Aller au contenu principal

Pray (երգ, Սեմ Սմիթ)


Pray (երգ, Սեմ Սմիթ)


«Pray», անգլիացի երգիչ և երգահան Սեմ Սմիթի երգը։ Գրվել է Սմիթի, Լարենս Դոփսոնի, Դարիլ Փիրսոնի, Թիմբալենդի, Ջոս Վալասքուզի և Ջիմի Նեյփսի կողմից, պրոդյուսերներն են Թիմբալենդը, Նեյփսը և Սթիվ Ֆիթզմորիսը։ Երգը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Capitol Records-ի միջոցով՝ որպես Սմիթի The Thrill of It All (2017) երկրորդ ստուդիական ալբոմի գովազդային սինգլ։ Երգի նոր տարբերակը, որտեղ հանդես է գալիս նաև ռեփեր Logic-ը, թողարկվել է 2018 թվականի մարտի 29-ին՝ որպես The Thrill of It All ալբոմի երրորդ սինգլ։

Բեքգրաունդ

2017 թվականի հոկտեմբերի 4-ին Սմիթը սոցիալական կայքերում հրապարակում է երգի թիզերը՝ հրապարակման ամսաթվի հետ միասին։ Դրանից հետո թվիթել է հետևյալ գրությունը․ «Հույս ունեմ հավանեցիք 'Pray'-ը, կարծում եմ այն կդառնա ձեր ընկերը այն մութ գիշերներին, երբ դուք ձեզ միայնակ և ճնշված կզգաք։ Բոլորիդ սիրում եմ շատ»։ Billboard-ին տված հարցազրույցում նշել է, որ երգի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ Սմիթը, բարեգործական կազմակերպություն War Child-ի հետ գտնվում էր Իրաքում. «Ես հինգ օր անցկացրել եմ Մոսուլում և վերադարձել ճնշված, քանի որ իմացել եմ մի փոքր աշխարհի և ուրիշ մարդկանց ապրելաձևի մասին։ Հիշեցի հանճարեղ Նինա Սիմոնի խոսքերը. շատ կարևոր է կարողանալ պատմել այն ժամանակահատվածի մասին, որտեղ դու ապրում ես։ Ես չեմ արել դա, ես ընդամենը գրել եմ մի փունջ երգեր սիրո մասին։ Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ գրել այն մասին, թե ինչպես բացվեցին իմ աչքերը 25 տարեկան հասակում, ինչ է կատարվում աշխարհի մյուս ծայրին, և որ վերջինս ոչ միշտ է հաճելի»։

Քննադատների արձագանքը

Դանիել Քրեփսը Rolling Stone-ից "Pray"-ը անվանել է «Ավետարանից ոգեշնչված երգ», որը «վերցվել է նոթատետրից, և բարձրաձայնվել Թիմբալենդի բիթի շնորհիվ»։ Ուինստոն Քուք-Ուիլսոնը՝ Spin ամսագրից, նկատել է, որ այն «կիսով չափ R&B է, կիսով չափ էլ ավետարանական խառնուրդ»։ Նիք Րեիլին՝ NME-ից գրել է. «Այս հոգին ներթափանցող երգը, որի պրոդյուսերական պարտականությունները վստահվել են Թիմբալենդին, ամբողջական է դառնում իր հզոր բեք վոկալով»։ Ալեքս Ռոզը՝ Vice ամսագրից, նկարագրել է երգը որպես «ոգով լի դանդաղ տեմպով բալլադ, որը ցույց է տալիս Սմիթի վոկալային հնարավորությունները և մի փոքր ողբերգություն է խնդրում», դա գրելով նա երգը համեմատել է "Too Good at Goodbyes"-ի հետ։ Լորեն Օ'Նեիլը՝ նույն հրատարակությունից, գրել է, որ այն «հետևում է "Too Good at Goodbyes" երգի կառուցվածքին, այն Սմիթի ձայնը ավելի «գուշակելի» է դարձնում», ինչը նա ամոթալի է համարում։ Մայք Ուոզը՝ Idolator ամսագրից, գրել է, որ երգը «ներկայացնում է Սմիթի ձայնը՝ հիփ հոփի միջոցով, և վերջապես բացահայտում է երգչին՝ աշխարհի խնդիրների մասին երգելիս»։

Կենդանի կատարումներ

2017 թվականի հոկտեմբերի 7-ին Սեմ Սմիթը կատարում է "Pray" և "Too Good at Goodbyes" երգերը Saturday Night Live-ի եթերում։

Անձնակազմն ու պաշտոնները

Տվյալները բերված են Tidal ծառայությունից

Շքերթներ

Սերտիֆիկացում

Թողարկման պատմությունը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Sam Smith – Pray (Official Audio) ՅուԹյուբում
  • Sam Smith – Pray (Audio) ft. Logic ՅուԹյուբում

Text submitted to CC-BY-SA license. Source: Pray (երգ, Սեմ Սմիթ) by Wikipedia (Historical)