Aller au contenu principal

Էլվան Ադամս


Էլվան Ադամս


Էլվան Լի Ադամս (անգլ.՝ Alvan Leigh Adams, հուլիսի 19, 1954(1954-07-19), Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա

Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Օկլահոմայի համալսարանում։ 1975 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից՝ 4-րդ համարի ներքո և իր ամբողջ սպորտային կարիերան անցկացրել այդ ակումբի կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 13 մրցաշրջան։ 1976 թվականին ճանաչվել է Տարվա սկսնակ։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1976)։ Մեկ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1976)։ 1975 թվականին ճանաչվել է Big Eight կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ «Սանս»-ում նրա կողմից անմահացված է 33-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 988 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 13 910 միավոր (14,1 մ/խ), կատարել 6937 անդրադարձ, 4012 փոխանցում, 1289 խլում և 808 բլոկշոտ։

ԱՄՆ-ի հավաքական

1973 թվականին Ադամսն ԱՄՆ հավաքականի կազմում Մոսկվայում անցկացվող Ամառային ունիվերսիադային հաղթել է բրոնզե մեդալներ։

NBA կարիերայի ցուցանիշներ

Ամենամյա մրցաշրջան

Փլեյ օֆ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Վիճակագրությունը NBA.com կայքում (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Էլվան Ադամս by Wikipedia (Historical)