Aller au contenu principal

Գվիլիմ Լի


Գվիլիմ Լի


Գվիլիմ Լի (անգլ. Gwilym Lee, նոյեմբերի 24, 1983(1983-11-24), Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), վալիական ծագմամբ անգլիացի դերասան։ Առավել հայտնի է Բրայան Մեյի դերով՝ Queen խմբի մասին պատմող՝ «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում։

Կենսագրություն

Գվիլիմը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրիստոլում։ Նրա ծնողները՝ Թոմը և Սեյվենը ծագումով վալիացիներ են։ Նա ունի երկու ավագ եղբայր՝ Հերայնտը և Օուենը, ինչպես նաև ավագ քույր՝ Ռիաննոնը։ Երբ նա փոքր էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Սաթոն-Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ, որտեղ էլ նա անցկացնում է իր ամբողջ մանկությունը։ Գվիլիմը՝ Քարդիֆի համալսարանում գրականություն էր ուսումնասիրում, ինչպես նաև դրամատիկական արվեստ՝ Գիլդհոլական երգի և թատրոնի դպրոցում, որտեղ 2008 թվականին ստացել է Գիլդհոլական ոսկե մեդալ։ Ներկա պահին ապրում է Լոնդոնում։

Կարիերա

1997 թվականին նա սկսում է իր կարիերան, երբ լինելով դեռահաս՝ միանում է դրամատիկական ակումբին։ Շուտով նա նկարահանվում է մանկական գրքերի («Կենդանիների տապանը») հեռուստատեսային ադապտացիաներում և աշխատում է «Ռիչարդ III» ներկայացման վրա՝ Շեքսպիրական Թագավորական Ընկերության հետ։ Ավելի ուշ, Գվիլիմը սկսեց երկրորդական դերեր ստանալ այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Զուտ անգլիական սպանություններ»-ը (անգլ. Midsomer Murders), «Ashes to Ashes»-ը, «Աշխատակցուհիները» և «Մոնրո»-ն։ Մի ժամանակ նա նույնիսկ մասնակցում էր ռադիոբեմադրություններին՝ «The Emerald Tiger», «The Silver Turk», «The Cruel Sea»: Ռեժիսոր Ֆ. Հ. ֆոն Դոններսմարկի՝ «Զբոսաշրջիկը» (2010) ֆիլմում կատարել է ոչ մեծ՝ հսկողական ծառայության տեխնիկական աշխատակցի դերը։

2012 թվականին նա մասնակցել է «Խոստումը» թատերական բեմադրությանը (Ալեքսեյ Արբուզովի՝ «Իմ խեղճ Մարատ» պիեսի հիման վրա)։ 2013 թվականի Սուրբ ծննդից Գվիլիմը սկսել է նկարահանվել «Մաքուր անգլիական սպանություն» սերիալում՝ սերժանտ Չարլի Նելսոնի դերում։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է 15 սերիա։

2018 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվել է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որտեղ Գվիլիմը կատարում է ամբողջ աշխարհում հայտնի Queen խմբի կիթառահարի՝ Բրայան Մեյի դերը։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

Հեռուստատեսություն

Թատրոն

Տեսախաղեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Text submitted to CC-BY-SA license. Source: Գվիլիմ Լի by Wikipedia (Historical)