Aller au contenu principal

Ջեկ Սիկմա


Ջեկ Սիկմա


Ջեկ Ուեյն Սիկմա (անգլ.՝ Jack Wayne Sikma, նոյեմբերի 14, 1955(1955-11-14), Կանկակի (Իլինոյս), Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա

Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Իլինոյսի Ուեսլիանի համալսարանում։ 1977 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից՝ 8-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Միլոուքի Բաքս» ակումբի կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 14 մրցաշրջան։ 1978-79 թվականների մրցաշրջանին Սիկման Սիեթլի կազմում դարձել է NBA չեմպիոն։ Յոթ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1979-1985)։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1978)։ 1982 թվականին ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում։ «Սուպերսոնիքս»-ում նրա կողմից անմահացված է 43-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 1107 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 17 287 միավոր (15,6 մ/խ), կատարել 10 816 անդրադարձ, 3488 փոխանցում, 1162 խլում և 1048 բլոկշոտ։

NBA Կարիերա statistics

Ամենամյա մրցաշրջան

Փլեյ օֆ

Տես նաև

1000 և ավելի խաղի մասնակցած NBA բասկետբոլիստների ցանկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Վիճակագրությունը NBA.com կայքում (անգլ.)
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Ջեկ Սիկմա by Wikipedia (Historical)