (1994), «Բոստոն Սելտիքս» (1994-1995), «Սան Անտոնիո Սփըրս» (1996-1997) և «Օռլանդո Մեջիք» (1999), ինչպես նաև հունական «Պանատինաիկոս» (1995-1996) և իտալական «Ֆորտիտուդո» (1997-1998) ակումբների կազմում։ Ըստ դեբյուտային մրցաշրջանի արդյունքների ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում։ Բացի դրանից, ըստ մրցաշրջանի արդյունքների 7 անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականների կազմում (1986, առաջին հավաքական, 1987-1988, 1991 և 1993, երկրորդ հավաքական, 1989 և 1994, երրորդ հավաքական), ինչպես նաև 9 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1986-1994)։ 1985-86 թվականների մրցաշրջանին դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացող։ Երկու անգամ դարձել է սլեմ դանքերի մրցույթի հաղթող, որը ընթանում էր NBA ոսկե ուիքենդի շրջանակներում (1985, 1990)։

Ուիլքինսը 1996 թվականին հունական «Պանատինաիկոս»-ի կազմում հաղթել է Եվրալիգան՝ միաժամանակ դառնալով քառորդ եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ Բացի դրանից նա դարձել է Հունաստանի գավաթի հաղթող և նրա ամենաարժեքավոր խաղացողը։

2006 թվականին Ուիլքինսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում։

NBA կարիերայի ցուցանիշներ

Ամենամյա մրցաշրջան

Փլեյ Օֆ

Եվրալիգայի ցուցանիշներ

Մրցանակներ և ձեռքբերումներ

  • NBA Բոլոր աստղեր սլեմ դանք չեմպիոն՝ 1985, 1990։
  • NBA սկսնակների հավաքական՝ 1983։
  • NBA բոլոր աստղերի առաջին հավաքական՝ 1986։
  • NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքական՝ 1987–88, 1991, 1993։
  • NBA բոլոր աստղերի երրորդ հավաքական՝ 1989, 1994։
  • NBA բոլոր աստղերի խաղ։ 1986–94։
  • Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ (2006)։
  • ՖԻԲԱ Եվրալիգա չեմպիոն՝ 1996 (Այժմ որպես Եվրալիգա).
  • Հունաստանի գավաթի հաղթող։ 1996

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Биография Доминика Уилкинса на сайте nba.com (անգլ.)
  • Биография на официальном сайте «Атланта Хокс» (անգլ.)
  • Статистика на сайте www.basketballreference.com (անգլ.)
  • Статистика выступлений в Евролиге (անգլ.)
  • Официальный сайт Доминика Уилкинса (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Դոմինիկ Ուիլքինս by Wikipedia (Historical)



ghbass